Գործեր 21։1-40
21 Ի վերջո երբ մենք հրաժեշտ տվեցինք նրանց և ծով դուրս եկանք, ուղիղ ընթացք բռնեցինք ու եկանք Կոս, իսկ հաջորդ օրը՝ Հռոդոս, այնտեղից էլ Պատարա։
2 Եվ գտնելով մի նավ, որն ուղևորվում էր Փյունիկիա՝ բարձրացանք ու ճանապարհ ընկանք։
3 Երբ Կիպրոս+ կղզին երևաց, նրան թողեցինք ձախ կողմում և շարժվեցինք դեպի Ասորիք*+, և ցամաք դուրս եկանք Տյուրոսում, որովհետև նավը այնտեղ պետք է բեռնաթափվեր+։
4 Փնտրելով ու գտնելով աշակերտներին՝ մենք յոթ օր այնտեղ մնացինք։ Բայց ոգու+ միջոցով նրանք շարունակ ասում էին Պողոսին, որ ոտք չդնի Երուսաղեմ։
5 Եվ երբ այդ օրերը լրացան, ելանք ու ճանապարհ ընկանք։ Իսկ նրանք բոլորը կանանց ու երեխաների հետ ուղեկցեցին մեզ մինչև քաղաքից դուրս։ Ծովի ափին ծնկի գալով+՝ աղոթք արեցինք
6 ու միմյանց հրաժեշտ տալուց+ հետո մենք նավ բարձրացանք, իսկ նրանք վերադարձան իրենց տները։
7 Տյուրոսից հեռացանք ու նավով գնացինք Պտոլեմայիս և եղբայրներին ողջունելով՝ մեկ օր նրանց հետ մնացինք։
8 Հաջորդ օրը ճանապարհ ընկանք ու հասանք Կեսարիա+ և մտանք Փիլիպոս ավետարանչի տուն, որը այն յոթ մարդկանցից էր+, և նրա մոտ մնացինք։
9 Այս մարդը չորս կույս աղջիկ ուներ, որոնք մարգարեանում էին+։
10 Երբ այնտեղ շատ օրեր մնացինք, Ագաբոս+ անունով մի մարգարե եկավ Հրեաստանից։
11 Նա մտավ մեզ մոտ, հանեց Պողոսի գոտին, կապեց իր ոտքերն ու ձեռքերը և ասաց. «Այսպես է ասում սուրբ ոգին. «Այն մարդուն, որին պատկանում է այս գոտին, հրեաները այսպես կկապեն+ Երուսաղեմում և այլազգի մարդկանց ձեռքը կմատնեն»»+։
12 Երբ սա լսեցինք, մենք և այնտեղ գտնվողները սկսեցինք աղաչել նրան, որ վեր չելնի+ Երուսաղեմ։
13 Այն ժամանակ Պողոսն ասաց. «Ի՞նչ եք անում, լաց եք լինում+ ու սիրտս ճմլում+։ Վստա՛հ եղեք, Տեր Հիսուսի անվան համար ես պատրաստ եմ ոչ միայն կապվելու, այլև մահանալու+ Երուսաղեմում»։
14 Չկարողանալով նրան համոզել՝ մենք այլևս չառարկեցինք ու ասացինք. «Թող Եհովայի կամքով+ լինի»։
15 Այդ օրերից հետո պատրաստվեցինք ճանապարհորդության ու վեր ելանք Երուսաղեմ+։
16 Կեսարիայի+ աշակերտներից մի քանիսն էլ եկան մեզ հետ, որպեսզի մեզ տանեն այն մարդու մոտ, որի տանը պետք է հյուրընկալվեինք՝ ոմն Մնասոնի, որը Կիպրոսից էր՝ առաջին աշակերտներից մեկը։
17 Երբ մտանք Երուսաղեմ+, եղբայրները մեզ ուրախությամբ ընդունեցին+։
18 Իսկ հաջորդ օրը Պողոսը մեզ հետ Հակոբոսի+ մոտ մտավ. բոլոր երեցները ներկա էին այնտեղ։
19 Ողջունելով նրանց՝ նա սկսեց մանրամասնորեն պատմել+ այն ամենը, ինչ Աստված արել էր ազգերի մեջ իր ծառայության միջոցով+։
20 Սա լսելով՝ նրանք սկսեցին փառավորել Աստծուն և ասացին նրան. «Տե՛ս, եղբա՛յր, թե քանի հազար հավատացյալներ կան հրեաների մեջ, և նրանք բոլորը նախանձախնդիր են Օրենքի հանդեպ+։
21 Բայց նրանք լուրեր են լսել քո մասին, թե դու ազգերի մեջ բոլոր հրեաներին հավատուրացություն ես սովորեցնում, դրդում ես հեռանալ Մովսեսի օրենքից+՝ ասելով, որ նրանք ո՛չ թլփատեն+ իրենց երեխաներին, ո՛չ էլ հաստատված սովորույթներով շարժվեն։
22 Ուրեմն ի՞նչ պետք է անել։ Ամեն դեպքում, նրանք կլսեն, որ դու եկել ես։
23 Ուստի արա այն, ինչ քեզ ասում ենք. մենք չորս մարդիկ ունենք, որոնք ուխտ են արել։
24 Այդ մարդկանց քեզ հետ վերցրու+ և նրանց հետ ծիսականորեն մաքրվիր ու նրանց ծախսերը հոգա+, որ իրենց գլուխներն ածիլեն+։ Այդպիսով՝ բոլորը կիմանան, որ քո մասին իրենց հասած լուրերը ճիշտ չեն, և որ դու պատշաճ կերպով ես վարվում, ու ինքդ էլ պահում ես Օրենքը+։
25 Ինչ վերաբերում է ուրիշ ազգերից եղող հավատացյալներին, մենք ուղարկեցինք մեր կայացրած որոշումը, որ նրանք պահեն իրենց անձերը կուռքերին զոհաբերվածից+, ինչպես նաև արյունից+, խեղդված կենդանիներից+ ու պոռնկությունից»+։
26 Հաջորդ օրը Պողոսը վերցրեց այդ մարդկանց, ծիսականորեն մաքրվեց նրանց հետ+ ու մտավ տաճար, որ հայտնի այն մասին, թե երբ են լրանալու ծիսականորեն մաքրվելու օրերը+ և թե երբ պետք է նրանցից յուրաքանչյուրի համար ընծա+ մատուցվի+։
27 Երբ այն յոթ+ օրերը լրանալու մոտ էին, Ասիայի հրեաները, տեսնելով նրան տաճարում, ողջ ամբոխին շփոթության մեջ գցեցին+ և բռնելով նրան՝
28 աղաղակեցին. «Իսրայելացի՛ մարդիկ, օգնեցե՛ք։ Սա է այն մարդը, որ ամենուրեք ամենքին ժողովրդի, Օրենքի և այս վայրի դեմ է սովորեցնում+, և դեռ ավելին, նույնիսկ հույներին մտցրեց տաճար ու պղծեց այս սուրբ վայրը»+։
29 Պատճառն այն էր, որ նախապես քաղաքում նրա հետ տեսել էին եփեսացի Տրոֆիմոսին+ և կարծում էին, թե Պողոսը նրան տաճար է մտցրել։
30 Ամբողջ քաղաքը իրարանցման մեջ ընկավ+, և մարդիկ վազելով հավաքվեցին, բռնեցին Պողոսին ու տաճարից քարշ տալով՝ դուրս հանեցին+։ Եվ դռները անմիջապես փակվեցին։
31 Մինչ նրանք ուզում էին սպանել նրան, զորապետին տեղեկություն հասավ, որ ամբողջ Երուսաղեմը շփոթության մեջ է+։
32 Նա էլ իսկույն զինվորներ ու հարյուրապետներ վերցրեց ու ցած վազեց նրանց մոտ+։ Տեսնելով զորապետին+ ու զինվորներին՝ նրանք դադարեցին Պողոսին ծեծելուց։
33 Այդ ժամանակ զորապետը մոտեցավ, բռնեց նրան ու հրաման տվեց, որ երկու շղթաներով կապեն+, և հարցրեց, թե ով է նա և ինչ է արել։
34 Բայց ամբոխի միջից ոմանք մի բան էին բղավում, իսկ մյուսները՝ ուրիշ բան+։ Ուստի աղմուկի պատճառով չկարողանալով որևէ ստույգ բան իմանալ՝ նա հրամայեց, որ նրան զորանոց տանեն+։
35 Բայց երբ հասավ աստիճաններին, ամբոխի վայրագության պատճառով իրավիճակն այնպես սրվեց, որ զինվորները ստիպված եղան տանել նրան,
36 քանի որ մարդկանց բազմությունը հետևից գնում էր ու աղաղակում. «Վերացրո՛ւ դրան»+։
37 Եվ մինչ նրան կտանեին զորանոց, Պողոսն ասաց զորապետին. «Կարելի՞ է քեզ մի բան ասել»։ Նա էլ ասաց. «Հունարեն խոսո՞ւմ ես։
38 Արդյոք դու այն եգիպտացին չե՞ս, որը այս օրերից առաջ խռովություն բարձրացրեց+ և չորս հազար դաշույնակիր մարդկանց հանեց անապատ»։
39 Իսկ Պողոսը պատասխանեց. «Ես հրեա եմ+, Կիլիկիայի Տարսոնից+ և հայտնի քաղաքի քաղաքացի։ Ուստի աղաչում եմ քեզ, թո՛ւյլ տուր ինձ խոսել ժողովրդի հետ»։
40 Երբ նա թույլ տվեց, Պողոսը, կանգնելով աստիճանների վրա, ձեռքով նշան արեց+ ժողովրդին։ Եվ երբ լիակատար լռություն տիրեց, նա նրանց դիմեց եբրայերեն+ լեզվով ու ասաց.