Գործեր 12։1-25
12 Հենց այդ ժամանակ Հերովդես թագավորը քայլեր ձեռնարկեց, որ ժողովից մի քանիսին չարիք պատճառի+։
2 Եվ Հակոբոսին՝ Հովհաննեսի եղբորը+, սրով սպանեց+։
3 Տեսնելով, որ դա հրեաներին հաճելի է+՝ նա Պետրոսին էլ ձերբակալեց։ (Անթթխմոր հացերի տոնի օրերն էին+)։
4 Նրան բռնելուց հետո բանտ նետեց+ ու հանձնեց չորս զինվորներից բաղկացած չորս հերթափոխների, որ հսկեն նրան, որովհետև մտադիր էր Պասեքից+ հետո նրան ժողովրդի առաջ բերել։
5 Պետրոսը բանտում էր, իսկ ժողովը նրա համար ջերմեռանդորեն աղոթք էր անում+ Աստծուն։
6 Երբ Հերովդեսը պատրաստվում էր դուրս բերելու նրան, այդ գիշեր Պետրոսը քնած էր երկու զինվորների մեջտեղում՝ երկու շղթայով կապված, իսկ պահապանները դռան առաջ բանտն էին պահպանում։
7 Եվ ահա Եհովայի հրեշտակը կանգնեց կողքը+, և բանտախցում լույս շողաց։ Պետրոսի կողը բոթելով՝ վեր կացրեց նրան+ ու ասաց. «Շո՛ւտ արա, վե՛ր կաց»։ Եվ շղթաներն ընկան+ նրա ձեռքերից։
8 Հրեշտակը+ նրան ասաց. «Գոտիդ ամրացրո՛ւ և սանդալներդ կապի՛ր»։ Նա էլ այդպես արեց։ Ապա հրեշտակն ասաց. «Հագի՛ր վերնահագուստդ+ և ի՛նձ հետևիր»։
9 Նա էլ դուրս եկավ ու նրա հետևից էր գնում, բայց չգիտեր, որ հրեշտակի միջոցով պատահածը իրականություն է, այլ կարծում էր, թե տեսիլք է տեսնում+։
10 Անցնելով առաջին պահակակետից և ապա երկրորդից՝ նրանք հասան երկաթե դարպասին, որը քաղաք էր տանում. այն ինքնիրեն բացվեց նրանց առաջ+։ Դուրս գալով՝ նրանք մի փողոցով իջան, և հրեշտակն անմիջապես հեռացավ։
11 Պետրոսն էլ, ուշքի գալով, ասաց. «Հիմա հաստատ գիտեմ, որ Եհովան իր հրեշտակին ուղարկեց+ և ազատեց+ ինձ Հերովդեսի ձեռքից ու հրեա ժողովրդի ունեցած ակնկալիքներից»։
12 Այդ մասին մտածելով՝ նա գնաց Մարկոս կոչվող Հովհաննեսի+ մոր՝ Մարիամի տուն, որտեղ շատերը հավաքվել ու աղոթք էին անում։
13 Երբ թակեց դարպասի մուտքի դուռը, Ռոդե անունով մի աղախին եկավ՝ իմանալու, թե ով է,
14 և ճանաչելով Պետրոսի ձայնը՝ ուրախությունից դուռը չբացեց, այլ ներս վազեց ու հայտնեց, որ Պետրոսը կանգնած է դարպասի շեմին։
15 Նրանք ասացին նրան՝ գժվե՛լ ես։ Բայց նա համառորեն պնդում էր, որ իր ասածը ճիշտ է։ Նրանք էլ սկսեցին ասել. «Նրա հրեշտա՛կն է»+։
16 Իսկ Պետրոսը, այնտեղ կանգնած, շարունակում էր թակել։ Երբ նրանք բացեցին, տեսան նրան ու ապշեցին։
17 Բայց նա ձեռքով նշան արեց+, որ լուռ մնան, և մանրամասն պատմեց, թե Եհովան ինչպես իրեն դուրս բերեց բանտից, ապա ասաց. «Այս բաները պատմեք Հակոբոսին+ ու եղբայրներին»։ Այնուհետև դուրս եկավ և ուրիշ տեղ գնաց։
18 Երբ օրը բացվեց+, զինվորների մեջ մեծ իրարանցում սկսվեց, որովհետև ոչ ոք չգիտեր, թե որտեղ է Պետրոսը։
19 Հերովդեսը+ սկսեց որոնել նրան ու երբ չգտավ, հարցաքննեց պահապաններին և հրամայեց, որ նրանց տանեն ու պատժեն+։ Իսկ ինքը Հրեաստանից գնաց Կեսարիա ու մի որոշ ժամանակ մնաց այնտեղ։
20 Նա ցասումով էր լցված Տյուրոսի և Սիդոնի ժողովրդի դեմ։ Ուստի նրանք միաբանորեն եկան* նրա մոտ և համոզելով Բլաստոսին, որը թագավորի ննջարանի վերահսկողն էր՝ սկսեցին խաղաղություն խնդրել, որովհետև նրանց երկիրը թագավորի երկրից էր սնունդ ստանում+։
21 Մի օր, երբ ժողովուրդը հավաքված էր, Հերովդեսը թագավորական հանդերձներ հագավ, նստեց դատավորական աթոռին ու սկսեց հրապարակորեն խոսել նրանց հետ։
22 Իսկ հավաքված ժողովուրդը գոչում էր. «Աստծո՛ւ ձայն է և ոչ թե մարդու»+։
23 Իսկույն Եհովայի հրեշտակը հարվածեց նրան+, որովհետև նա փառքը Աստծուն չտվեց+։ Նա հիվանդացավ, որդերը նրան կերան, ու նա մեռավ։
24 Իսկ Եհովայի խոսքը+ աճում ու տարածվում էր+։
25 Բառնաբասն+ ու Սողոսը Երուսաղեմում օգնություն ցույց տալու գործը+ ամբողջությամբ կատարելուց հետո հետ դարձան՝ իրենց հետ վերցնելով Հովհաննեսին+, որ Մարկոս էր կոչվում։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «նրանք նրա կողքին էին»։