Եզեկիել 22։1-31

22  Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Ո՛վ մարդու որդի, պատրա՞ստ ես դատելու+, պատրա՞ստ ես դատելու արյունապարտ քաղաքը+ և նրան հայտնելու իր բոլոր գարշելի բաների մասին+։  Նրան ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ո՛վ քաղաք, դու արյուն ես թափում+ քո մեջ, մինչև որ քո ժամանակը գա+, գարշելի կուռքեր* ես շինում քո մեջ, որպեսզի անմաքուր դառնաս+։  Քո թափած արյունով հանցավոր ես դարձել+ ու քո շինած գարշելի կուռքերով անմաքուր ես դարձել+։ Դու մոտեցնում ես քո օրերը և կհասնես քո հատուցման տարիներին։ Դրա համար քեզ նախատինքի առարկա կդարձնեմ ազգերի համար և ծաղրի առարկա՝ բոլոր երկրների համար+։  Հեռու և մոտիկ երկրները կծաղրեն քեզ, ո՛վ անմաքուր անուն ունեցող, որ լի ես խառնաշփոթով+։  Իսրայելի իշխանները+, որ քեզ մոտ են, յուրաքանչյուրն իր բազուկը արյուն թափելուն է տվել+։  Քո մեջ անարգում են հորն ու մորը+, պանդուխտի հետ խաբեությամբ են վարվում+, որբին* և այրուն վատ են վերաբերվում»»»+։  ««Դու արհամարհել ես իմ սուրբ վայրերը և պղծել իմ շաբաթները+։  Քո մեջ արյուն թափող բացահայտ զրպարտողներ կան+։ Նրանք կերել են քո լեռների վրա+, քո մեջ անառակ վարք են դրսևորել+։ 10  Քո մեջ բացել են հոր մերկությունը+ և նվաստացրել են դաշտանի օրերի մեջ եղող անմաքուր կնոջը+։ 11  Մարդը գարշելի բան է արել իր մերձավորի կնոջ հետ+, անառակ վարք դրսևորվելով՝ պղծել է իր հարսին+, քո մեջ նվաստացրել է իր քրոջը՝ իր հոր աղջկան+։ 12  Քո մեջ կաշառք են վերցրել, որ արյուն թափեն+։ Դու տոկոս+ ու վաշխ ես վերցրել+, մերձավորներիցդ բռնությամբ ու խաբեությամբ+ շահ ես ստացել+, իսկ ինձ մոռացել ես»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։ 13  «Ափերս իրար զարկեցի+, երբ տեսա քո ստացած անարդար շահը+ և քո մեջ թափված արյունը+։ 14  Արդյոք սիրտդ կդիմանա՞+, ձեռքերդ զորեղ կլինե՞ն այն օրերին, երբ գործեմ քո դեմ+. ես՝ Եհովաս եմ դա ասել, ու կգործեմ+։ 15  Ես կցրեմ քեզ ազգերի մեջ ու ցիրուցան կանեմ երկրների մեջ+ և քո միջից կվերացնեմ անմաքրությունը+։ 16  Դու կպղծվես ազգերի աչքի առաջ և պիտի իմանաս, որ ես Եհովան եմ»»+։ 17  Եվ Եհովայի խոսքը դարձյալ եղավ ինձ. 18  «Մարդո՛ւ որդի, Իսրայելի տան մարդիկ ինձ համար խարամ+ են դարձել։ Նրանք բոլորը պղինձ, անագ, երկաթ ու կապար են հնոցի մեջ։ Արծաթի խարամ են դարձել+։ 19  Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ դուք բոլորդ խարամ+ եք դարձել, ես կհավաքեմ ձեզ Երուսաղեմում+։ 20  Ինչպես որ արծաթը, պղինձը, երկաթը+, կապարն ու անագն են հավաքում հնոցի մեջ, որպեսզի դրանց վրա կրակ փչեն+ ու հալեցնեն+, այնպես էլ ես կհավաքեմ ձեզ իմ բարկությամբ ու ցասումով և կփչեմ ու կհալեցնեմ ձեզ։ 21  Ես կհավաքեմ ձեզ ու իմ զայրույթի կրակը կփչեմ ձեզ վրա+, և դուք կհալվեք նրա մեջ+։ 22  Ինչպես որ արծաթն է հալվում հնոցի մեջ, այնպես էլ դուք կհալվեք նրա մեջ և կիմանաք, որ ես՝ Եհովաս եմ իմ ցասումը թափել ձեզ վրա»»+։ 23  Եհովայի խոսքը կրկին եղավ ինձ. 24  «Մարդո՛ւ որդի, ասա նրան. «Դու մի երկիր ես, որը չի մաքրվում, որի վրա անձրև չի գալիս դատապարտության օրը+։ 25  Մարգարեները դավադրություն են անում նրա մեջ+, մռնչացող առյուծի պես պատառոտում են որսը+։ Նրանք խժռում են հոգին+, վերցնում են գանձերն ու թանկարժեք իրերը+, նրա մեջ շատացնում են այրիներին+։ 26  Նրա քահանաները ոտնահարում են իմ օրենքը+, պղծում են իմ սուրբ վայրերը+, սուրբ և սովորական+ բաների միջև տարբերություն չեն դնում+, անմաքուր և մաքուր բաների տարբերությունը չեն հայտնում+, աչքաթող են անում իմ շաբաթները+. ես պղծված եմ նրանց մեջ+։ 27  Նրա իշխաններն ասես գայլեր են, որոնք որս են պատառոտում։ Նրանք արյուն են թափում+, կործանում են հոգիները, որ անարդար շահ ստանան+։ 28  Հանուն նրանց նրա մարգարեներն այս ամենը կրով են ծեփում+՝ տեսիլքում անիրական բաներ են տեսնում+, նրանց համար սուտ բաներ են գուշակում+ ու ասում՝ «այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան», մինչդեռ Եհովան չի խոսել։ 29  Երկրի ժողովուրդը խաբեություն է ծրագրում ու կատարում+, հափշտակում է+, հարստահարվածին ու աղքատին վատ է վերաբերվում+, պանդուխտին խաբում է և զրկում արդարությունից»+։ 30  «Ես նրանց միջից մարդ էի փնտրում, որը կնորոգեր քարե պարիսպը+ ու հանուն այդ երկրի իմ առաջ կկանգներ պարսպի ճեղքի մեջ+, որպեսզի ես չավերեմ այն+, բայց ոչ ոքի չգտա։ 31  Ուստի իմ դատապարտությունը կբերեմ+ նրանց վրա, իմ ցասման կրակով բնաջինջ կանեմ նրանց+։ Նրանց ճանապարհն իրենց գլխովը կտամ»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։
Բռց.՝ «անհայր տղային»։