Եբրայեցիներ 10։1-39
10 Քանի որ Օրենքն ունի գալիք օրհնությունների ստվերը+ և ոչ թե հենց այդ օրհնությունները, մարդիկ միևնույն զոհերով, որ տարեցտարի մատուցում են, երբեք չեն կարող կատարյալ դարձնել+ նրանց, ովքեր մոտենում են Աստծուն։
2 Այլապես մի՞թե չէին դադարի զոհեր մատուցելուց, որովհետև սուրբ ծառայություն անողները, որոնք մեկընդմիշտ մաքրվել են, այլևս մեղավորության զգացում չէին ունենա+։
3 Ընդհակառակը՝ այս զոհերի միջոցով տարեցտարի մեղքերի մասին հիշեցում է տրվում+,
4 որովհետև անհնար է, որ ցլերի և այծերի արյունը մեղքեր վերացնի+։
5 Ուստի երբ նա աշխարհ է մտնում, ասում է. «Զոհ և ընծա չցանկացար+, այլ մի մարմին պատրաստեցիր ինձ համար+։
6 Դու հավանություն չտվեցիր ողջակեզներին ու մեղքի ընծաներին+։–
7 Այն ժամանակ ասացի.– Ահա ես եկել եմ (գրքում* գրված է իմ մասին)+, որպեսզի քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված»+։
8 Սկզբում ասելով «զոհեր, ընծաներ, ողջակեզներ ու մեղքի ընծաներ դու չցանկացար+ և ոչ էլ հավանություն տվեցիր դրանց» (զոհեր, որ մատուցվում են Օրենքի համաձայն)+՝
9 հետո ասում է. «Ահա ես եկել եմ, որպեսզի քո կամքը կատարեմ»+։ Նա վերացնում է առաջինը, որպեսզի հաստատի երկրորդը+։
10 Այդ «կամքով»+ էլ մենք սրբացվեցինք+, քանի որ Հիսուս Քրիստոսը մեկընդմիշտ+ մատուցեց+ իր մարմինը։
11 Դարձյալ, ամեն քահանա օրեցօր+ կանգնում է իր տեղում+՝ ծառայություն անելու և միևնույն զոհերը շատ անգամ մատուցելու համար, որովհետև դրանք երբեք չեն կարող ամբողջովին վերացնել մեղքերը+։
12 Բայց նա մեղքերի համար մշտնջենապես մեկ զոհ մատուցեց+ և Աստծու աջ կողմը նստեց+
13 ու այդ ժամանակվանից սպասում է, մինչև որ իր թշնամիները իր ոտքերի համար պատվանդան դրվեն+։
14 Մեկ զոհաբերական ընծայով+ նա մշտնջենապես կատարյալ դարձրեց+ սրբացվողներին։
15 Սուրբ ոգին+ նույնպես վկայում է մեզ, քանի որ սկզբում ասում է.
16 «Սա է այն ուխտը, որ կկապեմ նրանց հետ այդ օրերից հետո,– ասում է Եհովան։– Իմ օրենքները նրանց սրտերում կդնեմ և նրանց մտքերում կգրեմ»+։
17 Իսկ հետո ասում է. «Նրանց մեղքերն ու անօրեն գործերն այլևս չեմ հիշի»+։
18 Ուրեմն որտեղ մեղքերի ներում կա+, այնտեղ այլևս մեղքի համար ընծա չկա+։
19 Հետևաբար, եղբայրնե՛ր, քանի որ Հիսուսի արյան շնորհիվ մենք համարձակություն ունենք սուրբ վայրը+ մտնելու+ այն ճանապարհով,
20 որը նա բացեց մեզ համար որպես նոր և կենդանի ճանապարհ վարագույրի+, այսինքն՝ իր մարմնի միջով+,
21 և քանի որ մեծ քահանա ունենք Աստծու տան վրա+,
22 եկեք մոտենանք ճշմարիտ սրտով, լիակատար համոզվածությամբ լի հավատով՝ մեր սրտերը չար խղճից մաքրելով*+ և մեր մարմինները մաքուր ջրով լվանալով+։
23 Եկեք անդադար և առանց տատանվելու+ հրապարակորեն հռչակենք մեր հույսի+ մասին, որովհետև հավատարիմ է+ խոստացողը։
24 Եվ եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի+ մղենք+ իրար,
25 և բաց չթողնենք մեր հավաքույթները+, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք+ միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է+։
26 Որովհետև եթե ճշմարտությունը ստույգ իմանալուց+ հետո հոժար կամքով շարունակում ենք մեղք գործել+, ապա մեղքերի համար այլևս զոհ չի մնում+,
27 այլ մնում է միայն սպասել ահազդու դատաստանին+ և կրակոտ խանդին, որը սպառելու է հակառակվողներին+։
28 Եթե որևէ մեկը արհամարհում էր Մովսեսի օրենքը, առանց կարեկցելու նրան մահվան էին մատնում երկու կամ երեք հոգու վկայությամբ+։
29 Ի՞նչ եք կարծում, որքա՞ն ավելի սաստիկ պատժի+ կարժանանա այն մարդը, ով ոտնակոխ արեց+ Աստծու Որդուն և սովորական մի բան համարեց ուխտի արյունը+, որով նա սրբացվել էր, և ով անարգանքով վիրավորեց անզուգական բարության ոգուն+։
30 Մենք գիտենք նրան, ով ասաց. «Վրեժխնդրությունը իմն է։ Ե՛ս կհատուցեմ»+։ Ապա ավելացնում է. «Եհովան կդատի իր ժողովրդին»+։
31 Սարսափելի բան է կենդանի Աստծու ձեռքն ընկնելը+։
32 Սակայն շարունակ հիշեք առաջվա օրերը, երբ լուսավորվելուց+ հետո դուք տառապանքներ կրեցիք+ ու դիմադրեցիք մեծ պայքարում.
33 երբեմն հրապարակավ նախատինքների և նեղությունների ենթարկվեցիք, ասես թատերական տեսարան+ լինեիք, երբեմն էլ չարչարակից եղաք նրանց, ովքեր նման փորձությունների միջով էին անցնում+։
34 Դուք թե՛ բանտում գտնվողներին ցավակից եղաք և թե՛ ձեր ունեցվածքի կողոպտվելը ուրախությամբ ընդունեցիք+՝ իմանալով, որ ավելի լավ և մնայուն սեփականություն ունեք+։
35 Ուրեմն մի՛ հանձնվեք, այլ շարունակեք համարձակությամբ խոսել+, քանի որ մեծ վարձատրություն+ կստանաք։
36 Դուք տոկունության+ կարիք ունեք, որպեսզի Աստծու կամքը կատարելուց+ հետո ստանաք նրա խոստացածը+։
37 Եվս «մի փոքր ժամանակ»+, և «նա, ով գալու է, կգա ու չի ուշանա»+։
38 «Բայց իմ արդարն իր հավատի շնորհիվ կապրի»+, և «եթե նա նահանջի, իմ հոգին նրան չի հավանի»+։
39 Սակայն մենք նահանջողներից չենք, ովքեր իրենց վրա կործանում են բերում+, այլ հավատ ունենք՝ մեր հոգին կենդանի պահելու համար+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «գրքի փաթույթում»։
^ Բռց.՝ «շաղ տալով», այսինքն՝ Հիսուսի արյունը շաղ տալով։