Գաղատացիներ 1։1-24
1 Ես՝ Պողոսս+ (որ առաքյալ+ եմ նշանակված ո՛չ մարդկանց կողմից և ո՛չ էլ որևէ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսի+ և Հոր՝ Աստծու միջոցով+, որը հարություն տվեց նրան+),
2 ինձ հետ եղող բոլոր եղբայրների+ հետ միասին գրում եմ ձեզ՝ Գաղատիայի ժողովներիդ+։
3 Թող անզուգական բարություն* դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն+ լինի ձեզ Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից։
4 Նա իր անձը տվեց մեր մեղքերի համար+, որ ազատի մեզ ներկա ամբարիշտ աշխարհից*+՝ մեր Աստծու և Հոր կամքի համաձայն+,
5 որին էլ լինի փառքը հավիտյանս հավիտենից+։ Ամեն։
6 Զարմանում եմ, որ այսքան արագ հեռանում եք Նրանից+, ով կանչեց ձեզ Քրիստոսի անզուգական բարության+ միջոցով, և լսում եք մեկ ուրիշ բարի լուր+։
7 Սակայն դա ամենևին էլ բարի լուր չէ, պարզապես կան ոմանք, որ խանգարում են+ ձեզ և ուզում են խեղաթյուրել Քրիստոսի մասին բարի լուրը+։
8 Բայց նույնիսկ եթե մենք կամ երկնքից մի հրեշտակ, մեր քարոզած բարի լուրից բացի, մեկ ուրիշ բան քարոզի ձեզ, թող անիծյալ լինի+։
9 Ինչ որ ասացինք, կրկնում եմ. ով որ ձեր ընդունած բարի լուրից բացի, մեկ ուրիշ բան է ձեզ քարոզում+, թող անիծյալ լինի։
10 Հիմա ի՞նչ է, ես մարդկա՞նց եմ փորձում համոզել, թե՞ Աստծուն։ Կամ արդյոք ձգտում եմ մարդկա՞նց հաճեցնել+։ Եթե մինչև այժմ մարդկանց հաճեցնելու լինեի+, ապա Քրիստոսի ծառան չէի լինի+։
11 Ուզում եմ, որ իմանաք, եղբայրնե՛ր, այն բարի լուրը, որ ես ձեզ քարոզեցի, մարդուց չի գալիս+,
12 որովհետև ես որևէ մարդուց չստացա այն և որևէ մեկից չսովորեցի, այլ ստացա Հիսուս Քրիստոսի հայտնության միջոցով+։
13 Անշուշտ, դուք լսել եք հուդայականության մեջ իմ նախկին վարքի մասին+, որ ծայրաստիճան հալածում էի+ Աստծու ժողովը և ամայացնում էի այն+,
14 և որ ինձ հասակակից շատ ազգակիցներից ավելի առաջադեմ էի հուդայականության մեջ+, որովհետև ես ավելի նախանձախնդիր էի+ իմ հայրերի ավանդույթների+ հանդեպ։
15 Բայց երբ Աստված, որը զատեց ինձ իմ մոր արգանդից ու կանչեց+ իր անզուգական բարության միջոցով+, հարմար գտավ
16 իր Որդուն հայտնի դարձնել իմ միջոցով+, որ նրա մասին բարի լուրը քարոզեմ ուրիշ ազգերին+, ես չշտապեցի խորհրդակցել մարմնի և արյան+ հետ,
17 ոչ էլ գնացի Երուսաղեմ՝ նրանց մոտ, ովքեր ինձանից առաջ էին առաքյալ դարձել+, այլ գնացի Արաբիա և կրկին վերադարձա Դամասկոս+։
18 Երեք տարի հետո գնացի Երուսաղեմ+՝ Կեփասին+ այցելելու, և տասնհինգ օր մնացի նրա մոտ։
19 Բայց առաքյալներից ուրիշ ոչ մեկին չտեսա, բացի Հակոբոսից+՝ Տիրոջ եղբորից+։
20 Այս գրածներիս մեջ ոչ մի սուտ բան չկա+, Աստված է վկա։
21 Դրանից հետո գնացի+ Ասորիքի* և Կիլիկիայի կողմերը։
22 Բայց Հրեաստանի քրիստոնեական ժողովները+ ինձ դեմքով չէին ճանաչում,
23 նրանք միայն լսել էին, թե՝ «այն մարդը, որը մի ժամանակ հալածում էր+ մեզ, հիմա ավետում է այն հավատը, որը նախկինում քանդում էր»+։
24 Եվ իմ պատճառով սկսեցին փառաբանել+ Աստծուն։