Եզեկիել 12։1-28

12  Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, դու ապստամբ տանն+ ես բնակվում. նրանք աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում+, ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում+, որովհետև ապստամբ տուն են+։  Դու, ո՛վ մարդու որդի, հավաքիր իրերդ, ասես աքսոր ես ուղարկվում, ու նրանց աչքի առաջ ցերեկով աքսորվիր։ Նրանց աչքի առաջ քո տեղից ուրիշ տեղ աքսորվիր. միգուցե հասկանան, թեև ապստամբ տուն են+։  Նրանց աչքի առաջ իրերդ ցերեկով հանիր, այն իրերը, որոնցով աքսոր են ուղարկվում, ու երեկոյան նրանց աչքի առաջ դուրս եկ աքսոր ուղարկվողների պես+։  Նրանց աչքի առաջ պատի մեջ մի խոռոչ բացիր և իրերդ դրա միջով դուրս բեր+։  Նրանց աչքի առաջ ուսիդ վրա տար դրանք։ Մութ ժամանակ դուրս բեր դրանք։ Երեսդ ծածկիր, որ գետինը չտեսնես, որովհետև քեզ Իսրայելի տան համար նախանշան+ եմ դարձրել»+։  Ես արեցի այնպես, ինչպես ինձ հրամայվել էր+։ Ցերեկով հանեցի իրերս, որոնցով աքսոր են ուղարկվում, երեկոյան ձեռքով պատի մեջ խոռոչ բացեցի, մթության մեջ հանեցի իրերս ու նրանց աչքի առաջ ուսիս վրա տարա։  Եհովայի խոսքն առավոտյան եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, Իսրայելի տան՝ այդ ապստամբ տան+ մարդիկ քեզ չհարցրի՞ն. «Ի՞նչ ես անում»։ 10  Ասա նրանց. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Սա է պատգամը, որը վերաբերում է իշխանին+, պատգամը Երուսաղեմի ու այնտեղ գտնվող Իսրայելի ողջ տան դեմ»»։ 11  Ասա, որ դու նախանշան+ ես և այն, ինչ արել ես, նույնը նրանց կարվի։ Նրանք կաքսորվեն, գերության կտարվեն+։ 12  Նրանց միջի իշխանը մթության մեջ ուսի վրա կտանի իր իրերը և դուրս կգա։ Նրանք պատի մեջ խոռոչ կբացեն, որպեսզի դրանք հանեն դրա միջով+։ Նա իր երեսը կծածկի, որ իր աչքերով գետինը չտեսնի»։ 13  Իմ ցանցը կգցեմ նրա վրա, ու նա կբռնվի իմ որսացանցով+։ Ես նրան Բաբելոն կբերեմ՝ քաղդեացիների երկիրը+, բայց նա այն չի տեսնի և այնտեղ կմահանա+։ 14  Իսկ նրա շուրջը եղող օգնականներին ու նրա բոլոր զորախմբերին կցրեմ բոլոր ուղղություններով*+ և նրանց հետևից սուր կքաշեմ+։ 15  Նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ, երբ նրանց ցրեմ ազգերի մեջ ու ցիրուցան անեմ երկրների մեջ+։ 16  Նրանցից քչերին կթողնեմ, որոնք կփրկվեն սրից+, սովից ու համաճարակից, որ իրենց բոլոր գարշելի+ բաների մասին պատմեն այն ազգերին, որոնց մոտ պետք է գնան+։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ»։ 17  Եհովայի խոսքը դարձյալ եղավ ինձ. 18  «Մարդո՛ւ որդի, հացդ դողալով կեր և ջուրդ տագնապով ու անհանգստությամբ խմիր+։ 19  Եվ երկրի ժողովրդին ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան Երուսաղեմի բնակիչների մասին, որոնք ապրում են Իսրայելի երկրում+. «Նրանք անհանգստությամբ կուտեն իրենց հացը և սարսափով կխմեն իրենց ջուրը, որովհետև երկիրն ամայի կդառնա ու կզրկվի լիությունից+ նրա մեջ բոլոր բնակվողների բռնարարքների պատճառով+։ 20  Բնակեցված քաղաքները կավերվեն+, և երկիրն ամայի կդառնա+։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ»»»+։ 21  Եհովայի խոսքը նորից եղավ ինձ. 22  «Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ առած եք ասում Իսրայելի երկրում+, թե՝ «օրերն անցնում են+, բայց ոչ մի տեսիլք չի կատարվում»+։ 23  Դրա համար ասա նրանց. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես այդ առածին վերջ կտամ, և Իսրայելում այլևս չեն ասի այն»»+։ Ասա նրանց. «Մոտեցել են օրերը+ և բոլոր տեսիլքների կատարումը»։ 24  Իսրայելի տանն այլևս փուչ տեսիլք+ և շողոքորթող գուշակություն չի լինի+։ 25  ««Ես՝ Եհովաս, կխոսեմ, և իմ ասած խոսքը կկատարվի+։ Այլևս հետաձգում չի լինի+, որովհետև ձեր օրերում+ ես կխոսեմ և իմ ասած խոսքը կկատարեմ, ո՛վ ապստամբ տուն»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»։ 26  Եհովայի խոսքը կրկին եղավ ինձ. 27  «Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տան մարդիկ ասում են. «Նրա տեսիլքը շատ օրերից հետո է կատարվելու, նա հեռավոր ժամանակների մասին է մարգարեանում»+։ 28  Ուստի ասա նրանց. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. ««Իմ խոսքերի կատարումն այլևս չի հետաձգվի+։ Ես կխոսեմ, և իմ ասած խոսքը կկատարվի»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «բոլոր քամիներով», այսինքն՝ քամու փչած բոլոր ուղղություններով։