Դանիել 10։1-21

10  Պարսկաստանի թագավոր Կյուրոսի+ երրորդ տարում Դանիելին, որին Բաղդասասար+ էին կոչում, մի խոսք տրվեց։ Այդ խոսքը ճշմարիտ էր և վերաբերում էր մեծ պատերազմին+։ Նա հասկացավ այդ խոսքը, և նրան հասկանալի դարձավ իր տեսածը+։  Այդ օրերին ես՝ Դանիելս, երեք լրիվ շաբաթ սգի մեջ էի+։  Ախորժահամ հաց չէի ուտում, միս կամ գինի չէի դնում բերանս, յուղով ընդհանրապես չէի օծվում, մինչև որ լրացան երեք շաբաթները+։  Առաջին ամսվա քսանչորսերորդ օրը, երբ մեծ գետի՝ Հիդդեկելի*+ ափին էի,  աչքերս բարձրացրի ու տեսա կտավ հագած+ մի մարդու, որի մեջքը+ գոտևորված էր Օֆազի ոսկով+։  Նրա մարմինը նման էր ոսկեքարի+, երեսը՝ կայծակի+, աչքերը՝ կրակե ջահերի+, բազուկներն ու ոտքերը՝ փայլեցրած պղնձի+, իսկ խոսքերը հնչում էին բազմության ձայնի պես։  Եվ միայն ես՝ Դանիելս, տեսա այդ մարդուն, իսկ ինձ հետ եղող մարդիկ չտեսան նրան+, բայց մեծ վախ ընկավ նրանց մեջ, այնպես որ փախան ու թաքնվեցին։  Ես մենակ մնացի ու տեսա այդ ապշեցուցիչ տեսիլքը, մեջս զորություն չմնաց, վայելուչ տեսքս կորավ, և ուժասպառ եղա+։  Ես լսեցի, թե ինչպես էին հնչում նրա խոսքերը, և մինչ լսում էի, խոր քուն մտա+՝ երեսի վրա գետնին պառկած+։ 10  Եվ ահա մի ձեռք դիպավ ինձ+ ու արթնացրեց։ Ես վեր կացա ծնկներիս ու ձեռքերիս ափերի վրա։ 11  Նա ասաց ինձ. «Ո՛վ Դանիել, թանկագի՛ն մարդ+, հասկացիր այն խոսքերը, որ ասում եմ քեզ+, ու կանգնիր այնտեղ, որտեղ կանգնած էիր, որովհետև քեզ մոտ եմ ուղարկվել»։ Եվ երբ նա ասաց այդ խոսքը, ես դողալով վեր կացա։ 12  Նա շարունակեց. «Մի՛ վախեցիր+, ո՛վ Դանիել, որովհետև առաջին իսկ օրից, երբ սիրտդ տրամադրեցիր, որ հասկանաս այս բաները+, և խոնարհվեցիր քո Աստծու առաջ+, խոսքերդ լսվեցին, և այդ պատճառով էլ ես եկա+։ 13  Բայց Պարսկաստանի+ թագավորության իշխանը+ ընդդիմացավ+ ինձ քսանմեկ օր։ Սակայն Միքայելը*+՝ գլխավոր իշխաններից մեկը+, ինձ օգնության հասավ, իսկ ես որոշ ժամանակ մնացի այնտեղ՝ Պարսկաստանի թագավորների մոտ+։ 14  Եվ ես եկա, որ հայտնեմ քեզ, թե ինչ է պատահելու քո ժողովրդին+ վերջին օրերում+, քանի որ տեսիլքը+ վերաբերում է գալիք օրերին»+։ 15  Երբ նա այդպիսի խոսքեր ասաց ինձ, երեսս ուղղեցի դեպի գետինն+ ու համր դարձա։ 16  Եվ ահա մեկը, որ նման էր մարդկանց որդիներին, դիպավ շուրթերիս+, և ես բաց արի բերանս ու սկսեցի խոսել+ և իմ առաջ կանգնածին ասացի. «Ո՛վ իմ տեր+, տեսածիս պատճառով սկսեցի ցնցվել և ուժասպառ եղա+։ 17  Ուրեմն ինչպե՞ս կարող էր իմ տիրոջ ծառան խոսել իմ տիրոջ հետ+։ Ես մինչև հիմա ուժ չունեի, և մեջս շունչ չէր մնացել»+։ 18  Եվ մարդու կերպարանք ունեցողը կրկին դիպավ ինձ ու զորացրեց+։ 19  Ապա ասաց. «Մի՛ վախեցիր+, ո՛վ թանկագին մարդ+։ Խաղաղությո՛ւն քեզ+։ Զորացի՛ր, դե՛, զորացի՛ր»+։ Հենց որ նա խոսեց ինձ հետ, ես հավաքեցի ուժերս ու ասացի. «Թող խոսի իմ տերը+, քանի որ դու զորացրիր ինձ»+։ 20  Այդ ժամանակ նա ասաց. «Հիմա գիտե՞ս, թե ինչու եկա քեզ մոտ։ Այժմ վերադառնալու եմ, որ մարտնչեմ Պարսկաստանի իշխանի+ դեմ, ու երբ գնամ, Հունաստանի իշխանը նույնպես կգա+։ 21  Բայց ես կպատմեմ քեզ ճշմարտության գրքում գրված բաները+, և չկա մեկը, որ ինձ թիկունք կանգնի այդ բաներում, բացի Միքայելից+՝ ձեր իշխանից»+։

Ծանոթագրություններ

Տիգրիսի եբր. անվանումը։
Նշ. է «ո՞վ է Աստծու նման»։