Գործեր 16։1-40

16  Պողոսը եկավ Դերբե, իսկ հետո Լյուստրա+։ Այնտեղ մի աշակերտ կար՝ Տիմոթեոս+ անունով, որ մի հավատացյալ հրեա կնոջ որդի էր, իսկ նրա հայրը հույն էր,  և նրա մասին լավ էին խոսում Լյուստրայի և Իկոնիոնի եղբայրները։  Պողոսը ցանկություն հայտնեց, որ նա իր հետ գնա, բայց նաև թլփատեց+ նրան այդ վայրերում եղող հրեաների պատճառով, որովհետև բոլորը գիտեին, որ նրա հայրը հույն էր։  Երբ նրանք անցնում էին քաղաքներով, այնտեղ լինողներին փոխանցում էին Երուսաղեմում գտնվող առաքյալների ու երեցների կողմից վճռված հրահանգները, որպեսզի հետևեն դրանց+։  Ուստի ժողովները շարունակում էին հաստատվել հավատի մեջ+, և նրանց թիվը օրեցօր աճում էր։  Նրանք անցան Փռյուգիայի ու Գաղատիայի+ երկրի միջով, որովհետև սուրբ ոգին նրանց արգելել էր խոսքը քարոզել Ասիայում։  Այնուհետև երբ հասան Մյուսիա, նրանք ջանք արեցին, որ գնան Բութանիա+, բայց Հիսուսի ոգին թույլ չտվեց նրանց։  Ուստի Մյուսիայով անցան և իջան Տրովադա+։  Եվ գիշերը մի տեսիլք+ երևաց Պողոսին. մի մակեդոնացի մարդ կանգնած աղաչում էր նրան. «Անցիր Մակեդո՛նիա և օգնի՛ր մեզ»։ 10  Հենց որ նա տեսիլքը տեսավ, մենք ուզեցինք առաջ գնալ դեպի Մակեդոնիա+՝ եզրակացնելով, որ Աստված կանչել է մեզ, որպեսզի բարի լուրը հռչակենք նրանց։ 11  Ուստի Տրովադայից ծով դուրս գալով՝ ուղիղ գնացինք Սամոթրակե, իսկ հաջորդ օրը՝ Նեապոլիս, 12  այնտեղից էլ Փիլիպպե+՝ մի գաղութ, որը Մակեդոնիայի այդ շրջանի գլխավոր քաղաքն է+։ Այս քաղաքում մնացինք մի քանի օր։ 13  Շաբաթ օրը դարպասից դուրս եկանք մի գետի մոտ, որտեղ, մեր կարծիքով, աղոթատեղի կար. նստեցինք ու սկսեցինք խոսել այնտեղ հավաքված կանանց հետ։ 14  Լիդիա անունով աստվածապաշտ մի կին՝ Թյուատիր+ քաղաքից, որ ծիրանի հանդերձներ էր վաճառում, լսում էր։ Եհովան նրա սիրտը ամբողջությամբ բաց արեց+, որպեսզի նա ուշադրություն դարձնի Պողոսի ասածներին։ 15  Եվ երբ ինքն ու իր տնեցիները մկրտվեցին+, նա աղաչեց. «Եթե ինձ Եհովային հավատարիմ համարեցիք, մտեք իմ տունը և մնացեք»+։ Եվ ստիպելով տարավ մեզ+։ 16  Այնպես պատահեց, որ երբ աղոթատեղի էինք գնում, մի աղախին հանդիպեց մեզ, որը ոգի ուներ+՝ գուշակող դև+։ Նա իր տերերին մեծ շահ էր բերում+՝ գուշակություններ անելով։ 17  Այս աղջիկը շարունակ գալիս էր Պողոսի ու մեր հետևից և բղավելով+ այսպիսի խոսքեր էր ասում. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծու ծառաներ են, որ ձեզ քարոզում են փրկության ճանապարհը»։ 18  Այս բանը նա շատ օրեր էր անում։ Վերջապես Պողոսը հոգնեց+ և շրջվելով ասաց այդ ոգուն. «Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ, դո՛ւրս արի նրա միջից»+։ Եվ հենց այդ պահին նա դուրս եկավ+։ 19  Երբ նրա տերերը տեսան, որ իրենց շահ ստանալու միջոցը այլևս չկա+, բռնեցին Պողոսին ու Շիղային և քարշ տվեցին հրապարակ՝ իշխանների մոտ+։ 20  Նրանց տարան քաղաքի պաշտոնյաների մոտ ու ասացին. «Այս մարդիկ, հրեաներ լինելով, շատ անհանգստություն են պատճառում+ մեր քաղաքին 21  և այնպիսի սովորույթներ+ են քարոզում, որ օրենքով թույլատրելի չէ, որ մենք ընդունենք կամ անենք, քանի որ հռոմեացիներ ենք»։ 22  Ամբոխը նրանց դեմ դուրս եկավ, իսկ քաղաքի պաշտոնյաները նրանց վերնահագուստները պատռեցին և հրամայեցին, որ ճիպոտահարեն+։ 23  Շատ հարվածներ հասցնելուց հետո+ նրանց բանտ գցեցին՝ բանտապահին կարգադրելով, որ նրանց ապահով պահի+։ 24  Նա էլ այդպիսի կարգադրություն ստանալով՝ նրանց ներսի բանտը գցեց+ և նրանց ոտքերը կոճղի մեջ դրեց+։ 25  Մոտավորապես կեսգիշերին+ Պողոսն ու Շիղան աղոթում էին և երգով գովաբանում Աստծուն+, իսկ բանտարկյալները լսում էին նրանց։ 26  Հանկարծ մի մեծ երկրաշարժ եղավ, այնպես որ բանտի հիմքերը շարժվեցին։ Հենց այդ պահին բոլոր դռները բացվեցին, և բոլորի շղթաներն ընկան+։ 27  Բանտապահը, քնից արթնանալով և տեսնելով, որ բանտի դռները բացվել են, քաշեց իր սուրը և պատրաստվում էր սպանել իրեն+՝ կարծելով, թե բանտարկյալները փախուստի են դիմել+։ 28  Սակայն Պողոսը բարձր ձայնով բղավեց. «Քեզ մի՛ վնասիր+, բոլորս էլ այստեղ ենք»։ 29  Նա էլ խնդրեց, որ լույս բերեն, ապա ներս վազեց և դողով բռնված՝ ընկավ+ Պողոսի ու Շիղայի առաջ։ 30  Եվ նրանց դուրս տարավ ու ասաց. «Տերե՛ր, ի՞նչ պիտի անեմ+, որ փրկվեմ»։ 31  Նրանք էլ ասացին. «Հավատա՛ Տեր Հիսուսին և կփրկվես+՝ դու և քո տունը»+։ 32  Եվ Եհովայի խոսքը քարոզեցին նրան ու բոլոր նրանց, ովքեր նրա տանն էին+։ 33  Գիշերվա այդ ժամին նա վերցրեց նրանց ու լվաց նրանց վերքերը, և բոլորը՝ նա և իր տնեցիները, առանց հապաղելու մկրտվեցին+։ 34  Ապա նրանց իր տուն բերեց ու սեղան գցեց նրանց առաջ և իր բոլոր տնեցիների հետ անչափ ուրախացավ այն բանի համար, որ հավատացել էր Աստծուն։ 35  Երբ օրը բացվեց, քաղաքի պաշտոնյաները+ ոստիկաններ ուղարկեցին, որ ասեն. «Բա՛ց թող այդ մարդկանց»։ 36  Բանտապահն էլ նրանց խոսքերը հաղորդեց Պողոսին. «Քաղաքի պաշտոնյաները մարդիկ են ուղարկել, որ երկուսդ ազատ արձակվեք։ Ուստի հիմա դուրս եկեք ու գնացեք խաղաղությամբ»։ 37  Բայց Պողոսը նրանց ասաց. «Նրանք հրապարակորեն ծեծեցին մեզ՝ չդատապարտվածներիս, որ հռոմեացիներ ենք+, և բանտ գցեցին ու հիմա գաղտնի՞ են մեզ դուրս հանում։ Ո՛չ, թող իրենք գան և մեզ դուրս հանեն»։ 38  Եվ ոստիկանները այս խոսքերը հաղորդեցին քաղաքի պաշտոնյաներին։ Նրանք էլ, երբ լսեցին, որ այդ մարդիկ հռոմեացիներ են, վախեցան+։ 39  Ուստի եկան ու աղաչեցին նրանց և դուրս հանելով՝ խնդրեցին, որ հեռանան քաղաքից։ 40  Նրանք էլ, բանտից դուրս գալով, գնացին Լիդիայի տուն և եղբայրներին տեսնելով՝ քաջալերեցին+ նրանց ու ճանապարհ ընկան։

Ծանոթագրություններ