Եբրայեցիներ 7։1-28
7 Այս Մելքիսեդեկը՝ Սաղեմի թագավորը, Բարձրյալ Աստծու քահանան+, որը դիմավորեց Աբրահամին և օրհնեց նրան+, երբ վերջինս վերադառնում էր թագավորներին կոտորելուց,
2 և որին Աբրահամը ամեն ինչի տասներորդ մասը հատկացրեց+, նախևառաջ «Արդարության Թագավոր» է (ինչպես որ թարգմանվում է նրա անունը), ապա նաև Սաղեմի+ թագավոր, այսինքն՝ «Խաղաղության Թագավոր»։
3 Հայտնի չէ, թե ովքեր են նրա հայրը, մայրը, գրված չէ նրա տոհմաբանության մասին, թե երբ է ծնվել+ ու մահացել, բայց Աստծու Որդուն+ նմանեցվելով՝ նա մշտնջենապես քահանա է մնում+։
4 Ուրեմն տեսեք, թե որքան մեծ էր այս մարդը, որին Աբրահամ նահապետը լավագույն ավարի տասներորդ մասը տվեց+։
5 Ճիշտ է, Ղևիի+ որդիներից այն տղամարդիկ, ովքեր ստանում են իրենց քահանայական ծառայությունը, Օրենքի համաձայն՝ պատվեր ունեն տասանորդ հավաքելու+ ժողովրդից+, այսինքն՝ իրենց եղբայրներից, թեև նրանք էլ Աբրահամի երանքից են դուրս եկել+,
6 սակայն այն մարդը, ով Ղևիի տոհմից չէր+, տասանորդ վերցրեց Աբրահամից+ և օրհնեց նրան, ով խոստումներն ուներ+։
7 Ուստի անվիճելի է, որ փոքրը օրհնվում է մեծի կողմից+։
8 Մի դեպքում մահկանացու մարդիկ են ստանում տասանորդը+, իսկ մյուս դեպքում ստանում է նա, ում մասին վկայություն կա, որ կենդանի է+։
9 Կարելի է ասել, որ Աբրահամի միջոցով նույնիսկ Ղևին, որ տասանորդ է ստանում, տասանորդ վճարեց,
10 որովհետև նա դեռ իր նախահոր երանքում էր+, երբ Մելքիսեդեկը դիմավորեց նրան+։
11 Ուրեմն եթե կատարելությունը+ իրոք լիներ ղևտական քահանայության միջոցով+, որը ժողովրդին տրված Օրենքի+ առանձնահատկություններից էր, այդ դեպքում էլ ի՞նչ կարիք կար+, որ մեկ ուրիշ քահանա հայտնվեր՝ Մելքիսեդեկի կարգի պես+ և ոչ թե Ահարոնի կարգի պես։
12 Ուստի քանի որ քահանայությունը փոխվում է+, անհրաժեշտություն է առաջանում փոխելու նաև օրենքը+,
13 որովհետև այն մարդը, ում մասին ասվում են այս խոսքերը, մեկ ուրիշ ցեղից էր+, որից ոչ մեկը ծառայություն չի մատուցել զոհասեղանի մոտ+։
14 Միանգամայն պարզ է, որ մեր Տերը Հուդայից ծագում առավ+, մի ցեղ, որի մասին Մովսեսը ոչինչ չխոսեց քահանաների առնչությամբ։
15 Առավել ևս հստակ է, որ Մելքիսեդեկի+ նմանությամբ մեկ ուրիշ քահանա է հայտնվում+,
16 որն այդպիսին է դարձել ոչ թե ըստ օրենքի, ինչը հիմնված էր մարմնավոր բաների վրա+, այլ ըստ այն զորության, որը կարող է անկործանելի կյանք տալ+,
17 քանի որ Աստված վկայեց՝ ասելով. «Դու հավիտենական քահանա ես՝ Մելքիսեդեկի կարգի պես»+։
18 Ուրեմն նախորդ պատվիրանը, անվավեր է դառնում իր թույլ+ և անօգուտ+ լինելու պատճառով,
19 որովհետև Օրենքը ոչ մի բան կատարյալ չդարձրեց+, այլ դա եղավ այն ժամանակ, երբ մի ավելի լավ հույս+ ավելացվեց, որի միջոցով մենք մոտենում ենք Աստծուն+։
20 Քանի որ դա տեղի չունեցավ առանց երդման
21 (որովհետև կան մարդիկ, որոնք քահանա դարձան առանց երդման, բայց կա մեկը, որն այդպիսին դարձավ նրա երդումով, ով նրա մասին ասել էր՝ «Եհովան երդվել է+ (և չի ափսոսա). «Դու քահանա ես հավիտյան»»+),
22 այդ պատճառով Հիսուսը տրվեց որպես ավելի լավ ուխտի գրավ+։
23 Բացի դրանից, շատերը պետք է քահանա դառնային՝ մեկը մյուսին հաջորդելով+, որովհետև մահը թույլ չէր տալիս+, որ նրանք քահանա մնային,
24 բայց քանի որ նա հավիտյան կենդանի է+, իր քահանայության մեջ հաջորդ չունի։
25 Հետևաբար, նա կարող է նաև լիակատար փրկություն տալ նրանց, ովքեր մոտենում են Աստծուն իր միջոցով, որովհետև նա միշտ կենդանի է, որպեսզի բարեխոսի նրանց համար+։
26 Եվ հենց այսպիսի քահանայապետ էր մեզ պետք+՝ նվիրված+, անխարդախ+, անպիղծ+, մեղավորներից զատված+ և երկնքից ավելի բարձր դարձած+։
27 Հարկ չկա, որ նա ամեն օր+ մյուս քահանայապետների պես զոհեր մատուցի նախ՝ իր սեփական մեղքերի համար+, ապա՝ ժողովրդի մեղքերի+ (քանի որ նա արեց դա մեկընդմիշտ+, երբ ինքն իրեն զոհ մատուցեց)+,
28 որովհետև Օրենքը քահանայապետներ է նշանակում մարդկանց+, ովքեր թուլություններ ունեն+, բայց երդման խոսքը+, որ եկավ Օրենքից հետո, Որդուն է նշանակում, որը կատարյալ է դարձել+ հավիտյան։