Եզեկիել 16։1-63

16  Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, Երուսաղեմին հայտնիր+ իր գարշելի բաների մասին+  և ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան Երուսաղեմին. «Քո ծագումն ու ծնունդը քանանացիների երկրից էր+։ Հայրդ ամորհացի էր+, իսկ մայրդ՝ քետացի+։  Ծնվելուդ ժամանակ՝ ծնվելուդ օրը+, քո պորտալարը չէին կտրել, քեզ ջրով չէին լվացել ու մաքրել, անգամ աղով չէին շփել ու նույնիսկ չէին բարուրել։  Ոչ մեկի աչքը քեզ չէր խնայել, որ կարեկցանքից մղված՝ այս բաներից գոնե մեկն աներ+։ Քեզ գցել էին դաշտի մեջ, քանի որ հոգիդ ատված էր ծնվելուդ օրը։  Երբ անցնում էի կողքովդ, տեսա, որ արյանդ մեջ անօգնական ընկած՝ շարժում էիր ձեռքերդ ու ոտքերդ, և քեզ, որ արյանդ մեջ էիր, ասացի՝ ապրի՛ր+, այո՛, քեզ, որ արյանդ մեջ էիր, ասացի՝ ապրի՛ր։  Քեզ բյուրավոր դարձրի դաշտում աճած բույսերի պես, որ մեծանաս+, բարձրահասակ դառնաս ու ներկայանաս ընտիր զարդարանքով+։ Ստինքներդ ձևավորվեցին, ու փարթամ մազեր աճեցին, երբ դեռ մերկ ու տկլոր էիր»»։  «Ես անցնում էի կողքովդ ու տեսա քեզ, և ահա եկել էր քո սիրո ժամանակը+։ Քղանցքս քեզ վրա տարածեցի+, ծածկեցի քո մերկությունը, երդում տվեցի ու քեզ հետ ուխտի մեջ մտա+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։– Այդպես դու իմը դարձար+։  Քեզ ջրով լվացի+, քո արյունից մաքրեցի քեզ ու յուղով օծեցի+։ 10  Քեզ ասեղնագործ հագուստ+, փոկի կաշվից+ կոշիկ հագցրի, զգեստավորեցի բարձրորակ կտավով+ և ծածկեցի թանկարժեք կտորով։ 11  Զարդերով զարդարեցի քեզ, ձեռքերիդ ապարանջաններ+ ու պարանոցիդ վզնոց+ դրեցի։ 12  Քթիդ+ ու ականջներիդ օղեր+ դրեցի և գլխիդ՝ գեղեցիկ պսակ+։ 13  Դու զարդարվում էիր ոսկով ու արծաթով, բարձրորակ կտավից, թանկարժեք կտորից հագուստներ էիր հագնում, նաև ասեղնագործ հագուստներ+։ Բարձրորակ ալյուր, մեղր ու յուղ+ էիր ուտում։ Դու շա՜տ, շա՜տ գեղեցիկ դարձար և արքայական դիրքի արժանացար»»+։ 14  ««Անունդ ազգերին հայտնի դարձավ քո գեղեցկության շնորհիվ, որովհետև այն կատարյալ էր իմ օժտած շքեղությամբ»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։ 15  ««Բայց դու սկսեցիր ապավինել քո գեղեցկությանը+ և անունդ օգտագործելով՝ մարմնավաճառ դարձար+, ու որպես մարմնավաճառ՝ անխտիր տրվեցիր յուրաքանչյուր անցորդի+, և քո գեղեցկությունը նրան պատկանեց։ 16  Դու վերցնում էիր քո հագուստներից, քեզ համար տարբեր գույների բարձունքներ+ էիր պատրաստում ու մարմնավաճառությամբ էիր զբաղվում դրանց վրա+. նման բաներ չեն եղել, և այդպիսի բաներ չպետք է կատարվեն։ 17  Դու վերցնում էիր իմ ոսկուց և իմ արծաթից պատրաստված քո գեղեցիկ զարդերը, որոնք ես էի տվել քեզ+, տղամարդու արձաններ էիր շինում քեզ համար+ և պոռնկություն էիր անում դրանց հետ+։ 18  Վերցնում էիր քո ասեղնագործ հագուստներն ու ծածկում դրանք։ Իմ յուղն ու իմ խունկը+ դրանց առաջ էիր դնում։ 19  Իմ հացը, որ տվել էի քեզ՝ բարձրորակ ալյուրը, յուղն ու մեղրը, որոնցով սնում էի քեզ+, նույնպես դրանց առաջ էիր դնում որպես հաճելի բուրմունք+, և դա անում էիր շարունակաբար»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։ 20  ««Դու վերցնում էիր որդիներիդ ու աղջիկներիդ, որոնց ծնել էիր ինձ համար+, և դրանց էիր զոհաբերում+. մի՞թե քեզ քիչ է քո մարմնավաճառությունը։ 21  Մորթում էիր իմ որդիներին+ ու կրակի մեջ նետելով՝ դրանց էիր տալիս+։ 22  Այդ բոլոր գարշելի բաներն անելիս և մարմնավաճառությամբ զբաղվելիս դու չհիշեցիր քո մանկության օրերը, երբ մերկ ու տկլոր էիր և արյանդ մեջ անօգնական ընկած՝ շարժում էիր ձեռքերդ ու ոտքերդ+։ 23  Քո բոլոր չարիքներից հետո («վա՜յ, վա՜յ քեզ»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան) 24  քեզ համար հողաբլուր ու ամեն մի հրապարակում բարձունք էիր շինում+։ 25  Ամեն ճանապարհի գլխին բարձունք էիր շինում+, գեղեցկությունդ գարշանք էիր դարձնում+, ոտքերդ լայն բացում էիր ամեն անցորդի առաջ+ և ավելի շատ էիր զբաղվում մարմնավաճառությամբ+։ 26  Պոռնկություն էիր գործում Եգիպտոսի որդիների+՝ մեծ մարմին*+ ունեցող հարևաններիդ հետ և ավելի շատ էիր զբաղվում մարմնավաճառությամբ, որ վիրավորես ինձ։ 27  Ահա ես կմեկնեմ իմ ձեռքը քո դեմ+, կնվազեցնեմ քո բաժինը+, քեզ կմատնեմ քեզ ատող+ կանանց հոգու ցանկությանը+՝ փղշտացիների դուստրերին+, որոնց համար քո անառակ վարքը նվաստացուցիչ է+։ 28  Դու բավարարվածություն չէիր ստանում, դրա համար էլ պոռնկություն էիր անում Ասորեստանի որդիների հետ+։ Պոռնկություն էիր անում նրանց հետ և դարձյալ բավարարվածություն չէիր ստանում։ 29  Ուստի սկսեցիր ավելի շատ զբաղվել մարմնավաճառությամբ՝ հասնելով մինչև իսկ Քանանի երկիր+, մինչև իսկ քաղդեացիների մոտ+. բայց այդպես էլ բավարարվածություն չստացար։ 30  Օ՜, որքա՜ն զայրացած եմ+ քեզ վրա,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– որ զբաղվում ես այդ ամենով՝ անամոթ մարմնավաճառի+ գործով։ 31  Երբ ամեն ճանապարհի գլխին հողաբլուր և յուրաքանչյուր հրապարակում բարձունք էիր շինում, դու նման չէիր մարմնավաճառի, որովհետև վարձն արհամարհում էիր։ 32  Շնություն գործող կինն իր ամուսնու փոխարեն օտարներին է ընդունում+։ 33  Բոլոր մարմնավաճառներին սովորաբար նվեր են տալիս+, մինչդեռ դո՛ւ, դո՛ւ էիր նվերներ տալիս քո բոլոր սիրեկաններին+ ու կաշառք էիր առաջարկում, որ գան քեզ մոտ բոլոր տեղերից՝ քեզ հետ պոռնկություն անելու համար+։ 34  Մարմնավաճառությամբ զբաղվող այլ կանանց հետ համեմատած՝ քեզ հետ հակառակն է տեղի ունենում։ Ոչ ոք մարմնավաճառությամբ չի զբաղվում այնպես, ինչպես դու. դու ինքդ ես վարձ տալիս, մինչդեռ քեզ վարձ չեն տալիս։ Այսպիսով՝ հակառակն է տեղի ունենում»։ 35  Ուստի ո՛վ մարմնավաճառ+, լսիր Եհովայի խոսքը+։ 36  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Այն պատճառով, որ սիրեկաններիդ+, բոլոր նողկալի ու գարշելի կուռքերիդ*+ հետ պոռնկություն էիր անում և թափում էիր կիրքդ+՝ բացելով ամոթույքդ+, նաև որդիներիդ արյան պատճառով, որոնց տալիս էիր նրանց+, 37  ես կհավաքեմ քո բոլոր սիրեկաններին, որոնց դու հաճույք էիր պատճառում, նաև բոլոր նրանց, ում սիրում էիր, և բոլոր նրանց, ում ատում էիր։ Ամեն տեղից կհավաքեմ նրանց ու քո դեմ կբերեմ, նրանց առաջ քո ամոթույքը կբացեմ, և նրանք կտեսնեն քո ամոթույքը+։ 38  Ես կդատեմ քեզ այնպես, ինչպես շնացող+ ու արյուն թափող+ կանանց նկատմամբ են դատաստան անում։ Ցասումով ու խանդով* դաժան դատաստան կանեմ քո նկատմամբ+։ 39  Քեզ կմատնեմ նրանց ձեռքը, և նրանք կքանդեն քո հողաբլուրը+, քարուքանդ կանեն քո բարձունքները+, պատռելով կհանեն հագուստներդ+, կվերցնեն գեղեցիկ զարդերդ+ և քեզ մերկ ու տկլոր կթողնեն։ 40  Քո դեմ մի բազմություն կբերեն+, կքարկոծեն+ ու իրենց սրերով կսպանեն քեզ+։ 41  Նրանք կհրկիզեն քո տները+, քո նկատմամբ դատաստաններ կանեն շատ կանանց աչքի առաջ+։ Ես այնպես կանեմ, որ դու կդադարես մարմնավաճառությամբ զբաղվելուց+, և այլևս վարձ չես տա։ 42  Իմ ցասումը կհանդարտվի քո հանդեպ+, իմ խանդը կհեռանա քեզնից+, ես կանգ կառնեմ ու ինձ այլևս վիրավորված չեմ զգա»։ 43  «Քանի որ դու չհիշեցիր քո մանկության օրերը+ և այս ամենով ինձ մեծ անհանգստություն պատճառեցիր+, ես էլ քո ճանապարհները քո գլխովը կտամ+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։– Դու այլևս անառակ վարք չես ունենա, ոչ էլ քո բոլոր գարշելի բաները կանես։ 44  Ամեն առակախոս քո դեմ այսպիսի առակ+ կասի. «Ինչպես մայրն է, այնպես էլ աղջիկն է»+։ 45  Դու քո մոր աղջիկն ես+, որը գարշում էր իր ամուսնուց+ ու որդիներից։ Դու քո քույրերի քույրն ես, որոնք գարշում էին իրենց ամուսիններից ու որդիներից։ Ձեր մայրը քետացի էր+, իսկ ձեր հայրը՝ ամորհացի»»+։ 46  ««Ավագ քույրդ քո ձախ կողմում բնակվող Սամարիան է+ իր կախյալ քաղաքներով+, իսկ կրտսեր քույրդ քո աջ կողմում բնակվող Սոդոմն է+ իր կախյալ քաղաքներով+։ 47  Բայց դու նույնիսկ նրանց ճանապարհներով չգնացիր ու ոչ էլ նրանց գարշելի բաներն արեցիր+։ Շատ կարճ ժամանակում սկսեցիր նրանցից ավելի կործանարար գործեր անել քո բոլոր ճանապարհներում+։ 48  Կենդանի եմ ես,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– քո քույր Սոդոմն իր կախյալ քաղաքներով չի վարվել այնպես, ինչպես դու և քո կախյալ քաղաքները+։ 49  Սա էր քո քույր Սոդոմի հանցանքը՝ հպարտություն+, բավարար հաց+ և անհոգություն+, որ գալիս է հանգիստ կյանքից. այս ամենն ունեին նա և նրա կախյալ քաղաքները+։ Նա չէր զորացնում հարստահարվածի+ ու աղքատի ձեռքերը+։ 50  Նրանք շարունակում էին ամբարտավան լինել+ և իմ առաջ գարշելի բաներ անել+, ես էլ, ի վերջո, վերացրի նրանց, ինչը և պատշաճ համարեցի+։ 51  Սամարիան+ քո մեղքերի կեսն էլ չի գործել։ Դու նրանցից անցել ես քո գարշելի բաներով, և քո կատարած բոլոր գարշելի բաների պատճառով քույրերդ արդար են երևում+։ 52  Ուստի կրի՛ր քո նվաստացումը, դու, որ արդարացնում ես քույրերիդ։ Մեղք գործելով՝ նրանցից ավելի գարշելի վարվեցիր, դրա համար էլ նրանք քեզնից արդար են+։ Ամաչի՛ր ու կրի՛ր քո նվաստացումը, որովհետև քո պատճառով քույրերդ արդար են երևում»։ 53  «Ես կհավաքեմ նրանց գերիներին+՝ Սոդոմի ու նրա կախյալ քաղաքների գերիներին, Սամարիայի ու նրա կախյալ քաղաքների գերիներին։ Նրանց հետ միասին կհավաքեմ նաև քո գերիներին+, 54  որպեսզի կրես քո նվաստացումը+։ Դու նվաստացած կլինես քո արած բոլոր բաների պատճառով, որոնցով մխիթարեցիր նրանց+։ 55  Քո քույր Սոդոմն ու նրա կախյալ քաղաքները իրենց նախկին վիճակին կդառնան, քո քույր Սամարիան ու նրա կախյալ քաղաքները իրենց նախկին վիճակին կդառնան, դու և քո կախյալ քաղաքներն էլ ձեր նախկին վիճակին կդառնաք+։ 56  Քո հպարտության օրը հիշատակելու արժանի չհամարեցիր քրոջդ՝ Սոդոմին+, 57  մինչև որ քո չարությունը չբացահայտվեց+, ինչպես այն ժամանակ, երբ քեզ խայտառակ էին անում Ասորիքի դուստրերը+ և բոլորը, որ նրա շուրջն էին, փղշտացիների դուստրերը+, որոնք ամեն կողմից ծաղրուծանակի էին ենթարկում քեզ+։ 58  Դու ինքդ պետք է կրես քո անառակ վարքի+ ու գարշելի բաների հետևանքները»+,– ասում է Եհովան»։ 59  «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես կվարվեմ քեզ հետ այնպես, ինչպես դու էիր վարվում+, քանի որ արհամարհեցիր երդումը՝ դրժելով իմ ուխտը+։ 60  Բայց ես կհիշեմ քո մանկության ժամանակ քեզ հետ կապած իմ ուխտը+ և դարեդար տևող ուխտ կկնքեմ քեզ հետ+։ 61  Դու կհիշես քո ճանապարհները+ ու քեզ նվաստացած կզգաս, երբ ընդունես քույրերիդ՝ թե՛ ավագներին, թե՛ կրտսերներին։ Ես նրանց որպես դուստրերի քեզ կտամ+, բայց ոչ քեզ հետ կապած ուխտի շնորհիվ»+։ 62  «Ես կհաստատեմ իմ ուխտը քեզ հետ+, և դու պիտի իմանաս, որ ես Եհովան եմ, 63  որպեսզի հիշես, ամաչես+ և նվաստացած լինելու պատճառով այլևս բերանդ չբացես+, երբ քավեմ+ քո բոլոր արածները»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։

Ծանոթագրություններ

Կամ՝ «սեռ. օրգան»։
Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։
Տե՛ս Ելք 34։14-ի ծնթ.։