Գործեր 6։1-15
6 Այն օրերին, երբ աշակերտները շատանում էին, հունախոս+ հրեաների կողմից տրտունջ բարձրացավ եբրայախոս հրեաների դեմ, որովհետև նրանց այրիները մթերքի ամենօրյա բաշխման ժամանակ անտեսվում էին+։
2 Ուստի տասներկու առաքյալներն իրենց մոտ կանչեցին աշակերտների բազմությանն ու ասացին. «Տեղին չի լինի, որ մենք թողնենք Աստծու խոսքը, որպեսզի մթերք բաժանենք+։
3 Ուրեմն, եղբայրնե՛ր, ձեր միջից բարի համբավ ունեցող յոթ մարդ փնտրեք+ ձեզ համար՝ ոգով և իմաստությամբ լի+, որպեսզի նրանց նշանակենք այս անհրաժեշտ գործի վրա։
4 Իսկ մենք մեր անձերը նվիրենք աղոթքին և Աստծու խոսքն ուսուցանելուն»+։
5 Ասվածը հաճելի եղավ ամբողջ բազմությանը, և նրանք ընտրեցին Ստեփանոսին, որ հավատով ու սուրբ ոգով լցված մարդ էր+, Փիլիպոսին+, Պրոքորոսին, Նիկանորին, Տիմոնին, Պարմենասին և Նիկողայոսին, որը անտիոքցի մի նորահավատ էր*։
6 Նրանց կանգնեցրին առաքյալների առաջ, որոնք էլ, աղոթք անելով, իրենց ձեռքերը նրանց վրա դրեցին+։
7 Աստծու խոսքը շարունակում էր աճել+, ու աշակերտների թիվը Երուսաղեմում խիստ շատանում էր+։ Եվ քահանաների+ մի մեծ բազմություն ընդունեց հավատը+։
8 Ստեփանոսը՝ բարությամբ և զորությամբ լցված, ժողովրդի մեջ մեծամեծ հրաշքներ ու նշաններ էր անում+։
9 Բայց այսպես կոչված Ազատագրվածների ժողովարանից մի քանիսը, ինչպես նաև Կյուրենիայի, Ալեքսանդրիայի+, Կիլիկիայի+ և Ասիայի բնակիչներից ոմանք վեր կացան, որպեսզի վիճաբանեն նրա հետ,
10 բայց չէին կարողանում հակառակվել այն իմաստությանը+ և ոգուն, որոնցով Ստեփանոսը խոսում էր+։
11 Այն ժամանակ նրանք գաղտնի դրդեցին մարդկանց, որ ասեն+. «Մենք լսեցինք, թե ինչպես էր նա հայհոյանքներ+ ասում Մովսեսի և Աստծու դեմ»։
12 Եվ նրանք գրգռեցին ժողովրդին, երեցներին ու դպիրներին և հանկարծակի նրա վրա հասնելով՝ բռնի ուժով նրան բռնեցին ու տարան Սինեդրիոն*+։
13 Նրանք սուտ վկաներ+ բերեցին, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում սուրբ վայրի և Օրենքի դեմ խոսելուց+։
14 Մենք լսեցինք, որ ասում էր, թե այս Հիսուս նազովրեցին պիտի քանդի այս վայրը և փոխի այն սովորույթները, որոնք Մովսեսը մեզ փոխանցեց»։
15 Եվ Սինեդրիոնում բոլոր նստածները նայեցին նրան+ ու տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր+։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «հուդայականությունն ընդունած մարդ էր»։ Հուն.՝ պրոսելիտոս։