Եզեկիել 17։1-24

17  Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, մի հանելուկ+ ասա ու մի առակ կազմիր Իսրայելի տան համար+։  Ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Մի մեծ արծիվ+, որը մեծ թևեր+ ու երկար փետուրներ ուներ, ծածկված էր գույնզգույն ու խիտ փետուրներով, եկավ Լիբանան+ ու պոկեց մայրու գագաթը+։  Նա պոկեց նրա մատղաշ ընձյուղներից ամենավերևինը, տարավ Քանանի երկիր+ ու տնկեց առևտրականների քաղաքում։  Ապա այդ երկրի սերմից վերցրեց+ ու դրեց հերկած արտում։ Նա տնկեց այն շատ ջրերի մոտ+, ինչպես ուռենին։  Այն ծլարձակեց և դարձավ սաղարթախիտ ու փոքր որթատունկ+։ Դրա սաղարթները թեքված էին դեպի իրեն, և արմատները դրա տակ էին աճում։ Այդպես այն դարձավ որթատունկ, ընձյուղներ տվեց և ճյուղեր արձակեց+։  Մեկ ուրիշ մեծ արծիվ էլ կար+՝ մեծ թևերով ու մեծ փետուրներով+։ Եվ ահա այս որթատունկը իր արմատներն ագահորեն տարածեց դեպի նա+։ Այն իր սաղարթները մեկնեց դեպի արծիվը՝ մարգերից՝ իր տնկված տեղից հեռու, որպեսզի նա ոռոգի դրանք+։  Բայց չէ՞ որ այն արդեն տնկված էր լավ արտում՝ շատ ջրերի մոտ+, որ ճյուղեր արձակի, պտուղ տա և փառահեղ որթատունկ դառնա»»։  Նրան ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Մի՞թե այն հաջողություն կունենա+։ Մի՞թե դրան արմատախիլ չեն անի+, ու դրա պտուղները չեն փտի։ Մի՞թե չեն չորանա նոր պոկած բոլոր ընձյուղները+։ Այն կչորանա։ Մեծ բազուկը և մեծաքանակ ժողովուրդը չէ, որ արմատախիլ կանեն դրան։ 10  Ու թեև այն փոխատնկել են, մի՞թե հաջողություն կունենա, մի՞թե ամբողջությամբ չի չորանա, ասես արևելյան քամի է փչել+։ Այն կչորանա մարգերում, որտեղ աճել է»»»+։ 11  Եհովայի խոսքը նորից եղավ ինձ. 12  «Ասա, խնդրեմ, ապստամբ տանը+. «Մի՞թե չգիտեք այս ամենի նշանակությունը»։ Նրանց ասա. «Բաբելոնի թագավորը եկավ Երուսաղեմ, վերցրեց նրա թագավորին+ ու իշխաններին և բերեց իր մոտ՝ Բաբելոն+։ 13  Ավելին, թագավորական սերնդից վերցրեց մեկին+, նրա հետ ուխտ կապեց ու նրան երդվել տվեց+, իսկ այդ երկրի անվանիներին տարավ+, 14  որ թագավորությունը ցածրանա+, ինքն իրեն չկարողանա բարձրացնել, և որ նրա ուխտը պահելով կանգուն լինի+։ 15  Բայց նա, ի վերջո, ապստամբեց+ նրա դեմ՝ իր պատգամաբերներին ուղարկելով Եգիպտոս, որպեսզի իրեն ձիեր ու բազմաքանակ ժողովուրդ տրվի+։ Մի՞թե նա հաջողություն կունենա։ Մի՞թե կազատվի այս բաներն անողը և ուխտը դրժողը, մի՞թե նա կազատվի»+։ 16  ««Կենդանի եմ ես+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– նա կմահանա Բաբելոնում+՝ այն նույն վայրում, որտեղ բնակվում է այն թագավորը, ով նրան թագավոր նշանակեց՝ նրան, ով արհամարհեց երդումը+ և դրժեց ուխտը։ 17  Փարավոնը պատերազմում չի օգնի նրան ո՛չ զորքով, ո՛չ էլ մեծ բազմությամբ+, նույնիսկ եթե պատնեշ կանգնեցնի և պաշարման պարիսպ կառուցի շատ հոգիներ կոտորելու համար+։ 18  Նա արհամարհեց երդումը+՝ դրժելով ուխտը։ Իր ձեռքը տալուց+ հետո նա արեց այս ամենը, ուստի չի ազատվի»»+։ 19  «Դրա համար այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Կենդանի եմ ես։ Իմ երդումը, որը նա արհամարհեց+, և իմ ուխտը, որը նա դրժեց, ես նրա գլխովը կտամ։ 20  Իմ ցանցը կգցեմ նրա վրա, և նա կբռնվի իմ որսացանցով+։ Նրան կբերեմ Բաբելոն և այնտեղ նրա հետ դատի մեջ կմտնեմ այն բանի համար, որ նա անհավատարմությամբ վարվեց իմ հանդեպ+։ 21  Նրա զորախմբերի բոլոր փախստականները սրով կընկնեն, իսկ նրանք, ովքեր կմնան, կսփռվեն բոլոր ուղղություններով*+։ Եվ դուք կիմանաք, որ ես՝ Եհովաս եմ դա ասել»»+։ 22  «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես նույնպես կպոկեմ մայրու բարձր գագաթի մի մասը և կտնկեմ այն+։ Դրա ամենավերևի ոստերից ես մի մատղաշ ոստ+ կպոկեմ ու կտնկեմ մի բարձր ու վսեմ լեռան վրա+։ 23  Այն կտնկեմ Իսրայելի բարձր լեռան վրա+։ Այն ճյուղեր կարձակի, պտուղ կտա+ և փառահեղ մայրի+ կդառնա։ Նրա տակ ամեն տեսակ թռչուններ կբնակվեն, նրա սաղարթների ստվերում նրանք կբնակվեն+։ 24  Եվ դաշտի բոլոր ծառերը կիմանան, որ ես՝ Եհովաս+ եմ ցածրացնում բարձր ծառը+ և բարձրացնում ցածրը+, չորացնում եմ կանաչ ծառը+ և այնպես անում, որ չոր ծառը նորից սկսի բողբոջել։ Ես՝ Եհովաս եմ ասել ու արել դա»»»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «բոլոր քամիներով», այսինքն՝ քամու փչած բոլոր ուղղություններով։