Եբրայեցիներ 11։1-40

11  Հավատը+ լիակատար համոզվածությունն է այն բանում, որ հույսերը կիրականանան+, և ակնհայտ ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն+։  Դրա միջոցով հնում ապրած մարդիկ վկայություն ստացան, որ Աստծու բարեհաճությունն ունեն+։  Հավատով մենք հասկանում ենք, որ երկնքում ու երկրի վրա եղած բաները*+ Աստծու խոսքով են ստեղծվել*+, այնպես որ երևացող բաները առաջ են եկել չերևացող բաներից+։  Հավատով Աբելը Աստծուն ավելի արժեքավոր զոհ մատուցեց, քան Կայենը+, և այդ հավատի շնորհիվ նա վկայություն ստացավ իր մասին, որ արդար է, երբ Աստված վկայեց+, որ ընդունել է նրա ընծաները։ Եվ հավատի միջոցով նա դեռ խոսում է, թեպետև մահացել է+։  Հավատով Ենոքը+ փոխադրվեց, որպեսզի մահ չտեսնի, և նրան ոչ մի տեղ չգտան, որովհետև Աստված փոխադրել էր նրան+, քանի որ նախքան դա նա վկայություն էր ստացել, որ հաճեցրել է Աստծուն+։  Իսկ առանց հավատի+՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն+, քանի որ նա, ով մոտենում է նրան, պետք է հավատա, որ նա գոյություն ունի+ և վարձատրում է+ նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն+։  Հավատով Նոյը+, երբ Աստծուց նախազգուշացում ստացավ այն ամենի մասին, ինչ դեռ չէր տեսել+, աստվածավախություն դրսևորեց և իր ընտանիքի փրկության համար տապան կառուցեց+։ Այդ հավատի միջոցով նա դատապարտեց աշխարհը+ և հավատի միջոցով արդարության+ ժառանգ դարձավ։  Հավատով Աբրահամը+, երբ կանչվեց, հնազանդվեց ու գնաց այն վայրը, որը պետք է ստանար որպես ժառանգություն։ Եվ նա գնաց, թեև չգիտեր, թե ուր է գնում+։  Հավատով նա խոստացված երկրում պանդուխտ եղավ, ինչպես օտար երկրում+, և Իսահակի+ ու Հակոբի+ հետ, որոնք նրա հետ հենց նույն խոստման ժառանգներն էին+, վրաններում բնակվեց+, 10  քանի որ նա սպասում էր իսկական հիմքեր ունեցող քաղաքին+, որի կառուցողն ու ստեղծողը Աստված է+։ 11  Հավատով Սառան+ հղիացավ*, նույնիսկ երբ նրա տարիքն արդեն անցել էր+, քանի որ հավատարիմ համարեց խոստացողին+։ 12  Ուստի մի մարդուց+, որն այլևս չէր կարող սերունդ ունենալ*+, երեխաներ ծնվեցին՝ երկնքի աստղերի պես բազում և ծովափի ավազահատիկների պես անհաշիվ+։ 13  Նրանք բոլորը մինչև մահ հավատարիմ մնացին+, թեպետև չստացան խոստացված բաները+, սակայն հեռվից տեսան դրանք+ և ողջունեցին ու հրապարակավ հռչակեցին, որ իրենք օտարներ և ժամանակավոր բնակիչներ են այդ երկրում+։ 14  Նրանք, ովքեր այսպիսի բաներ են ասում, ակնհայտ ցույց են տալիս, որ ջանադրաբար իրենց համար մի սեփական վայր են փնտրում+։ 15  Սակայն եթե նրանք շարունակ հիշեին այն վայրը, որտեղից դուրս էին եկել+, ապա հնարավորություն կունենային վերադառնալու+։ 16  Բայց հիմա նրանք ձգտում են մի ավելի լավ վայրի, այսինքն՝ մի վայրի, որը առնչություն ունի երկնքի հետ+։ Դրա համար էլ Աստված չի ամաչում, երբ նրանք իրեն որպես իրենց Աստված են կանչում+, և նա մի քաղաք+ է պատրաստել նրանց համար։ 17  Հավատով Աբրահամը, երբ փորձվեց+, Իսահակին համարյա թե զոհ մատուցեց։ Նա, ով ուրախությամբ ստացավ խոստումները, փորձեց մատուցել իր միածին որդուն+, 18  չնայած նրան ասվել էր. «Քեզ խոստացված «սերունդը» Իսահակի միջոցով առաջ կգա»+։ 19  Բայց նա մտածեց ու հասկացավ, որ Աստված կարող է նույնիսկ հարություն տալ նրան+, և մահվան ճիրաններից հետ ստացավ նրան, ինչը և նախատիպ դարձավ+։ 20  Հավատով Իսահակը գալիք բաների հետ կապված օրհնեց Հակոբին+ ու Եսավին+։ 21  Հավատով Հակոբը, երբ մահանում էր+, օրհնեց Հովսեփի որդիներից յուրաքանչյուրին+ և երկրպագություն արեց՝ իր ցուպին հենվելով+։ 22  Հավատով Հովսեփը, երբ իր վախճանը մոտենում էր, հիշատակեց Իսրայելի որդիների ելքի+ մասին և պատվեր տվեց իր ոսկորների վերաբերյալ+։ 23  Հավատով Մովսեսի ծնողները նրա ծնվելուց հետո երեք ամիս թաքցրին նրան+, որովհետև տեսան, որ երեխան գեղեցիկ է+, և չվախեցան թագավորի հրամանից+։ 24  Հավատով Մովսեսը, երբ մեծացավ+, հրաժարվեց փարավոնի աղջկա որդին կոչվելուց+. 25  նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ դաժան վերաբերմունքի արժանանալ և ոչ թե մեղքի ժամանակավոր հաճույքը վայելել, 26  որովհետև նախատինքը+, որը նա կրեց որպես օծյալ*, ավելի մեծ հարստություն համարեց, քան Եգիպտոսի գանձերը, քանի որ աչքերը հառել էր վարձատրությանը+։ 27  Հավատով նա թողեց Եգիպտոսը+, բայց ոչ թե այն պատճառով, որ վախեցավ թագավորի բարկությունից+, քանի որ շարունակեց հաստատուն մնալ, ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է+։ 28  Հավատով նա տոնեց Պասեքը+ և արյուն շաղ տվեց դռների կողափայտերին+, որպեսզի կործանողը չդիպչի իրենց առաջնեկներին+։ 29  Հավատով նրանք անցան Կարմիր ծովի միջով այնպես, ասես չոր գետնի վրայով էին անցնում+, բայց երբ եգիպտացիները համարձակվեցին դրա միջով անցնել, ծովը կուլ տվեց նրանց+։ 30  Հավատի շնորհիվ Երիքովի պարիսպները ընկան այն բանից հետո, երբ յոթ օր շրջապատված մնացին+։ 31  Հավատով Ռախաբ+ պոռնիկը չկործանվեց նրանց հետ, ովքեր չհնազանդվեցին, քանի որ խաղաղությամբ ընդունեց հետախույզներին+։ 32  Սրանից ավել էլ ի՞նչ ասեմ։ Ժամանակը չի հերիքի, եթե շարունակեմ պատմել Գեդեոնի+, Բարակի+, Սամսոնի+, Հեփթայեի+, Դավթի+, ինչպես նաև Սամուելի+ և մյուս մարգարեների+ մասին, 33  որոնք իրենց հավատով թագավորությունների հաղթեցին+, արդարություն գործադրեցին+, խոստումներ ստացան+, առյուծների բերանները փակեցին+, 34  կրակի ուժին դիմակայեցին+, սրի բերանից փախան+, թույլ էին, զորավոր դարձան+, պատերազմում անվեհեր եղան+, օտարների զորքերը ջախջախեցին+։ 35  Կանայք հարության միջոցով իրենց մահացածներին ընդունեցին+։ Իսկ ուրիշները չարչարվեցին՝ մերժելով ազատություն ձեռք բերել որևէ փրկանքի միջոցով, որպեսզի հասնեն ավելի լավ հարությանը։ 36  Այո՛, մյուսները փորձության ենթարկվեցին ծաղրուծանակով ու խարազանվելով, ավելին՝ կապանքներով+ ու բանտերով+։ 37  Նրանք քարկոծվեցին+, փորձվեցին+, սղոցվեցին, սրով սպանվեցին+, ոչխարի և այծի մորթիներով ման եկան+, կարիքի+ ու նեղության մեջ եղան+, դաժան վերաբերմունքի արժանացան+։ 38  Նրանք, որոնց աշխարհը արժանի չէր, թափառեցին անապատներում ու լեռներում, քարայրներում+ ու երկրի խորշերում։ 39  Եվ նրանք բոլորը, թեև իրենց հավատի շնորհիվ վկայություն ստացան իրենց մասին, սակայն խոստացվածը չստացան+, 40  քանի որ Աստված մի ավելի լավ բան+ նախատեսեց մեզ համար+, որպեսզի նրանք+ կատարյալ+ չդառնան առանց մեզ+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 1։2-ի ծնթ.։
Կամ՝ «կարգավորվել, պատրաստվել»։
Կամ՝ «սերմով հղիանալու զորություն ստացավ»։
Բռց.՝ «որը համարյա թե մեռած էր»։
Հուն.՝ Քրիստոս։