Դանիել 11։1-45

11  «Մարաց Դարեհի+ առաջին տարում ես զորություն ու հենարան դարձա նրա համար։  Իսկ հիմա քեզ կպատմեմ ճշմարտությունը+. Դեռ երեք թագավոր էլ են վեր կենալու Պարսկաստանում+, իսկ չորրորդը+ ավելի մեծ հարստություն է հավաքելու, քան մյուս բոլորը+։ Եվ հենց որ իր հարստությամբ զորավոր դառնա, ամեն բան կհանի Հունաստանի թագավորության դեմ+։  Մի հզոր թագավոր է վեր կենալու, որը տիրելու է մեծ իշխանությամբ+ ու վարվելու է իր կամքի համաձայն+։  Երբ նա շատ զորանա+, նրա թագավորությունը կփշրվի, կբաժանվի ու կտրվի երկնքի+ չորս քամիներին+, բայց չի տրվի իր հետնորդներին+, և դրան չեն տիրի այն իշխանությամբ, որով նա էր տիրում, քանի որ նրա թագավորությունը արմատախիլ կլինի և ուրիշներին կտրվի։  Հարավի թագավորը, այսինքն՝ նրա իշխաններից մեկը, կհզորանա։ Նա* կհաղթի նրան ու ավելի մեծ իշխանությամբ կտիրի։  Մի քանի տարի հետո նրանք դաշինք կկնքեն իրար հետ, և հարավի թագավորի աղջիկը կգա հյուսիսի թագավորի մոտ, որպեսզի հաշտություն կնքի, բայց իր բազկի զորությունը չի պահպանվի։ Եվ ո՛չ թագավորը, ո՛չ էլ նրա բազուկը կանգուն չեն մնա+։ Աղջիկը, նրան բերողները, ինչպես նաև նրա ծնողն ու այդ ժամանակներում նրան զորացնողը ուրիշների ձեռքը կմատնվեն։  Նա, ով առաջ կգա աղջկա արմատների ընձյուղից+, վեր կկենա ու կզբաղեցնի նրա* դիրքը, կշարժվի դեպի զորքը ու կգա հյուսիսի թագավորի ամրոցի դեմ, կգործի նրանց դեմ ու կհաղթի։  Նրանց աստվածներով+, ձուլածո կուռքերով, արծաթե ու ոսկե ցանկալի իրերով և գերիներով կգա Եգիպտոս ու մի քանի տարի հյուսիսի թագավորից հեռու կմնա։  Նա կգա հարավի թագավորի թագավորություն ու հետո կվերադառնա իր երկիր։ 10  Իսկ նրա որդիները կզինվեն ու մեծ զորք կհավաքեն։ Նրանցից մեկը* կգա ու առաջ կընթանա, կհեղեղի երկիրն ու կանցնի։ Բայց հետո հետ կդառնա, կոգևորվի ու կպատերազմի, մինչև որ հասնի իր ամրոցը։ 11  Հարավի թագավորը կզայրանա, դուրս կգա և կպատերազմի նրա, այսինքն՝ հյուսիսի թագավորի դեմ։ Նա էլ մեծ բազմություն ոտքի կհանի, բայց այդ բազմությունը այն մեկի ձեռքը կմատնվի+։ 12  Այդ բազմությանը կտանեն։ Նրա սիրտը կմեծամտանա+։ Նա կոչնչացնի տասնյակ հազարավորների, բայց չի օգտվի իր հզոր դիրքից։ 13  Հյուսիսի թագավորը կվերադառնա և նախորդից ավելի մեծ բազմություն կհավաքի։ Որոշ ժամանակ անց՝ մի քանի տարի հետո, նա կգա մեծ զորքով+ և լավ ապահովված+։ 14  Այդ ժամանակներում շատերը վեր կկենան հարավի թագավորի դեմ։ Քո ժողովրդի կողոպտիչների որդիները վեր կկենան ու կփորձեն իրագործել տեսիլքը+, բայց հաջողություն չեն ունենա+։ 15  Հյուսիսի թագավորը կգա, պատնեշ կկանգնեցնի+ և կգրավի բերդաքաղաքը։ Իսկ հարավի զորքերը* չեն դիմանա, ոչ էլ նրա ընտիր ժողովուրդը, և նրանք կանգուն մնալու ուժ չեն ունենա։ 16  Նրա դեմ դուրս եկողը իր կամքի համաձայն կվարվի, և ոչ ոք չի կարողանա կանգուն մնալ նրա առաջ։ Նա կկանգնի Փառահեղ երկրում+, և նրա ձեռքը կործանում կբերի+։ 17  Նա կվճռի+ գալ իր թագավորության ողջ զորությամբ։ Նրա հետ հաշտություն կկնքվի+, ու նա հաջողությամբ կգործի+։ Նրան թույլ կտրվի կործանել կանանց աղջկան, սակայն վերջինս հավատարիմ չի լինի և նրա մոտ չի մնա+։ 18  Նա իր երեսը կուղղի դեպի ծովափնյա երկրներ+ և դրանցից շատերը կգրավի։ Եվ մի զորապետ վերջ կդնի այն նախատինքին, որին ենթարկվում էր նրա կողմից, և նախատինք այլևս չի լինի։ Զորապետն այդ նախատինքը նրա վրա կդարձնի։ 19  Նա էլ իր երեսը հետ կդարձնի և կուղղի դեպի իր երկրի ամրոցները, բայց կսայթաքի ու կընկնի, և նրան չեն գտնի+։ 20  Նրա տեղը կզբաղեցնի մեկ ուրիշը+։ Նա կուղարկի հարկահավաքին*+, որ գնա փառահեղ թագավորության միջով, բայց ինքը մի քանի օրից կկործանվի, սակայն պատճառը ո՛չ բարկությունը կլինի, ո՛չ էլ պատերազմը։ 21  Նրա տեղը կզբաղեցնի անարգվածը+, և նրան թագավորական պատվի չեն արժանացնի։ Նա կգա խաղաղ ժամանակներում+ և շողոքորթությամբ կտիրանա թագավորությանը+։ 22  Նա կնվաճի զորքերը*+, որ հեղեղի են նման, և դրանք կկոտրվեն+։ Կկոտրվի նաև+ ուխտի+ Առաջնորդը+։ 23  Նրանք դաշինք կկնքեն նրա հետ, և դա պատճառ կլինի, որ նա խաբեությամբ վարվի։ Նա վեր կկենա ու հզոր կդառնա փոքր ազգի օգնությամբ+։ 24  Խաղաղ ժամանակներում+ կմտնի գավառի պարարտ տեղերը և կանի այն, ինչ իր հայրերն ու հայրերի հայրերը չեն արել։ Նրանց մեջ ցիրուցան կանի կողոպտվածը, ավարը և ունեցվածքը։ Նա ծրագրեր կկազմի ամրությունների դեմ+, բայց մի որոշ ժամանակ։ 25  Նա իր ուժերը կհավաքի և իր սիրտը կտրամադրի հարավի թագավորի դեմ մեծ զորքով։ Հարավի թագավորն էլ կպատրաստվի պատերազմելու նրա դեմ չափազանց մեծ ու հզոր զորքով։ Բայց վերջինս չի կարողանա կանգուն մնալ, որովհետև նրա դեմ ծրագրեր կկազմեն։ 26  Նրան պիտի կործանեն հենց նրա ընտիր կերակուրներն ուտողները։ Իսկ նրա զորքը հեղեղով կտարվի, և շատերը սպանված կընկնեն։ 27  Այս երկու թագավորների սիրտը հակված կլինի չարիք անելու, և մի սեղանի+ շուրջ նրանք սուտ բաներ կխոսեն+, սակայն հաջողություն չեն ունենա+, քանի որ վերջը միայն նշանակված ժամանակին կգա+։ 28  Նա իր երկիր կվերադառնա շատ ունեցվածքով, և նրա սիրտը սուրբ ուխտի դեմ կլինի+։ Նա հաջողությամբ կգործի+ ու կվերադառնա իր երկիր։ 29  Նշանակված ժամանակին+ նա կրկին կգնա հարավի դեմ+, բայց այս անգամ առաջինի պես չի լինի։ 30  Նրա դեմ կգան Կիտիմի+ նավերը, և նա կընկճվի։ Երբ վերադառնա, կբարկանա+ սուրբ ուխտի+ դեմ և հաջողությամբ կգործի։ Նա կվերադառնա և ուշադրություն կդարձնի սուրբ ուխտը թողնողներին։ 31  Նրանից զորքեր* դուրս կգան ու կպղծեն սրբարանը+՝ ամրոցը, և կդադարեցնեն մշտական զոհաբերությունը+։ Եվ կդնեն ամայացում բերող+ պղծությունը+։ 32  Ուխտի+ դեմ ամբարշտությամբ վարվողներին նա շողոքորթ խոսքերով+ հավատուրացության կտանի+, բայց իր Աստծուն ճանաչող ժողովուրդը+ կզորանա+ ու հաջողությամբ կգործի։ 33  Ժողովրդի մեջ հասկացողություն+ ունեցողները շատերին հասկացողությամբ կօժտեն+, թեև մի քանի օր նրանք կընկնեն սրից, կրակից, գերությունից և կողոպուտից+։ 34  Բայց երբ ընկնեն, նրանց մի փոքր օգնություն կտրվի+, ու շատերը շողոքորթությամբ կմիանան նրանց+։ 35  Հասկացողություն ունեցողներից ոմանք կընկնեն+, որպեսզի կատարվի նրանց զտումը, մաքրումը և սպիտակեցումը+ մինչև վերջի ժամանակը+, որովհետև դա վերաբերում է նշանակված ժամանակին+։ 36  Թագավորն իր կամքի համաձայն կվարվի, նա ինքն իրեն բոլոր աստվածներից կբարձրացնի+ ու կմեծարի և աստվածների Աստծու+ դեմ ահավոր բաներ կխոսի։ Նա հաջողություն կունենա, մինչև բարկությունն անցնի+, քանի որ որոշվածը պիտի կատարվի։ 37  Նա կարհամարհի իր հայրերի Աստծուն, նաև կանանց ու մյուս բոլոր աստվածների ցանկությունները և իրեն բոլորից բարձր կդասի+։ 38  Իր դիրքում նա փառք կտա ամրոցների աստծուն։ Նա ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով ու ցանկալի բաներով կփառաբանի այն աստծուն, որին իր հայրերը չէին ճանաչում։ 39  Օտար աստծու ապավինելով՝ նա ամենահզոր ամրոցների դեմ հաջողությամբ կգործի։ Իրեն ընդունողին մեծ փառք կտա ու շատերի վրա կառավարիչ կնշանակի նրան։ Նա վճարով կբաշխի երկիրը։ 40  Վերջի ժամանակում հարավի թագավորն+ ու նա իրար կզարկվեն, և հյուսիսի թագավորը փոթորկի պես կգա նրա վրա կառքերով, հեծյալներով ու շատ նավերով։ Նա կմտնի երկրներ, կհեղեղի ու կանցնի։ 41  Նաև կմտնի+ Փառահեղ երկիրը+, ու շատ երկրներ կընկնեն+։ Բայց նրա ձեռքից կազատվեն Եդոմը, Մովաբն+ ու Ամմոնի որդիների գլխավորները։ 42  Նա իր ձեռքը կմեկնի երկրների դեմ, և նույնիսկ Եգիպտոսի+ երկիրը չի ազատվի։ 43  Նա կտիրի ոսկու և արծաթի գաղտնի գանձերին ու Եգիպտոսի ցանկալի բաներին։ Իսկ լիբիացիներն ու եթովպացիները նրա հետևից կգնան։ 44  Բայց արևելքից+ և հյուսիսից լուրեր կգան, որոնք կանհանգստացնեն նրան+, և նա մեծ ցասումով դուրս կգա, որպեսզի շատերին ոչնչացնի ու կործանման մատնի+։ 45  Իր շքեղ վրանները կդնի մեծ ծովի ու փառահեղ+ սուրբ լեռան միջև։ Նա կգնա իր վախճանին+, և նրան օգնող չի լինի»+։

Ծանոթագրություններ

«Նա»-ն հվնբր վերաբերում է հյուսիսի թագավորին։
Հվնբր խոսքը հարավի թագավորի մասին է։
Բառացի՝ «նա»։
Բառացի՝ «բազուկները»։
Սա կարող է վերաբ. նաև այն մարդուն, որը գրանցում է տղամարդկանց զին. ծառայության համար։
Բռց.՝ «բազուկները»։
Բռց.՝ «բազուկներ»։