Դանիել 5։1-31

5  Բաղդասար+ թագավորը մեծ խնջույք արեց իր հազար մեծամեծների համար և նրանց առաջ գինի խմեց+։  Բաղդասարը գինու ազդեցության տակ+ հրամայեց, որ բերեն ոսկե և արծաթե անոթները+, որոնք իր հայր* Նաբուգոդոնոսորը վերցրել էր Երուսաղեմում գտնվող տաճարից, որպեսզի թագավորն ու իր մեծամեծները, իր կանայք ու հարճերը դրանցով խմեն+։  Այդ ժամանակ բերեցին ոսկե անոթները, որոնք վերցվել էին Երուսաղեմում գտնվող ճշմարիտ Աստծու տան տաճարից, և թագավորն ու իր մեծամեծները, իր կանայք ու հարճերը դրանցով խմեցին։  Նրանք գինի խմեցին ու գովաբանեցին ոսկե, արծաթե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին+։  Այդ պահին մարդու ձեռքի մատներ հայտնվեցին ու սկսեցին գրել արքայական պալատի ծեփած պատին+՝ ճրագակալի դիմաց, և թագավորը տեսավ ձեռքը, որը գրում էր։  Թագավորի դեմքը գունատվեց, նրա մտքերը վախեցրին նրան+, մեջքի հոդերը թուլացան+, և ծնկները սկսեցին իրար զարկվել+։  Թագավորը բարձրաձայն հրամայեց, որ բերեն ոգի կանչողներին, քաղդեացիներին* ու աստղագուշակներին+։ Նա ասաց Բաբելոնի իմաստուններին. «Այն մարդուն, որը կկարդա այս գրությունը և կտա ինձ դրա մեկնությունը, ծիրանի կհագցնեն+, ոսկե վզնոց կգցեն նրա պարանոցին, և թագավորության մեջ նա երրորդը կլինի»+։  Այդ ժամանակ թագավորի բոլոր իմաստունները ներս մտան, սակայն չկարողացան կարդալ գրությունը կամ էլ թագավորին հայտնել դրա մեկնությունը+։  Բաղդասար թագավորը շատ վախեցավ, և նրա դեմքը գունատվեց, իսկ նրա մեծամեծները շփոթահար եղան+։ 10  Թագուհին, լսելով թագավորի ու նրա մեծամեծների խոսքերը, մտավ խնջույքի սրահը։ Նա ասաց. «Ո՛վ թագավոր, հավիտյան ո՛ղջ եղիր+, թող քո մտքերը չվախեցնեն քեզ, ու դեմքդ թող չգունատվի։ 11  Քո թագավորության մեջ մի շնորհալի մարդ կա, որի մեջ սուրբ աստվածների ոգին է+. քո հոր օրերում նրանում լուսավորություն, հասկացողություն և աստվածների իմաստության պես իմաստություն կար։ Քո հայրը՝ Նաբուգոդոնոսոր թագավորը, նրան մոգությամբ զբաղվող քրմերի, ոգի կանչողների, քաղդեացիների և աստղագուշակների պետ նշանակեց+, այո՛, հենց քո հայրը, ո՛վ թագավոր, 12  որովհետև նրա՝ Դանիելի մեջ, որին թագավորը Բաղդասասար+ կոչեց, բացառիկ ոգի ու գիտելիքներ կային, նաև երազներ մեկնելու+, առեղծվածներ բացատրելու և հանգույցներ արձակելու հասկացողություն+։ Հիմա թող կանչեն Դանիելին, որ հայտնի մեկնությունը»։ 13  Ուստի Դանիելին բերեցին թագավորի մոտ։ Թագավորը հարցրեց Դանիելին. «Դո՞ւ ես Հուդայի աքսորյալներից այն Դանիելը+, որին թագավորը՝ իմ հայրը, Հուդայից բերեց+։ 14  Քո մասին լսել եմ, որ աստվածների ոգին կա քո մեջ+, նաև լուսավորություն, հասկացողություն ու բացառիկ իմաստություն+։ 15  Ինձ մոտ բերեցին իմաստուններին ու ոգի կանչողներին, որ կարդան այս գրությունը և հայտնեն ինձ դրա մեկնությունը, սակայն նրանք անկարող են մեկնել այս խոսքը+։ 16  Իսկ քո մասին լսել եմ, որ դու կարող ես մեկնություններ տալ+ ու հանգույցներ արձակել։ Եվ հիմա, եթե կարողանաս կարդալ գրությունը և հայտնել ինձ դրա մեկնությունը, քեզ ծիրանի կհագցնեն, ոսկե վզնոց կգցեն պարանոցիդ, և թագավորության մեջ երրորդը կլինես»+։ 17  Այդ ժամանակ Դանիելը պատասխանեց ու ասաց թագավորին. «Թող քո պարգևները քեզ լինեն, ու քո նվերները ուրիշներին տուր+։ Այնուհանդերձ, ես կկարդամ գրությունը թագավորի համար և կտամ մեկնությունը+։ 18  Ո՛վ թագավոր, Բարձրյալ Աստվածը+ քո հայր+ Նաբուգոդոնոսորին տվել էր թագավորություն, վեհություն, փառք և մեծություն+։ 19  Նրա տված վեհության պատճառով բոլոր ժողովուրդները, ազգություններն ու լեզուները ահ ու դողի մեջ էին նրա առաջ+։ Ում որ ուզում էր, սպանում էր, ում որ ուզում էր, զարկում էր, ում որ ուզում էր, բարձրացնում էր, ում որ ուզում էր, ցածրացնում էր+։ 20  Բայց երբ նրա սիրտը ամբարտավան դարձավ, նրա ոգին կարծրացավ, և նա սկսեց հանդգնությամբ վարվել+, այդ ժամանակ գահընկեց եղավ, ու նրա փառքը վերցվեց նրանից+։ 21  Նրան վռնդեցին մարդկանց որդիների մոտից, և նրա սիրտը դարձավ ինչպես գազանի սիրտ, ու նա սկսեց վայրի էշերի հետ բնակվել+։ Նրան բուսականությամբ էին կերակրում, ինչպես ցլերին, և նրա մարմինը երկնքի ցողով էր թրջվում+, մինչև որ նա հասկացավ, որ Բարձրյալ Աստվածը Իշխան է մարդկային թագավորության վրա և այն տալիս է նրան, ում ուզում է+։ 22  Իսկ դու, ո՛վ Բաղդասար+, որ նրա որդին ես*, դու չխոնարհեցրիր քո սիրտը+, թեև գիտեիր այդ ամենը+։ 23  Դու մեծամտացար երկնքի Տիրոջ առաջ+, ու քո առաջ բերվեցին նրա տան անոթները+։ Դու և քո մեծամեծները, քո կանայք ու քո հարճերը գինի խմեցիք դրանցով, և դու գովաբանեցիր արծաթե, ոսկե, պղնձե, երկաթե, փայտե ու քարե աստվածներին+, որոնք ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում և ոչինչ չգիտեն+, բայց այն Աստծուն, որի ձեռքում է քո շունչը+, և որին են պատկանում քո բոլոր ճանապարհները+, դու չփառաբանեցիր+։ 24  Ուստի նրանից մի ձեռք ուղարկվեց, և այս գրությունը գրվեց+։ 25  Ահա՛ այդ գրությունը. ՄԵՆԵ, ՄԵՆԵ, ԹԵԿԵԼ ու ՓԱՐՍԻՆ։ 26  Սա է այս խոսքի մեկնությունը. ՄԵՆԵ՝ Աստված հաշվել է քո թագավորության օրերը և վերջ է տվել դրան+։ 27  ԹԵԿԵԼ՝ դու կշեռքով կշռվել ես, ու քաշդ պակաս է եղել+։ 28  ՓԵՐԵՍ՝ քո թագավորությունը բաժանվել ու տրվել է մարերին ու պարսիկներին»+։ 29  Այդ ժամանակ Բաղդասարը հրամայեց, և Դանիելին ծիրանի հագցրին, պարանոցին ոսկե վզնոց գցեցին, ու ազդարարեցին, որ նա թագավորության մեջ երրորդն է լինելու+։ 30  Հենց այդ գիշեր Բաղդասարը՝ քաղդեացի թագավորը, սպանվեց+, 31  և թագավորությունը ստանձնեց մարաց Դարեհը+, որը մոտ վաթսուներկու տարեկան էր։

Ծանոթագրություններ

Կամ՝ «իր պապ»։
Տե՛ս 2։2-ի ծնթ.։
Կամ՝ «նրա թոռն ես»։