Եզեկիել 15։1-8

15  Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, այլ ծառերից ինչո՞վ է տարբերվում խաղողի+ վազը՝ նրա ընձյուղը, որը անտառի ծառերի մեջ է։  Մի՞թե դրանից ձող են պատրաստում որևէ գործ անելու համար։ Մի՞թե մարդիկ դրանից սեպ են պատրաստում որևէ անոթ կախելու համար։  Այն որպես վառելիք կրակի մեջ է գցվում+։ Կրակը լափում է դրա երկու ծայրերը, և մեջտեղի մասն այրվում է+։ Պիտանի՞ է արդյոք այն որևէ գործի համար։  Նույնիսկ չայրված վիճակում այն պիտանի չէ որևէ գործի համար։ Առավել ևս երբ կրակը լափի, և այն այրվի, կարո՞ղ է արդյոք գործածվել որևէ գործի մեջ»+։  «Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ինչպես որ անտառի ծառերի միջից խաղողի վազն եմ տվել որպես վառելիք կրակի համար, այնպես էլ Երուսաղեմի բնակիչներին եմ տվել+։  Երեսս նրանց դեմ եմ ուղղել+։ Նրանք կրակից են դուրս եկել, բայց հենց կրակը կլափի նրանց+։ Եվ երբ երեսս նրանց դեմ ուղղեմ, դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ»»+։  ««Երկիրն ամայի կդարձնեմ+, որովհետև նրանք անհավատարմությամբ վարվեցին»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։

Ծանոթագրություններ