Եբրայեցիներ 13։1-25
13 Թող ձեր եղբայրասիրությունը հարատևի+։
2 Մի՛ մոռացեք հյուրասիրությունը+, որովհետև դրա շնորհիվ ոմանք, առանց իմանալու, հրեշտակների հյուրընկալեցին+։
3 Հիշեցեք նրանց, ովքեր բանտի կապանքներում են+, ասես թե դուք էլ եք նրանց հետ բանտարկված+։ Հիշեք նաև նրանց, ովքեր դաժան վերաբերմունքի են արժանանում+, քանի որ դուք էլ եք դեռ ապրում երկրի վրա։
4 Թող ամուսնությունը բոլորի համար պատվական լինի, և ամուսնական անկողինը չպղծվի+, քանի որ Աստված դատելու է պոռնիկներին ու շնացողներին+։
5 Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա+։ Բավարարվեք+ եղածով+, քանի որ նա ասաց. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»+։
6 Այնպես որ քաջությամբ ենք լցված+ և ասում ենք. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը»+։
7 Հիշեք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ+, ովքեր Աստծու խոսքը խոսեցին ձեզ հետ, և խորհրդածելով այն մասին, թե ինչ արդյունքներ է բերում նրանց վարքը՝ ընդօրինակեք+ նրանց հավատը+։
8 Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան+։
9 Մի՛ շեղվեք զանազան և օտար ուսմունքներով+, որովհետև լավ է, որ սիրտը ամրապնդվի Աստծու անզուգական բարությամբ+ և ոչ թե ուտեստներով+, որոնք անօգուտ են նրանց համար, ովքեր չափից շատ կարևորում են դրանք։
10 Մենք զոհասեղան ունենք, որից ուտելու իրավունք չունեն նրանք, ովքեր սուրբ ծառայություն են մատուցում խորանում+,
11 քանի որ այն կենդանիների մարմինները, որոնց արյունը քահանայապետը սուրբ վայր է տանում մեղքերը քավելու համար, ճամբարից դուրս են այրվում+։
12 Դրա համար Հիսուսն էլ, որպեսզի ժողովրդին սրբացնի+ իր արյունով+, չարչարվեց քաղաքի դարպասից դուրս+։
13 Ուրեմն եկեք գնանք դեպի նա՝ ճամբարից դուրս՝ կրելով նրա կրած նախատինքը+,
14 որովհետև այստեղ մնայուն քաղաք չունենք+, այլ փափագով սպասում ենք գալիք քաղաքին+։
15 Հիսուսի միջոցով եկեք միշտ Աստծուն գովաբանության զոհ մատուցենք+, այսինքն՝ շուրթերի պտուղը+, որոնք հրապարակորեն հռչակում են նրա անունը+։
16 Եվ ավելին, մի՛ մոռացեք բարին գործել+ և ձեր ունեցածով օգնեք ուրիշներին, որովհետև այսպիսի զոհերն են Աստծուն հաճելի+։
17 Հնազանդվեք ու հպատակվեք+ նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ+, որովհետև նրանք անդադար հոգ են տանում ձեր հոգիների մասին և դրա համար հաշիվ պիտի տան+։ Այդպես վարվեք, որպեսզի նրանք ուրախությամբ անեն դա և ոչ թե հոգոց հանելով, քանի որ դա վնասակար կլինի ձեզ համար+։
18 Շարունակ աղոթեք մեզ համար+, քանի որ վստահ ենք, որ մաքուր* խիղճ ունենք, որովհետև ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել+։
19 Բայց հատկապես հորդորում եմ ձեզ դա անել, որպեսզի ավելի շուտ վերադառնամ ձեզ մոտ+։
20 Եվ թող խաղաղության Աստվածը+, որը մահացածների+ միջից վեր հանեց մեծ հովվին+՝ մեր Տեր Հիսուսին, որն իր հետ ուներ հավիտենական ուխտի արյունը+,
21 ապահովի ձեզ ամեն բարի բանով, որպեսզի կատարեք նրա կամքը և Հիսուս Քրիստոսի միջոցով մեր մեջ իրագործեք այն, ինչը հաճելի է իրեն+։ Նրան լինի փառքը հավիտյանս հավիտենից+։ Ամեն։
22 Այժմ հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ սիրով ընդունեք քաջալերանքի այս խոսքը, որովհետև ընդամենը մի քանի խոսքով ձեզ նամակ գրեցի+։
23 Իմացեք, որ մեր եղբայր Տիմոթեոսը+ ազատ է արձակվել, և եթե նա շուտով գա, միասին կգանք ձեզ տեսնելու։
24 Բարևներս փոխանցեք բոլոր նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ+, ինչպես նաև բոլոր սրբերին։ Իտալիայում+ եղողները ողջունում են ձեզ։
25 Թող Տիրոջ անզուգական բարությունը+ ձեզ բոլորիդ հետ լինի։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ազնիվ»։