Գաղատացիներ 3։1-29

3  Ո՛վ անմիտ գաղատացիներ, այդ ո՞վ ձեզ վրա վատ ազդեցություն գործեց+։ Դուք ասես ձեր աչքերով տեսաք Հիսուս Քրիստոսին՝ ցցին գամված+։  Միայն սա եմ ուզում իմանալ՝ օրենքի գործերի՞+ շնորհիվ ստացաք ոգին+, թե՞ հավատով լսելու+։  Մի՞թե այդքան անմիտ եք։ Ոգով սկսեցիք+, իսկ այժմ մարմնո՞վ եք վերջացնում+։  Մի՞թե այդքան շատ տառապանքներ զուր տեղը կրեցիք+, եթե, իհարկե, զուր էր։  Ուստի նա, ով տալիս է ձեզ ոգին+ և զորավոր գործեր է կատարում+ ձեր մեջ, դա անում է օրենքի գործերի՞ շնորհիվ, թե՞ հավատով լսելու։  Աբրահամն էլ «հավատ ընծայեց Եհովային, և դրա համար արդար համարվեց»+։  Անշուշտ դուք գիտեք, որ նրանք, ովքեր կառչում են հավատին+, Աբրահամի որդիներն են+։  Եվ Սուրբ Գիրքը, կանխատեսելով, որ Աստված ուրիշ ազգերի մարդկանց արդար էր հայտարարելու հավատի շնորհիվ, նախապես բարի լուրը հայտնեց Աբրահամին, թե՝ «քեզանով բոլոր ազգերը պիտի օրհնվեն»+։  Հետևաբար, ովքեր հավատին են կառչում, հավատարիմ Աբրահամի հետ միասին+ օրհնվում են+։ 10  Բոլորը, ովքեր օրենքի գործերին են ապավինում, անեծքի տակ են, որովհետև գրված է. «Անիծյալ է այն մարդը, որը չի հետևում Օրենքի գրքում գրված բոլոր բաներին՝ դրանք կատարելու համար»+։ 11  Բացի դրանից, ակնհայտ է, որ օրենքի միջոցով ոչ ոք Աստծու առջև արդար չի հայտարարվում+, որովհետև «արդարը հավատի շնորհիվ կապրի»+։ 12  Իսկ Օրենքը ոչ մի ընդհանուր բան չունի հավատի հետ, սակայն «ով կատարում է նրա պատվիրանները, դրանք անելով կապրի»+։ 13  Քրիստոսը փրկագնով+ ազատեց+ մեզ Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով+ մեր փոխարեն, որովհետև գրված է. «Ցցից կախված ամեն մարդ անիծյալ է»+։ 14  Նպատակն այն էր, որ Հիսուս Քրիստոսի միջոցով Աբրահամի օրհնությունը լինի ազգերին+, որպեսզի մեր հավատի+ շնորհիվ խոստացված ոգին+ ստանանք։ 15  Եղբայրնե՛ր, կյանքից մի օրինակ բերեմ. արդեն հաստատված ուխտը, թեպետև մարդու կողմից է հաստատված, ոչ ոք չեղյալ չի համարում և ոչ էլ ինչ-​որ բան է ավելացնում դրա վրա+։ 16  Արդ, Աբրահամին+ և նրա սերնդին+ խոստումներ տրվեցին։ Չի ասում՝ «և սերունդներին», ասես թե խոսքը շատերի մասին լինի, այլ ասում է մեկի մասին+՝ «քո սերնդի»+, որն է Քրիստոսը+։ 17  Ասեմ նաև հետևյալը. Օրենքը, որը Աստծու կողմից նախապես հաստատված ուխտից+ չորս հարյուր երեսուն տարի+ հետո հայտնվեց, անվավեր չի դարձնում այդ ուխտը, որպեսզի վերացնի խոստումը+։ 18  Եթե ժառանգությունը օրենքի միջոցով լինի, այն այլևս խոստումով չէ+, մինչդեռ Աստված խոստման միջոցով այն շնորհեց Աբրահամին+։ 19  Ուրեմն ինչի՞ համար էր Օրենքը։ Այն ավելացվեց հանցանքները հայտնի դարձնելու համար+, մինչև որ գար սերունդը+, որին տրվել էր խոստումը։ Եվ այն փոխանցվեց հրեշտակների+ միջոցով, միջնորդի+ ձեռքով։ 20  Բայց եթե առկա է միայն մեկ կողմը, միջնորդի կարիք չկա. իսկ Աստված մեկն է+։ 21  Ուրեմն մի՞թե Օրենքը Աստծու խոստումներին հակառակ է+։ Բոլորովի՛ն։ Եթե տրված լիներ մի այնպիսի օրենք, որը կարող լիներ կյանք տալ+, ապա, անկասկած, արդարությունն օրենքի միջոցով կլիներ+։ 22  Սակայն Սուրբ Գիրքը+ ամեն բան մեղքի գերության տակ փակեց+, որպեսզի խոստումը, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատից է գալիս, տրվի նրանց, ովքեր հավատ են դրսևորում+։ 23  Բայց մինչև հավատի գալը+ միասին գերության մեջ էինք ու պահվում էինք օրենքի հսկողության տակ+ և սպասում էինք այն հավատին, որը պետք է հայտնվեր+։ 24  Հետևաբար, Օրենքը մեր դաստիարակը եղավ՝ առաջնորդելով մեզ դեպի Քրիստոսը+, որ հավատի շնորհիվ արդար հայտարարվենք+։ 25  Բայց հիմա, երբ հավատը եկավ+, այլևս դաստիարակի հսկողության տակ չենք+։ 26  Դուք բոլորդ Աստծու որդիներ եք+ շնորհիվ Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած ձեր հավատի։ 27  Դուք բոլորդ, Քրիստոսում մկրտվողներդ+, Քրիստոսին եք հագել+։ 28  Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ հույն+, ո՛չ ծառա կա, ո՛չ ազատ+, ո՛չ տղամարդ և ո՛չ էլ կին+, քանի որ բոլորդ մեկ անձ եք՝ Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ+։ 29  Եվ եթե պատկանում եք Քրիստոսին, ուրեմն իսկապես Աբրահամի սերունդն եք+ և խոստման համաձայն՝ ժառանգներ+։

Ծանոթագրություններ