Գործեր 28։1-31

28  Երբ մենք արդեն փրկվել էինք, այդ ժամանակ իմացանք, որ այդ կղզու անունը Մալթա է+։  Օտարախոս մարդիկ մեր հանդեպ արտասովոր մարդասիրություն ցուցաբերեցին+. ուրախությամբ ընդունեցին մեզ, կրակ վառեցին, օգնություն ցույց տվեցին, քանի որ անձրև էր գալիս ու ցուրտ էր+։  Երբ Պողոսը ճյուղերի մի խուրձ հավաքեց ու դրեց կրակի վրա, տաքությունից մի իժ դուրս եկավ ու ամուր կպավ նրա ձեռքին։  Իսկ օտարախոս մարդիկ, երբ տեսան թունավոր կենդանուն նրա ձեռքից կախված, սկսեցին իրար ասել. «Անկասկած, այս մարդը մարդասպան է ու թեպետ ծովից ազատվեց, սակայն արդարությունը թույլ չտվեց, որ նա ապրի»։  Բայց նա, թունավոր կենդանուն թափ տալով, գցեց կրակի մեջ, և իրեն ոչ մի վնաս չեղավ+։  Իսկ նրանք սպասում էին, որ նրա մարմինը կբորբոքվի և կուռչի, կամ էլ նա հանկարծակի մեռած վայր կընկնի։ Երկար սպասելուց հետո, երբ տեսան, որ նրան ոչ մի վնաս չի լինում, իրենց կարծիքը փոխեցին ու սկսեցին ասել, թե նա աստված է+։  Պոպլիոս անունով մի մարդ, որը կղզու գլխավորն էր, այդ վայրի հարևանությամբ ագարակներ ուներ։ Նա ուրախությամբ ընդունեց մեզ և երեք օր բարեսրտորեն հյուրընկալեց։  Պոպլիոսի հայրը ջերմություն ուներ և տառապում էր դիզենտերիայով։ Պողոսը մտավ նրա մոտ, աղոթեց, իր ձեռքերը նրա վրա դրեց+ ու բուժեց նրան+։  Երբ սա պատահեց, կղզում եղող մնացած մարդիկ էլ, որ հիվանդություններ ունեին, սկսեցին գալ նրա մոտ ու բուժվել+։ 10  Բացի դրանից, նրանք մեզ շատ նվերներով պատվեցին, ու երբ մեկնում էինք, նավը բեռնեցին մեզ համար անհրաժեշտ բաներով։ 11  Երեք ամիս հետո նավարկեցինք Ալեքսանդրիայից+ եկած մի նավով, որը ձմեռը կղզում էր մնացել և որը իր նավաքթին նշան ուներ՝ «Զևսի որդիներ»։ 12  Սիրակուզայի նավահանգիստ գալով՝ երեք օր այնտեղ մնացինք, 13  որտեղից էլ պտույտ տալով՝ եկանք Հռեգիոն։ Մեկ օր անց հարավային քամի բարձրացավ, և երկրորդ օրը հասանք Պատիողոս։ 14  Այստեղ եղբայրների գտանք, և նրանք աղաչեցին մեզ յոթ օր իրենց մոտ մնալ։ Եվ այսպես մոտեցանք Հռոմին։ 15  Երբ այնտեղից եղբայրները լսեցին մեր մասին լուրը, մեզ դիմավորելու եկան մինչև Ապիոսի շուկան և Երեք իջևանները։ Նրանց տեսնելուն պես՝ Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն և քաջություն առավ+։ 16  Երբ վերջապես մտանք Հռոմ, Պողոսին թույլ տրվեց+ առանձին մնալ՝ զինվորի հսկողության տակ։ 17  Երեք օր հետո նա հրեաների ազդեցիկ մարդկանց մեկտեղ կանչեց։ Երբ նրանք հավաքվեցին, նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ժողովրդին և մեր նախահայրերի սովորույթներին դեմ ոչինչ չէի արել+, սակայն Երուսաղեմից ինձ՝ որպես բանտարկյալի, հանձնեցին հռոմեացիների ձեռքը+։ 18  Հարցաքննելուց+ հետո նրանք ուզում էին ինձ ազատ արձակել+, քանի որ մահվան արժանի բան չկար+ ինձանում։ 19  Բայց երբ հրեաները շարունակեցին դրան հակառակ խոսել, ես ստիպված եղա կայսրին բողոքել+, սակայն ոչ այն բանի համար, որ ուզում էի ինչ-​որ բանում մեղադրել իմ ազգին։ 20  Եվ հենց այս պատճառով էլ ես աղաչեցի, որ տեսնեմ ու խոսեմ ձեզ հետ, որովհետև Իսրայելի հույսի+ համար եմ այս շղթայով կապված»+։ 21  Նրանք էլ ասացին նրան. «Հրեաստանից քո մասին ո՛չ նամակներ ենք ստացել, ո՛չ էլ այստեղ եկած եղբայրներից մեկն է որևէ չար բան հաղորդել կամ ասել քո մասին։ 22  Բայց մտածում ենք՝ տեղին է, որ քեզանից լսենք, թե դու ինչ կարծիքի ես, որովհետև ինչ վերաբերում է այս աղանդին+, մեզ իսկապես հայտնի է, որ ամեն տեղ դրա դեմ են խոսում»+։ 23  Եվ նրա հետ մեկ օր որոշեցին ու շատ մարդկանցով եկան նրա մոտ՝ իր բնակության վայրը։ Առավոտից մինչև երեկո նրանց բացատրում էր իր հետ պատահածը՝ հիմնովին վկայություն տալով Աստծու թագավորության մասին+, նաև համոզիչ փաստարկներ էր բերում Հիսուսի մասին ինչպես Մովսեսի օրենքից+, այնպես էլ Մարգարեներից+։ 24  Ոմանք սկսեցին հավատալ+ ասված խոսքերին, իսկ մյուսները չհավատացին+։ 25  Ուստի քանի որ իրար հետ համաձայնության չեկան, սկսեցին հեռանալ, և այդ ժամանակ Պողոսն ասաց. «Սուրբ ոգին Եսայիա մարգարեի միջոցով շատ տեղին խոսեց ձեր նախահայրերի հետ՝ 26  ասելով. «Գնա այս ժողովրդի մոտ և ասա. «Լսելով կլսեք, բայց երբեք չեք հասկանա և նայելով կնայեք, բայց երբեք չեք տեսնի+։ 27  Այս ժողովրդի սիրտը կարծրացել է։ Իրենց ականջներով լսեցին ու չարձագանքեցին և իրենց աչքերը փակեցին, որ երբեք իրենց աչքերով չտեսնեն և իրենց ականջներով չլսեն և իրենց սրտերով չհասկանան ու հետ չդառնան, որ ես բուժեմ նրանց»»+։ 28  Ուրեմն թող հայտնի լինի ձեզ, որ լուրն այն մասին, թե ինչպես է Աստված փրկում, ազգերին է ուղարկվել+. նրանք անկասկած կլսեն»+։ 29  ....* 30  Ամբողջ երկու տարի նա իր վարձված տանն էր մնում+՝ սրտաբաց ընդունելով բոլորին, ովքեր իր մոտ էին գալիս։ 31  Առանց որևէ արգելքի, խոսելու մեծ ազատությամբ+ նրանց Աստծու թագավորությունն էր քարոզում ու սովորեցնում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։