Առակներ 6։1-35

6  Որդի՛ս, եթե երաշխավոր ես եղել մերձավորիդ համար+, եթե սեղմել ես օտարականի ձեռքը+,  եթե որոգայթի մեջ ես ընկել բերանիդ խոսքերով+ ու եթե բռնվել ես բերանիդ խոսքերով,  այդ դեպքում, որդի՛ս, այսպես վարվիր և ազատիր քեզ, քանի որ մերձավորիդ ձեռքն ես ընկել+. խոնարհեցրու քեզ և համառորեն թախանձիր մերձավորիդ+։  Քուն մի՛ տուր աչքերիդ և ոչ էլ նինջ՝ կոպերիդ+։  Ազատիր ինքդ քեզ, ինչպես վիթն է ազատվում որսորդի ձեռքից և թռչունը՝ թռչնորսի ձեռքից+։  Գնա մրջյունի մոտ+, ո՛վ ծույլ+, տես նրա ճանապարհները և իմաստուն դարձիր։  Թեև նա չունի ղեկավար, հսկիչ կամ իշխան,  բայց իր կերակուրը ամռանն է պատրաստում+ և իր ուտելիքի պաշարը հնձի ժամանակ է հավաքում։  Ինչքա՞ն ես պառկելու, ո՛վ ծույլ+։ Ե՞րբ ես քնիցդ վեր կենալու+։ 10  Մի քիչ քուն, մի քիչ նինջ, մի քիչ ձեռքերը ծալած պառկել+, 11  և քո չքավորությունը կգա ավազակի պես+, և կարիքը՝ զինված մարդու պես+։ 12  Անպիտան+ ու չարամիտ մարդը ման է գալիս ծուռումուռ խոսքերով+, 13  աչքով է անում+, ոտքով նշաններ է ցույց տալիս և մատներով շարժումներ անում+։ 14  Նրա սրտում այլասերվածություն կա+։ Ամեն ժամանակ չարիք է ծրագրում+ և վեճ է սերմանում+։ 15  Ահա թե ինչու նրա վրա հանկարծակի աղետ կգա+, մի ակնթարթում նա կկործանվի, և ապաքինում չի լինի+։ 16  Վեց բան կա, որ Եհովան ատում է+, և յոթ բան գարշելի է նրա հոգու համար+. 17  գոռոզ աչքեր+, ստախոս լեզու+, անմեղ արյուն թափող ձեռքեր+, 18  չար ծրագրեր հնարող սիրտ+, չարիք գործելու համար արագ վազող ոտքեր+, 19  ստեր խոսող կեղծ վկա+ և եղբայրների մեջ վեճ սերմանող+։ 20  Որդի՛ս, պահիր քո հոր պատվիրանը+ և քո մոր օրենքը մի՛ թող+։ 21  Շարունակ դրանք փաթաթիր սրտիդ+ և կապիր պարանոցիդ+։ 22  Երբ քայլես, դրանք կառաջնորդեն քեզ+, երբ պառկես, կպահպանեն քեզ+ և երբ արթնանաս, կհոգան քո մասին, 23  որովհետև պատվիրանը ճրագ է+, և օրենքը՝ լույս+։ Կյանքի ճանապարհ են խրատ* տվող հանդիմանությունները+, 24  որոնց նպատակն է պահպանել քեզ չար կնոջից+, օտարական կնոջ շողոքորթ լեզվից+։ 25  Քո սրտում մի՛ ցանկացիր նրա գեղեցկությունը+, թող նա չգրավի քեզ իր փայլուն աչքերով+, 26  որովհետև մարմնավաճառ կնոջ պատճառով մարդ կաղքատանա+ և միայն մի կտոր հաց կունենա, իսկ ուրիշի կինը նույնիսկ թանկագին հոգի է որսում+։ 27  Մի՞թե հնարավոր է, որ մարդ իր ծոցը կրակ դնի, և իր հանդերձները չվառվեն+։ 28  Կամ մի՞թե հնարավոր է, որ մարդ ածխի վրայով քայլի, ու նրա ոտքերը չայրվեն։ 29  Նույնը կպատահի այն մարդուն, որը հարաբերություն կունենա իր մերձավորի կնոջ հետ+. ամեն ոք, ով նրան դիպչի, անպատիժ չի մնա+։ 30  Երբ գողը սոված է և գողություն է անում, որ իր հոգին կշտացնի, մարդիկ չեն արհամարհում նրան։ 31  Բայց երբ բռնվի, յոթ անգամ ավել կհատուցի. նա իր տան բոլոր թանկարժեք իրերը կտա+։ 32  Ով որ կնոջ հետ շնություն է գործում, խոհեմ սիրտ չունի+։ Դա անողը իր հոգին է կործանում+։ 33  Նա դժբախտություն և անպատվություն կգտնի+, ու նրա նախատինքը չի ջնջվի+, 34  քանի որ ամուսնու կատաղությունը խանդն է+, և վրեժխնդրության օրը նա կարեկցանք ցույց չի տա+։ 35  Նա ոչ մի փրկանքի ուշադրություն չի դարձնի և ոչ էլ կխաղաղվի, որքան էլ քո նվերը մեծ լինի։

Ծանոթագրություններ

Տե՛ս 1։2-ի ծնթ.։