Գործեր 3։1-26

3  Մի անգամ Պետրոսն ու Հովհաննեսը աղոթքի ժամին՝ իններորդ ժամին*+, բարձրանում էին տաճար։  Այդ ժամանակ մի մարդու էին տանում, որն ի ծնե կաղ էր+. ամեն օր նրան թողնում էին տաճարի այն դռան մոտ, որը Գեղեցիկ էր կոչվում+, որպեսզի տաճար մտնողներից ողորմություն խնդրի+։  Երբ նա տեսավ Պետրոսին ու Հովհաննեսին, որոնք ուզում էին տաճար մտնել, սկսեց աղաչել, որ ողորմություն տան+։  Բայց Պետրոսն ու Հովհաննեսը նայեցին+ նրան, ու Պետրոսն ասաց. «Մե՛զ նայիր»։  Նա էլ սկսեց ուշադիր նայել նրանց՝ ակնկալելով, որ ինչ-​որ բան կստանա նրանցից։  Պետրոսն էլ ասաց. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, այն եմ տալիս+. Հիսուս Քրիստոսի՝ նազովրեցու անունով+՝ վե՛ր կաց ու քայլի՛ր»+։  Եվ աջ ձեռքից+ բռնեց ու նրան բարձրացրեց։ Նրա ոտքերի թաթերն ու կոճերը իսկույն ամրացան+։  Նա ցատկելով+ կանգնեց ու սկսեց քայլել և նրանց հետ տաճար մտավ+՝ քայլելով, ցատկոտելով ու Աստծուն գովաբանելով։  Ամբողջ ժողովուրդը+ տեսավ նրան քայլելիս ու Աստծուն գովաբանելիս։ 10  Եվ ճանաչեցին նրան, որ նա այն նույն մուրացկանն էր, որ նստում էր տաճարի Գեղեցիկ+ կոչվող դռան մոտ։ Նրանք զարմացան ու ապշեցին+ տեղի ունեցածի պատճառով։ 11  Այս մարդը Պետրոսին ու Հովհաննեսին բաց չէր թողնում, ուստի ամբողջ ժողովուրդը ապշահար նրանց մոտ վազեց՝ դեպի այն տեղը, որը Սողոմոնի սյունաշար+ էր կոչվում։ 12  Սա տեսնելով՝ Պետրոսը ժողովրդին ասաց. «Ո՛վ իսրայելացի մարդիկ, ինչո՞ւ եք զարմանում սրա վրա և ինչո՞ւ եք ձեր աչքերը մեզ վրա հառել, ասես մեր զորության կամ Աստծու հանդեպ մեր նվիրվածության շնորհիվ նա քայլեց+։ 13  Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը+՝ մեր նախահայրերի Աստվածը, փառավորեց+ իր Ծառային+՝ Հիսուսին, որին դուք ինքներդ մատնեցիք+ և Պիղատոսի առաջ ուրացաք, երբ նա որոշել էր նրան ազատ արձակել+։ 14  Այո՛, դուք ուրացաք այդ սրբին ու արդարին+ և խնդրեցիք, որ ազատ արձակվի մի մարդ, որը մարդասպան էր+, 15  իսկ կյանքի Գլխավոր Առաջնորդին+ սպանեցիք։ Բայց Աստված հարություն տվեց նրան, ինչին էլ մենք վկա ենք+։ 16  Հետևաբար, քանի որ հավատում ենք նրա անվանը, հենց նրա անունը այս մարդուն զորացրեց, որին դուք տեսնում եք ու ճանաչում, և մեր հավատը, որ ունենք նրա շնորհիվ, ձեր աչքի առաջ այս մարդուն լրիվ առողջացրեց։ 17  Այժմ, եղբայրնե՛ր, գիտեմ, որ դուք անգիտությամբ վարվեցիք+, ինչպես և ձեր իշխանները+։ 18  Բայց այս ձևով Աստված կատարեց այն, ինչ նախօրոք իր բոլոր մարգարեների միջոցով հայտնել էր, որ իր Քրիստոսը պետք է չարչարվի+։ 19  Ուրեմն զղջացե՛ք+ և դարձի՛ եկեք+, որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն+, որ Եհովան թարմություն+ բերի ձեզ 20  և որ նա ուղարկի ձեզ համար նշանակված Քրիստոսին՝ Հիսուսին, 21  որը պիտի մնա երկնքում*+ մինչև որ գան բոլոր բաների վերականգնման ժամանակները+, ինչի մասին Աստված խոսեց հնում ապրած իր սուրբ մարգարեների միջոցով+։ 22  Մովսեսն ասաց. «Եհովա Աստված ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե կտա ձեզ+։ Դուք պետք է լսեք նրան ամեն ինչում, որ նա կասի ձեզ+։ 23  Եվ ամեն հոգի, որ չլսի այդ Մարգարեին, ժողովրդի միջից բնաջինջ պիտի լինի»+։ 24  Այդպես էլ բոլոր մարգարեները՝ սկսած Սամուելից, և նրանից հետո եկողները հստակ կերպով հայտնեցին այս օրերի մասին+։ 25  Դուք եք որդիները+ մարգարեների և այն ուխտի, որ Աստված ուխտեց ձեր նախահայրերին, երբ Աբրահամին ասաց. «Քո սերնդով երկրի բոլոր ընտանիքները պիտի օրհնվեն»+։ 26  Աստված, իր Ծառային վեր կացնելով, առաջ+ ձեզ մոտ ուղարկեց, որպեսզի նա օրհնի ձեզ՝ ամեն մեկիդ ետ դարձնելով իր չար գործերից»։

Ծանոթագրություններ

Արևածագից հաշված՝ մոտ ժ. 15։00։
Բռց.՝ «որին երկինքը պետք է իր մեջ պահի»։