Եզեկիել 10։1-22

10  Ես շարունակեցի նայել, և ահա քերովբեների գլխավերևի հարթակի+ վրա շափյուղա քարի պես մի բան կար+՝ գահի նմանությամբ+, որը երևում էր նրանց վերևում։  Նա ասաց կտավ հագած մարդուն+. «Մտիր պտտվող անիվների մեջտեղը+, որոնք քերովբեների տակ են, քերովբեների մեջտեղից շիկացած ածուխներ+ վերցրու բռերիդ մեջ ու ցրիվ տուր քաղաքի վրա»+։ Եվ իմ աչքերի առաջ նա ներս մտավ։  Երբ մարդը ներս մտավ, քերովբեները կանգնած էին տան աջ կողմում, և ամպը լցնում էր ներսի գավիթը+։  Եհովայի փառքը+ բարձրացավ քերովբեների վրայից ու իջավ տան շեմքի վրա։ Տունն աստիճանաբար ամպով լցվեց+, և գավիթը՝ Եհովայի փառքի փայլով։  Քերովբեների թևերի+ ձայնը լսելի էր դրսի գավիթում և նման էր Ամենակարող Աստծու ձայնին, երբ նա խոսում է+։  Երբ նա հրամայեց կտավ հագած մարդուն, թե՝ «կրակ վերցրու պտտվող անիվների և քերովբեների մեջտեղից», նա ներս մտավ ու կանգնեց անիվի մոտ։  Հետո քերովբեներից մեկը իր ձեռքը մեկնեց դեպի կրակը+, որը վառվում էր քերովբեների մեջտեղում+, վերցրեց այն ու դրեց կտավ+ հագած մարդու բռերի մեջ, որն էլ վերցրեց այն ու դուրս եկավ։  Քերովբեների թևերի տակ մարդու ձեռքի պես մի բան էր երևում+։  Ես շարունակեցի նայել, և ահա չորս անիվներ կային քերովբեների կողքին՝ ամեն քերովբեի կողքին՝ մի անիվ+։ Անիվների կերպարանքը ոսկեքարի առկայծման պես էր։ 10  Ինչ վերաբերում է դրանց կերպարանքին, չորսն էլ իրար նման էին, ասես անիվը անիվի մեջ լիներ+։ 11  Երբ դրանք գնում էին, չորս ուղղություններից մեկով էին գնում։ Իրենց ուղղությունը չէին փոխում, որովհետև գնում էին այնտեղ, ուր որ ուղղված էր գլուխը։ Երբ գնում էին, իրենց ուղղությունը չէին փոխում+։ 12  Նրանց ամբողջ մարմինը, մեջքը, ձեռքերը, թևերն ու անիվները ամեն կողմից լիքն էին աչքերով+։ Չորսն էլ անիվներ ունեին։ 13  Ես մի ձայն լսեցի, որն ասաց անիվներին. «Առա՛ջ, ո՛վ պտտվող անիվներ»։ 14  Ամեն մեկը չորս երես ուներ+։ Առաջին երեսը քերովբեի երես էր, երկրորդը՝ մարդու+, երրորդը՝ առյուծի, և չորրորդը՝ արծվի+։ 15  Քերովբեները վեր էին բարձրանում+. դրանք այն նույն կենդանի էակներն էին, որոնց տեսել էի Քոբար գետի մոտ+։ 16  Երբ քերովբեները գնում էին, անիվները նրանց կողքով էին գնում+, երբ քերովբեները բարձրացնում էին իրենց թևերը, որ վեր ելնեն երկրից, այդ ժամանակ էլ անիվները չէին փոխում ուղղությունը՝ գնում էին նրանց կողքով+։ 17  Երբ քերովբեները կանգ էին առնում, դրանք էլ էին կանգ առնում, երբ բարձրանում էին+, դրանք էլ էին բարձրանում, քանի որ կենդանի էակների ոգին դրանց մեջ էր+։ 18  Եհովայի փառքը+ հեռացավ տան շեմքի վրայից ու կանգ առավ քերովբեների վրա+։ 19  Այդ ժամանակ իմ աչքի առաջ քերովբեները բարձրացրին իրենց թևերը և վեր ելան երկրից+. երբ նրանք գնում էին, անիվները նույնպես գնում էին նրանց կողքով։ Նրանք կանգնեցին Եհովայի տան դարպասի արևելյան մուտքի մոտ, և Իսրայելի Աստծու փառքը վերևից նրանց վրա էր։ 20  Սրանք այն կենդանի էակներն էին+, որոնց տեսել էի Իսրայելի Աստծու գահի տակ, երբ Քոբար+ գետի մոտ էի, ուստի ես հասկացա, որ նրանք քերովբեներ էին։ 21  Չորսից ամեն մեկը չորս երես+ ու չորս թև ուներ, և նրանց թևերի տակ մարդու ձեռքերի նմանությամբ ինչ-​որ բան կար։ 22  Նրանց երեսների նմանությունը ճիշտ և ճիշտ այն երեսների կերպարանքն էր, որ տեսել էի Քոբար գետի մոտ+։ Ամեն մեկը գնում էր ուղիղ դեպի առաջ+։

Ծանոթագրություններ