Եբրայեցիներ 8։1-13
8 Վերևում ասվածի գլխավոր միտքը սա է. մենք մի այնպիսի քահանայապետ+ ունենք, որը երկնքում Մեծության գահի աջ կողմը նստեց+,
2 մի ծառայող՝ սուրբ վայրի+ և ճշմարիտ խորանի, որը Եհովան+ կանգնեցրեց և ոչ թե մարդը+։
3 Ամեն մի քահանայապետ նշանակվում է, որպեսզի ընծաներ ու զոհեր մատուցի+, ուստիև անհրաժեշտ էր, որ նա նույնպես մատուցելու ինչ-որ բան ունենար+։
4 Եվ եթե նա երկրի վրա լիներ, ապա քահանա չէր լինի+, քանի որ արդեն կան մարդիկ, ովքեր Օրենքի համաձայն՝ ընծաներ են մատուցում
5 և ովքեր սուրբ ծառայություն են կատարում, որն ընդամենը երկնային բաների նախապատկերն+ ու ստվերն էր+. ինչպես որ Մովսեսը, երբ պետք է պատրաստեր խորանը+, Աստծուց հրահանգ ստացավ+. «Տե՛ս, որ ամեն ինչ պատրաստես այն օրինակի համաձայն, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա»+։
6 Սակայն հիմա Հիսուսը ավելի գերազանց ծառայություն է ստացել, ինչի արդյունքում նա նաև միջնորդ+ է ավելի լավ ուխտի+, որն օրինականապես հաստատվել է ավելի լավ խոստումների վրա+։
7 Եթե այն առաջին ուխտը անթերի լիներ, ապա երկրորդի կարիքն այլևս չէր լինի+,
8 քանի որ նա մեղադրում է ժողովրդին՝ ասելով. «Ահա օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ նոր ուխտ պիտի կապեմ+.
9 ոչ այն ուխտի+ պես, որ կապեցի նրանց հայրերի հետ այն օրը, երբ բռնեցի նրանց ձեռքից, որ դուրս հանեմ Եգիպտոսից+, քանի որ նրանք չմնացին իմ ուխտի մեջ+, և ես դադարեցի նրանց մասին հոգ տանելուց,– ասում է Եհովան»+։
10 «Սա է այն ուխտը, որ կկապեմ Իսրայելի տան հետ այդ օրերից հետո,– ասում է Եհովան։– Իմ օրենքները նրանց մտքերում կդնեմ և նրանց սրտերի+ վրա կգրեմ։ Ես նրանց Աստվածը կլինեմ+, իսկ նրանք իմ ժողովուրդը կլինեն+։
11 Նրանցից ոչ մեկը չի սովորեցնի իր համաքաղաքացուն կամ իր եղբորը՝ ասելով՝ «ճանաչի՛ր Եհովային»+, քանի որ նրանք բոլորը՝ փոքրից մեծը, պիտի ճանաչեն ինձ+։
12 Ես կներեմ նրանց անարդար գործերը և նրանց մեղքերն+ այլևս չեմ հիշի»+։
13 «Նոր ուխտ» ասելով՝ նա ժամանակավրեպ է դարձնում նախորդը+։ Իսկ այն, ինչ հնացած է ու ժամանակավրեպ, մոտ է անհետանալուն+։