Եբրայեցիներ 4։1-16
4 Հետևաբար, քանի որ նրա հանգստի մեջ մտնելու մասին խոստումը դեռ ուժի մեջ է+, եկեք զգույշ լինենք, որ հանկարծ չլինի թե ձեզնից մեկը երբևէ զրկվի դրանից+։
2 Չէ՞ որ մեզ նույնպես հռչակվեց բարի լուրը+, ինչպես մեր նախահայրերին+։ Բայց լսված խոսքը օգտակար չեղավ նրանց համար+, քանի որ չունեին այնպիսի հավատ+, ինչպիսին հնազանդվողները ունեին+։
3 Մենք՝ հավատացողներս, մտնում ենք հանգստի մեջ, ինչպես նա ասաց՝ «իմ բարկության մեջ երդվեցի+՝ «նրանք չեն մտնելու+ իմ հանգստի մեջ»»+, թեպետև նրա գործերը ավարտվել էին+ աշխարհը հիմնվելուց ի վեր+։
4 Մի տեղ նա յոթերորդ օրվա մասին հետևյալն է ասում. «Յոթերորդ օրը Աստված հանգստացավ իր բոլոր գործերից»+։
5 Եվ այստեղ դարձյալ ասում է. «Նրանք չեն մտնելու իմ հանգստի մեջ»+։
6 Ուրեմն քանի որ ոմանք դեռ պետք է մտնեն դրա մեջ, իսկ նրանք, ում առաջինը հռչակվեց բարի լուրը+, անհնազանդության պատճառով չմտան+,
7 նա կրկին որոշակի օր է սահմանում՝ այսքան երկար ժամանակ հետո Դավթի սաղմոսում ասելով «այսօր», ինչպես վերևում ասվեց. «Այսօր եթե դուք նրա ձայնը լսեք+, մի՛ կարծրացրեք ձեր սրտերը»+։
8 Եթե Հեսուն+ նրանց առաջնորդած լիներ դեպի հանգստի մի վայր+, ապա հետո Աստված այլևս չէր խոսի+ մեկ ուրիշ օրվա մասին։
9 Ուստի Աստծու ժողովրդի համար դեռ հանգստի շաբաթ է մնում+։
10 Այն մարդը, ով մտավ Աստծու հանգստի մեջ+, ինքն էլ հանգստացավ իր գործերից+, ինչպես որ Աստված՝ իր գործերից։
11 Ուստի եկեք ամեն ինչ անենք, որպեսզի մտնենք այդ հանգստի մեջ, որ հանկարծ չլինի թե որևէ մեկը ընկնի՝ հետևելով անհնազանդության նույն օրինակին+։
12 Աստծու խոսքը+ կենդանի է+ ու զորեղ+ և ավելի սուր է, քան ցանկացած երկսայրի սուր+. այն ներթափանցում է նույնիսկ մինչև հոգու+ և ոգու+, ինչպես նաև հոդերի ու դրանց ոսկրածուծի բաժանումը և կարող է քննել սրտի մտքերն ու մտադրությունները+։
13 Եվ չկա մի ստեղծագործություն, որ ծածկված լինի նրանից+, այլ բոլոր բաները մերկ և բացահայտ են նրա աչքերի առաջ, որին մենք պետք է հաշիվ տանք+։
14 Ուրեմն տեսնելով, որ մենք մի մեծ քահանայապետ ունենք՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն+, որն անցել է երկինքներով+՝ եկեք անդադար դավանենք նրան+։
15 Մենք ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որը չի կարող ցավակից+ լինել մեր թուլություններին, այլ մի այնպիսին, որը մեզ նման փորձվել է բոլոր առումներով, բայց մնացել է առանց մեղքի+։
16 Ուրեմն եկեք խոսելու ազատությամբ+ մոտենանք+ անզուգական բարության գահին, որպեսզի Աստված ողորմություն և անզուգական բարություն ցուցաբերի՝ ճիշտ ժամանակին մեզ օգնելու համար+։