Եբրայեցիներ 12։1-29
12 Ուստի քանի որ մեր շուրջը վկաների այսպիսի մեծ բազմություն*+ ունենք, եկեք մենք էլ մեր վրայից հանենք ամեն ծանրություն+, ինչպես նաև մեղքը, որը հեշտությամբ խճճում է մեզ+, և եկեք տոկունությամբ վազենք+ այն մրցավազքում+, որ դրված է մեր առաջ+,
2 մինչ մեր աչքերը հառել ենք մեր հավատի Գլխավոր Առաջնորդին+ ու Կատարելագործողին+՝ Հիսուսին։ Իր առաջ դրված ուրախության համար նա, ամոթն արհամարհելով, տոկունությամբ տանջանքի ցիցը հանձն առավ+ և նստեց Աստծու գահի աջ կողմը+։
3 Ուստի որպեսզի չհոգնեք և ուժասպառ չլինեք ձեր հոգով+, լրջորեն մտածեք նրա մասին, ով դիմացավ մեղավորների թշնամական խոսքերին+, որոնք ի վնաս իրենց վարվեցին։
4 Այդ մեղքի դեմ ձեր պայքարում դուք դեռ երբեք արյուն թափելու չափ չեք դիմադրել+,
5 սակայն ամբողջովին մոռացել եք այն հորդորը, որն ուղղվում է ձեզ ինչպես որդիների+. «Որդի՛ս, մի՛ նսեմացրու Եհովայից եկող խրատը և ուժասպառ մի՛ եղիր, երբ նա ուղղում է քեզ+,
6 որովհետև ում Եհովան սիրում է, նրան խրատում է։ Նա նույնիսկ պատժում է* ամեն մեկին, ում իբրև որդի է ընդունում»+։
7 Դուք տոկում եք, և դա ձեր խրատվելուն է նպաստում+։ Աստված ձեզ հետ որդիների պես է վարվում+։ Կա՞ մի որդի, որի հայրը նրան չի խրատում+։
8 Իսկ եթե Աստված ձեզ չի խրատում, ինչպես մյուսներին է անում, ապա դուք նրա որդիները չեք, այլ ապօրինի երեխաներ եք+։
9 Չէ՞ որ երբ մեր հայրերը խրատում էին մեզ+, մենք հարգում էինք նրանց։ Չպե՞տք է արդյոք առավել ևս հպատակվենք մեր հոգևոր կյանքի Հորը և ապրենք+։
10 Նրանք կարճ ժամանակով մեզ խրատեցին այնպես, ինչպես իրենք էին ճիշտ համարում+։ Բայց նա մեր օգտի համար է դա անում, որպեսզի բաժնեկից լինենք նրա սրբությանը+։
11 Ճիշտ է, ոչ մի խրատ տվյալ պահին չի ուրախացնում, այլ տրտմեցնում է+, սակայն հետո դրանով կրթվածներին խաղաղության պտուղ է բերում+, այսինքն՝ արդարություն+։
12 Ուստի զորացրեք թուլացած ձեռքերն+ ու տկարացած ծնկները+
13 և շարունակ ուղղեք ձեր ոտքերի ճանապարհները+, որպեսզի կաղ անդամը չհոդախախտվի, այլ հակառակը՝ բուժվի+։
14 Ձգտեք խաղաղության մեջ լինել բոլոր մարդկանց հետ+, ձգտեք նաև սրբության+, առանց որի ոչ մի մարդ չի տեսնի Տիրոջը+։
15 Ուշադիր հսկեք, որ ոչ ոք չզրկվի Աստծու անզուգական բարությունից+, որ ոչ մի թունավոր արմատ+ չաճի ու վնաս չպատճառի, և որ շատերը չպղծվեն դրանով+,
16 որ չլինի մի պոռնիկ կամ մեկը, ով չի գնահատում սուրբ բաները, ինչպես որ Եսավը+, ով մի կերակուրի դիմաց իր առաջնեկության իրավունքը տվեց+։
17 Դուք գիտեք, որ հետո, երբ նա ցանկացավ ժառանգել օրհնությունը+, մերժվեց+, քանի որ դա այլևս հնարավոր չէր+, թեև նա արցունքներով ջանադրաբար ձգտեց մտափոխ անել իր հորը+։
18 Դուք չեք մոտեցել այն շոշափելի լեռանը+, որը վառվում էր կրակով+, ինչպես նաև թուխ ամպին, թանձր խավարին և մրրիկին+,
19 փողի հնչելուն+ ու խոսքերի ձայնին+, որը լսելով՝ ժողովուրդը աղաչեց, որ այլևս ոչ մի խոսք չասվի իրեն+,
20 քանի որ նրանց համար տանելի չէր այս հրամանը. «Եթե մի անասուն դիպչի լեռանը, պետք է քարկոծվի»+։
21 Եվ այդ տեսարանն այնքան ահազդու էր, որ Մովսեսն ասաց. «Սարսափից դողում եմ»+։
22 Սակայն դուք մոտեցել եք Սիոն լեռանը+ և կենդանի Աստծու քաղաքին+՝ երկնային Երուսաղեմին+, մեկտեղ հավաքված+ բյուրավոր* հրեշտակներին+
23 և առաջնեկների ժողովին+, որոնք գրանցվել են+ երկնքում, մոտեցել եք Աստծուն՝ ամենքի Դատավորին+, արդարների հոգևոր կյանքին+, ովքեր կատարյալ են դարձել+,
24 Հիսուսին՝ նոր ուխտի+ միջնորդին+, և շաղ տրվող արյանը+, որն ավելի լավ է խոսում, քան Աբելի արյունը+։
25 Տեսե՛ք, որ չլինի թե պատրվակ փնտրեք ու չլսեք նրան, ով խոսում է+, որովհետև եթե պատրվակ փնտրողները չազատվեցին նրանից, ով երկրի վրա աստվածային նախազգուշացում էր տալիս+, ապա առավել ևս մենք չենք ազատվի, եթե երես դարձնենք նրանից, ով երկնքից է խոսում+։
26 Այն ժամանակ նրա ձայնը ցնցեց երկիրը+, բայց հիմա նա խոստացել է. «Եվս մեկ անգամ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլև երկինքը»+։
27 «Եվս մեկ անգամ» արտահայտությունը ցույց է տալիս, որ սասանվող բաները, որոնք Աստծու կողմից ստեղծված չեն, հեռացվելու են+, որպեսզի չսասանվող բաները մնան+։
28 Հետևաբար, տեսնելով, որ ստանալու ենք մի անսասան թագավորություն+՝ եկեք շարունակենք օգտվել անզուգական բարությունից, որի միջոցով կկարողանանք ընդունելի կերպով սուրբ ծառայություն մատուցել Աստծուն՝ աստվածավախությամբ և ակնածանքով+,
29 որովհետև մեր Աստվածը նաև սպառող կրակ է+։