Եբրայեցիներ 6։1-20

6  Ուստի քանի որ թողել ենք Քրիստոսի+ մասին սկզբնական+ ուսմունքները, եկեք շարունակենք ձգտել հասունության+, և նորից չդնենք հիմքը+, այսինքն՝ մեռած գործերի համար զղջալը+, Աստծուն հավատալը+,  մկրտությունների+, ձեռքերը դնելու+, մահացածների հարության+ և հավիտենական դատաստանի+ մասին ուսմունքները։  Մենք կձգտենք հասունության, եթե Աստված թույլ տա+։  Նրանք, ովքեր մեկ անգամ լուսավորվեցին+, ճաշակեցին երկնային ձրի պարգևը+, դարձան սուրբ ոգուն մասնակիցներ+  և ճաշակեցին+ Աստծու բարի խոսքն ու գալիք աշխարհին* առնչվող զորությունները+,  բայց հեռացան+, անհնար է, որ կրկին զղջման բերվեն+, որովհետև նրանք Աստծու Որդուն նորից ցցին են գամում և հրապարակորեն խայտառակում նրան+։  Օրինակ՝ հողը, որ խմում է իր վրա հաճախ թափվող անձրևը և մշակողի համար պիտանի բուսականություն է տալիս+, Աստծուց օրհնություն է ստանում դրա համար։  Բայց եթե այն փուշ ու տատասկ է տալիս, անպետք է, անեծքի ենթակա+ և սահմանված է այրվելու+։  Սակայն ինչ վերաբերում է ձեզ, սիրելինե՛ր, չնայած նրան, որ այսպես ենք խոսում, մենք համոզված ենք, որ դուք ավելի լավ վիճակում եք, քան նրանք, ովքեր հեռացան, և ունեք այն ամենը, ինչ փրկության է տանում։ 10  Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր աշխատանքը և այն սերը, որ դրսևորեցիք իր անվան հանդեպ+ նրանով, որ ծառայեցիք սրբերին+ ու շարունակում եք ծառայել։ 11  Բայց մենք ցանկանում ենք, որ ձեզանից ամեն մեկը շարունակի նույն աշխատասիրությունը դրսևորել, այնպես որ ձեր հույսը+ հաստատուն լինի+ մինչև վերջ+, 12  որպեսզի չծուլանաք+, այլ ընդօրինակեք+ նրանց, ովքեր հավատով ու համբերությամբ ժառանգում են խոստումները+։ 13  Երբ Աստված իր խոստումը տվեց Աբրահամին+, նա ինքն իրենով երդվեց+, քանի որ ավելի մեծ որևէ մեկով չէր կարող երդվել։ 14  Նա ասաց. «Ես անպատճառ կօրհնեմ ու կշատացնեմ քեզ»+։ 15  Եվ այսպես, համբերությամբ սպասելուց հետո Աբրահամը ստացավ այս խոստումը+։ 16  Մարդիկ իրենցից ավելի մեծ ինչ-​որ մեկով են երդվում+, ու նրանց երդումը ամեն վիճաբանության վերջն է, քանի որ այն օրինական երաշխիք է նրանց համար+։ 17  Նույն ձևով էլ Աստված, երբ նպատակադրեց խոստման ժառանգներին+ ավելի հստակորեն ցույց տալ իր խորհրդի անփոփոխ+ լինելը, երդում ավելացրեց իր խոսքին, 18  որպեսզի երկու անփոփոխ բաների միջոցով, որոնց դեպքում անհնար է, որ Աստված սուտ խոսի+, մենք, որ դեպի ապաստան փախանք, մեծ քաջալերություն ստանանք մեր առջև դրված հույսը+ ամուր բռնելու համար։ 19  Այս հույսը+ խարսխի նման է մեր հոգու համար. այն թե՛ հուսալի է, թե՛ հաստատ, և մտնում է վարագույրի ներսի կողմը+, 20  ուր հանուն մեզ մտավ նախակարապետը+՝ Հիսուսը, որը հավիտյան քահանայապետ դարձավ՝ Մելքիսեդեկի կարգի պես+։

Ծանոթագրություններ

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։