Գործեր 2։1-47
2 Այն օրը, երբ Պենտեկոստեի+ տոնը դեռ ընթացքի մեջ էր, բոլորը միասին մեկտեղ էին,
2 և հանկարծ երկնքից աղմուկ լսվեց՝ սաստիկ հողմի ձայնի նման, և ամբողջ տունը, որտեղ նրանք նստած էին, ձայնից դղրդաց+։
3 Եվ նրանց ասես կրակե լեզուներ+ երևացին, ու դրանք բաժանվեցին, և նրանցից յուրաքանչյուրի վրա մի լեզու իջավ։
4 Բոլորը սուրբ ոգով լցվեցին+ ու սկսեցին տարբեր լեզուներով խոսել+, ինչպես ոգին նրանց խոսել էր տալիս։
5 Այդ ժամանակ Երուսաղեմում աստվածավախ+ հրեաներ կային+՝ երկնքի տակ եղող բոլոր երկրներից։
6 Երբ այս ձայնը լսվեց, մի բազմություն հավաքվեց, և բոլորը շփոթության մեջ ընկան, որովհետև ամեն մեկը լսում էր, թե իր մայրենի լեզվով ինչպես էին նրանք խոսում։
7 Նրանք հիանում էին ու զարմանում՝ ասելով. «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խոսում են, գալիլեացիներ են+։
8 Ինչպե՞ս է, որ մեզանից ամեն մեկը լսում է իր իսկ մայրենի լեզուն։
9 Պարթևներ, մարեր+, էլամացիներ+, նաև նրանք, որ բնակվում են Միջագետքում, Հրեաստանում+, Կապադովկիայում+, Պոնտոսում+, Ասիայում*+,
10 Փռյուգիայում+, Պամփյուլիայում+, Եգիպտոսում, Լիբիայի կողմերում, որ Կյուրենիայի մոտ է, Հռոմից եկած թե՛ հրեաներ, թե՛ նորահավատներ*+,
11 կրետացիներ+ և արաբիացիներ+. լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծու մեծամեծ բաների մասին են խոսում»։
12 Այո՛, նրանք բոլորը ապշահար և շփոթված հարցնում էին իրար. «Սա ի՞նչ է նշանակում»։
13 Ուրիշներն էլ նրանց ծաղրում էին ու ասում. «Քաղցր գինով հարբած են»+։
14 Բայց Պետրոսը տասնմեկ+ առաքյալների հետ միասին վեր կացավ բարձրաձայն խոսեց նրանց հետ. «Ո՛վ հրեաստանցիներ և դուք բոլորդ, Երուսաղեմի՛ բնակիչներ+, թող սա ձեզ հայտնի լինի, և ակա՛նջ դրեք իմ խոսքերին։
15 Այս մարդիկ ամենևին էլ հարբած չեն+, ինչպես դուք եք կարծում, որովհետև օրվա երրորդ ժամն* է։
16 Այլ սա այն է, որ ասվեց Հովել մարգարեի միջոցով.
17 «Վերջին օրերում,– ասում է Աստված,– ես իմ ոգուց կթափեմ+ ամեն տեսակ մարմնի վրա, և ձեր որդիներն ու աղջիկները կմարգարեանան, ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն, իսկ ձեր ծերերը՝ երազներ+։
18 Այդ օրերին իմ ոգուց կթափեմ նույնիսկ իմ ծառաների ու աղախինների վրա, և նրանք կմարգարեանան+։
19 Ես նախանշաններ կտամ վերը՝ երկնքում, և հրաշքներ՝ վարը՝ երկրի վրա, արյուն, կրակ ու ծխի մառախուղ+։
20 Նախքան Եհովայի մեծ ու փառահեղ օրվա գալը+ արևը+ խավարի կվերածվի, իսկ լուսինը՝ արյան։
21 Բայց ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի»+։
22 Ո՛վ իսրայելացի մարդիկ, լսեցե՛ք այս խոսքերը. Հիսուս նազովրեցուն+, որին Աստված ձեզ հայտնապես ներկայացրեց զորավոր գործերի+, հրաշքների ու նշանների միջոցով (որոնք Աստված նրա միջոցով կատարեց ձեր մեջ+, ինչպես դուք ինքներդ էլ գիտեք),
23 այս մարդուն, որը մատնվեց Աստծու որոշմամբ ու կանխագիտությամբ+, դուք ցցին գամեցիք ու սպանեցիք անօրենների ձեռքով+։
24 Բայց Աստված հարություն տվեց+ նրան՝ արձակելով մահվան կապանքներից+, որովհետև անհնար էր, որ մահը պահեր նրան իր ճիրաններում+։
25 Դավիթը նրա մասին ասում է. «Ես միշտ Եհովային տեսնում էի իմ առաջ, քանի որ նա իմ աջ կողմում է, որպեսզի ես երբեք չսասանվեմ+։
26 Դրա համար իմ սիրտն ուրախացավ, և լեզուս ցնծաց։ Եվ մարմինս էլ կապրի հույսով+,
27 որովհետև դու իմ հոգին չես թողնի գերեզմանում*, ոչ էլ թույլ կտաս, որ քեզ նվիրվածը ապականություն տեսնի+։
28 Դու ինձ կյանքի ճանապարհներն իմացրիր, քո երեսի առաջ դու ինձ ուրախությամբ կլցնես»+։
29 Եղբայրնե՛ր, Դավիթ նահապետի մասին կարելի է վստահորեն ասել ձեզ, որ նա և՛ մեռավ+, և՛ թաղվեց, և որ նրա գերեզմանն էլ մինչև այսօր այստեղ է։
30 Եվ քանի որ նա մարգարե էր և գիտեր, որ Աստված երդում էր տվել, որ նրա երանքի պտղից մեկին պիտի նստեցնի իր գահին+,
31 նա նախապես տեսավ ու խոսեց Քրիստոսի հարության մասին, որ Աստված նրան չթողեց գերեզմանում*, ու նրա մարմինը ապականություն չտեսավ+։
32 Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, ինչի վկաներն+ ենք բոլորս։
33 Այսպիսով՝ նա բարձրացավ Աստծու աջ կողմը+ և Հոր կողմից ստացավ խոստացված սուրբ ոգին+ ու թափեց այն, ինչը դուք տեսնում ու լսում եք։
34 Դավիթը չէր, որ վեր ելավ երկինք+, բայց նա ինքն է ասում. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստի՛ր իմ աջ կողմը+,
35 մինչև քո թշնամիներին ոտքերիդ համար պատվանդան դնեմ»»+։
36 Ուստի թող Իսրայելի ամբողջ տունը հաստատ իմանա, որ Աստված նրան և՛ Տեր+, և՛ Քրիստոս արեց, այս Հիսուսին, որին դուք ցցին գամեցիք»+։
37 Երբ սա լսեցին, նրանք մինչև իրենց սրտի խորքը ցնցվեցին+ և հարցրին Պետրոսին ու մնացած առաքյալներին. «Եղբայրնե՛ր, ի՞նչ անենք»+։
38 Պետրոսը պատասխանեց. «Զղջացեք+, և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի+ Հիսուս Քրիստոսի անունով+՝ մեղքերի ներման+ համար, և դուք սուրբ ոգու ձրի պարգևը+ կստանաք։
39 Խոստումը+ ձեզ և ձեր երեխաներին է տրված և բոլոր հեռավորներին+, բոլոր նրանց, ում Եհովան՝ մեր Աստվածը, իր մոտ կկանչի»+։
40 Ուրիշ շատ խոսքերով նա հիմնովին վկայություն էր տալիս և հորդորում. «Փրկե՛ք ձեզ այս ծուռ սերնդից»+։
41 Ովքեր սրտանց ընդունեցին նրա խոսքը, մկրտվեցին+, և այդ օրը մոտ երեք հազար հոգի ավելացավ աշակերտների թվին+։
42 Նրանք շարունակում էին սովորել առաքյալներից, իրար մեջ բաժանում էին իրենց ունեցվածքը+, միասին ուտում+ և աղոթում էին+։
43 Ամենքի վրա վախ էր ընկել, և շատ հրաշքներ ու նշաններ էին կատարվում առաքյալների միջոցով+։
44 Բոլոր նրանք, ովքեր հավատացյալներ դարձան, միասին էին, և իրենց ողջ ունեցվածքը ընդհանուր էր+։
45 Նրանք վաճառում էին իրենց կալվածքները+ և ունեցվածքը ու հավաքված փողը բաժանում էին բոլորին, ով ինչի կարիք ուներ+։
46 Ամեն օր միաբան տաճարում էին լինում+, իրենց տներում մեծ ուրախությամբ+ ու մաքուր սրտով միասին ճաշում էին՝
47 Աստծուն գովաբանելով և ամբողջ ժողովրդի համակրանքին արժանանալով+։ Այդ ընթացքում Եհովան օրեցօր ավելացնում էր+ փրկվողների թիվը+։
Ծանոթագրություններ
^ Այստեղ հիշատակված «Ասիա»-ն վերաբ. է հռոմ. կայսրության վարչական պրովինցիային։
^ Կամ՝ «հուդայականությունն ընդունած մարդիկ»։ Հուն.՝ պրոսելիտոս։
^ Արևածագից հաշված՝ առավոտյան մոտ ժ. 9։00։
^ Հուն.՝ հադես։ Տե՛ս հավելված 11։
^ Հուն.՝ հադես։ Տե՛ս հավելված 11։