Եբրայեցիներ 3։1-19

3  Հետևաբար, սո՛ւրբ եղբայրներ, երկնային կոչման+ մասնակիցնե՛ր, խորհեք առաքյալի+ և քահանայապետի՝ Հիսուսի մասին, որին մենք դավանում ենք+։  Նա հավատարիմ էր+ Աստծուն, որն իրեն այդպիսին դարձրեց, ինչպես Մովսեսն էր+ հավատարիմ Աստծուն, երբ ծառայում էր նրա ամբողջ տան* մեջ+։  Եվ Հիսուսը ավելի մեծ փառքի է արժանի+, քան Մովսեսը, ինչպես որ տուն կառուցողը+ ավելի մեծ պատիվ ունի, քան տունը+։  Անշուշտ, ամեն տուն ինչ-​որ մեկի կողմից է կառուցվում, բայց ով բոլոր բաները կառուցեց, Աստված է+։  Մովսեսը Աստծու ամբողջ տան մեջ հավատարիմ էր որպես սպասավոր+, և դա վկայություն էր այն ամենի, ինչի մասին պետք է խոսվեր հետագայում+,  իսկ Քրիստոսը Աստծու տան վրա հավատարիմ էր որպես Որդի+։ Մենք Աստծու տունն ենք+, եթե միայն խոսելու ազատությունը և հույսով պարծենալը ամուր բռնենք ու բռնած պահենք մինչև վերջ+։  Դրա համար էլ սուրբ ոգին+ ասում է. «Այսօր եթե դուք նրա ձայնը լսեք+,  մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես դառը բարկությունը բորբոքելու ժամանակ+, ինչպես փորձելու+ օրը անապատում+,  որտեղ ձեր նախահայրերը փորձելով ստուգեցին ինձ, մինչդեռ քառասուն տարի+ տեսան իմ գործերը+։ 10  Այդ պատճառով էլ ես զզվեցի այս սերնդից ու ասացի. «Նրանք միշտ շեղվում են իրենց սրտերում+ և չճանաչեցին իմ ճանապարհները»+։ 11  Այնպես որ իմ բարկության մեջ ես երդվեցի. «Նրանք չեն մտնելու+ իմ հանգստի մեջ»»+։ 12  Զգուշացեք, եղբայրնե՛ր, որ չլինի թե կենդանի Աստծուց հեռանալով՝ ձեզնից որևէ մեկի մեջ երբևէ չար ու անհավատ սիրտ զարգանա+, 13  այլ շարունակեք իրար հորդորել+ ամեն օր, քանի դեռ այն կոչվում է «այսօր»+, որ չլինի թե մեղքի խաբելու զորությունը կարծրացնի ձեզնից որևէ մեկի սիրտը+։ 14  Մենք Քրիստոսին մասնակիցներ ենք+, միայն եթե սկզբում ունեցած մեր վստահությունը ամուր բռնենք և բռնած պահենք մինչև վերջ+, 15  քանի դեռ ասվում է. «Այսօր եթե դուք նրա ձայնը լսեք+, մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես դառը բարկությունը բորբոքելու ժամանակ»+։ 16  Ովքե՞ր էին նրանք, որ լսեցին, սակայն դառնապես բարկացրին Աստծուն+։ Չէ՞ որ բոլոր նրանք, ովքեր Մովսեսի առաջնորդությամբ դուրս եկան Եգիպտոսից+։ 17  Եվ Աստված ումի՞ց զզվեց քառասուն տարի+։ Չէ՞ որ մեղք գործողներից, որոնց դիակներն ընկան անապատում+։ 18  Իսկ ո՞ւմ երդվեց+, որ չեն մտնելու իր հանգստի մեջ, եթե ոչ նրանց, ովքեր չհնազանդվեցին+։ 19  Այսպիսով՝ տեսնում ենք, որ անհավատության պատճառով նրանք չկարողացան մտնել+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Աստծու ժողովի։