Եբրայեցիներ 5։1-14

5  Մարդկանց միջից ընտրված յուրաքանչյուր քահանայապետ մարդկանց համար է նշանակվում Աստծուն մատուցվող ծառայություն կատարելու համար+, որպեսզի ընծաներ և զոհեր մատուցի մեղքերի համար+։  Նա կարող է կարեկցանքով վերաբերվել գիտելիքներից զուրկ և սխալներ գործող մարդկանց, քանի որ ինքը նույնպես թուլություններ ունի+,  և այդ պատճառով նա պարտավոր է մեղքերի համար զոհեր մատուցել ինչպես ժողովրդի, այնպես էլ իր համար+։  Բացի այդ, մարդ ինքն իրենով չի ստանձնում այս պատվավոր դիրքը+, այլ միայն եթե Աստծու կողմից է կանչվում+, ինչպես որ Ահարոնը+ կանչվեց։  Այդպես էլ Քրիստոսը ինքն իրեն չփառավորեց+՝ դառնալով քահանայապետ+, այլ փառավորվեց+ նրա կողմից, ով նրա մասին ասաց. «Դու իմ որդին ես, ես այսօր քո հայրը դարձա»+։  Ինչպես որ մեկ ուրիշ տեղում էլ է ասում. «Դու հավիտենական քահանա ես՝ Մելքիսեդեկի կարգի պես»+։  Երբ Քրիստոսը երկրի վրա էր*, սաստիկ+ աղաղակներով ու արցունքներով աղաչանքներ և խնդրանքներ մատուցեց+ Նրան, ով կարող էր փրկել իրեն մահից. և նրա աստվածավախության+ համար Աստված լսեց նրան։  Ու թեև Որդի էր, սակայն իր կրած չարչարանքներից հնազանդություն սովորեց+  և երբ կատարյալ դարձավ+, պատասխանատու եղավ բոլոր իրեն հնազանդվողների+ հավիտենական փրկության համար+, 10  որովհետև Աստված նրան քահանայապետ անվանեց՝ Մելքիսեդեկի կարգի պես+։ 11  Նրա վերաբերյալ մենք շատ բան ունենք ասելու, և դրանք դժվար է բացատրել, քանի որ ձեր լսողությունը թուլացել է+։ 12  Հաշվի առնելով ժամանակը՝ դուք պետք է ուսուցիչներ լինեիք+, սակայն դարձյալ կարիք ունեք, որ ինչ-​որ մեկը ձեզ սկզբից սովորեցնի Աստծու սրբազան պատգամների+ տարրական բաները. դուք նման եք նրանց, ովքեր կաթի կարիք ունեն, և ոչ թե պինդ կերակուրի+։ 13  Ամեն ոք, ով կաթնակեր է, ծանոթ չէ արդարության խոսքին, քանի որ մանուկ է+։ 14  Բայց պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, նրանց, ովքեր իրենց ըմբռնողականությունը+ գործադրելով՝ այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Իր մարմնի օրերում»։