Եզեկիել 23։1-49

23  Եհովայի խոսքը եղավ ինձ+.  «Մարդո՛ւ որդի, երկու կին կային, որոնք մի մոր աղջիկներ էին+։  Նրանք սկսեցին մարմնավաճառությամբ զբաղվել Եգիպտոսում+։ Երիտասարդ ժամանակ մարմնավաճառությամբ զբաղվեցին+։ Այնտեղ նրանց կրծքերը ճմլեցին+ և նրանց կուսության ստինքները տրորեցին։  Մեծի անունը Օոլա էր, իսկ նրա քրոջ անունը՝ Օոլիբա։ Նրանք իմը դարձան+ և որդիներ ու աղջիկներ ծնեցին+։ Նրանց անուններն են՝ Օոլա՝ Սամարիա+, և Օոլիբա՝ Երուսաղեմ+։  Իմը լինելով հանդերձ՝ Օոլան սկսեց մարմնավաճառությամբ զբաղվել+ և կրքով բորբոքվեց իր սիրեկանների+՝ ասորեստանցիների հանդեպ+, ովքեր մոտ էին գտնվում իրեն՝  կապույտ հագած կառավարիչների ու փոխանորդների հանդեպ։ Նրանք բոլորը հաճելի երիտասարդներ էին՝ հեծյալներ։  Նա պոռնկություն էր գործում նրանց հետ. նրանք բոլորն էլ Ասորեստանի ընտիր որդիներն էին։ Նա պղծում էր իրեն բոլոր նրանցով, ում հանդեպ կրքով էր բորբոքվում՝ նրանց գարշելի կուռքերով*+։  Նա չթողեց իր մարմնավաճառությունը, որով զբաղվում էր դեռ Եգիպտոսում, քանի որ նրանք նրա երիտասարդ ժամանակից ի վեր պառկում էին նրա հետ և տրորում էին նրա կուսության ստինքներն ու ագահորեն պոռնկություն անում* նրա հետ+։  Ուստի ես նրան մատնեցի նրա սիրեկանների ձեռքը+՝ Ասորեստանի որդիների ձեռքը, որոնց հանդեպ նա կրքով էր բորբոքվում+։ 10  Նրանք բացեցին նրա մերկությունը+, վերցրին նրա որդիներին ու աղջիկներին+ և նրան սրով սպանեցին։ Նա խայտառակվեց կանանց մեջ ու նրա նկատմամբ դատաստաններ տեսան։ 11  Երբ նրա քույր Օոլիբան տեսավ դա+, տռփանքին տրվելով՝ նրանից ավելի շատ ապականվեց, և մարմնավաճառությամբ իր քրոջ պոռնկությունից առաջ անցավ+։ 12  Կրքով բորբոքվեց Ասորեստանի որդիների հանդեպ+՝ իրեն մոտ գտնվող կառավարիչների ու փոխանորդների հանդեպ, որոնք նրբաճաշակորեն էին հագնված, և հեծյալների հանդեպ, որոնք բոլորն էլ հաճելի երիտասարդներ էին+։ 13  Քանի որ նա պղծվել էր, ես տեսա, որ երկուսն էլ գնում էին մի ճանապարհով+։ 14  Նա սկսեց ավելի շատ զբաղվել մարմնավաճառությամբ, երբ պատի վրա տեսավ տղամարդկանց քանդակված պատկերները+՝ քաղդեացիների քանդակված պատկերները+՝ բոսորագույնով ներկած+, 15  որոնց մեջքին գոտի+ էր կապած, գլուխներին՝ մեծ խույր։ Նրանք բոլորը ռազմիկների տեսք ունեին՝ նման էին Բաբելոնի որդիներին, որոնք ծնվել էին քաղդեացիների երկրում։ 16  Առաջին իսկ հայացքից նա կրքով բորբոքվեց նրանց հանդեպ+ և պատգամաբերներ ուղարկեց նրանց մոտ՝ Քաղդեա+։ 17  Բաբելոնի որդիները գալիս էին նրա մոտ, մտնում էին նրա վավաշոտ սիրո անկողինն ու պղծում նրան՝ պոռնկություն անելով*+։ Նա պղծվում էր նրանցով, և նրա հոգին հետզհետե զզվանքով շրջվեց նրանցից։ 18  Նա սկսեց բացեիբաց մարմնավաճառությամբ զբաղվել ու բացեց իր մերկությունը+, ուստի իմ հոգին զզվանքով շրջվեց նրանից, ինչպես որ նրա քրոջից հոգիս զզվանքով շրջվեց+։ 19  Նա սկսեց այնքան շատ զբաղվել մարմնավաճառությամբ+, որ հիշեց իր երիտասարդության օրերը+, երբ Եգիպտոսի երկրում մարմնավաճառությամբ էր զբաղվում+։ 20  Նա կրքով բորբոքվեց այն հարճերի նման, որոնց տերերի մարմնի անդամը արու էշերի մարմնի անդամի պես է և որոնց սեռական օրգանը արու ձիերի սեռական օրգանի պես է+։ 21  Դու փափագեցիր քո երիտասարդության անառակ վարքը, երբ Եգիպտոսում եղածդ ժամանակից տրորում էին քո կրծքերը+, որ բավարարեն քո երիտասարդության կրծքերի ցանկությունը+։ 22  Ուստի ո՛վ Օոլիբա, այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես քո դեմ կհանեմ սիրեկաններիդ+, որոնցից քո հոգին զզվանքով շրջվել է, և ամեն կողմից քո դեմ կբերեմ նրանց+՝ 23  Բաբելոնի որդիներին+, բոլոր քաղդեացիներին+, Փակուդի+, Սուեի, Կուեի մարդկանց, նրանց հետ միասին Ասորեստանի բոլոր որդիներին։ Նրանք բոլորը հաճելի երիտասարդներ են, կառավարիչներ ու փոխանորդներ, բոլորը ռազմիկներ են, ընտրյալ խորհրդականներ ու ձիավորներ։ 24  Նրանք կգան քո դեմ մարտակառքերի և անիվների դղրդյունով+, ժողովուրդների բազմությամբ, մեծ վահանով, ասպարով ու սաղավարտով։ Նրանք քո դեմ կգան ամեն կողմից, քեզ նրանց դատին կհանձնեմ, ու նրանք կդատեն քեզ իրենց դատաստաններով+։ 25  Ես իմ նախանձախնդրությունը կցուցաբերեմ ընդդեմ քեզ+, և նրանք ցասումով կգործեն քո դեմ+։ Նրանք կկտրեն քո քիթն ու ականջները, իսկ այն, ինչ կմնա քեզնից, սրով կընկնի։ Որդիներիդ ու աղջիկներիդ+ կվերցնեն+, իսկ այն, ինչ կմնա քեզնից, կրակը կլափի+։ 26  Նրանք քո վրայից պատռելով կհանեն հանդերձներդ+ ու կխլեն գեղեցիկ զարդերդ+։ 27  Ես այնպես կանեմ, որ վերջ տաս անառակ վարքիդ+ և մարմնավաճառությանդ, որով դեռ Եգիպտոսի երկրում էիր զբաղվում+։ Աչքերդ այլևս չես բարձրացնի դեպի նրանք ու չես հիշի Եգիպտոսը»։ 28  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես քեզ մատնելու եմ նրանց ձեռքը, ում ատում ես, նրանց ձեռքը, ումից հոգիդ զզվանքով շրջվել է+։ 29  Նրանք ատելությամբ կգործեն քո դեմ, կխլեն ծանր աշխատանքիդ ողջ արդյունքը և քեզ մերկ ու տկլոր կթողնեն+։ Քո պոռնկությունը, անառակ վարքն ու մարմնավաճառությունը կմերկացվեն+։ 30  Այս բաները կանեն քեզ, որովհետև մարմնավաճառի պես գնում էիր ուրիշ ազգերի հետևից+ ու պղծվում էիր նրանց գարշելի կուռքերով+։ 31  Դու քայլում էիր քրոջդ ճանապարհով+, ես էլ նրա բաժակը քո ձեռքը կտամ»+։ 32  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Դու քրոջդ խոր ու լայն բաժակը կխմես+, ծիծաղի ու ծաղրի առարկա կդառնաս, որովհետև բաժակի պարունակությունը շատ է+։ 33  Դու կլցվես հարբեցողությամբ և վշտով, մինչև վերջ կխմես զարմանքի ու ամայության բաժակը՝ քրոջդ՝ Սամարիայի բաժակը։ 34  Դու կխմես ու կդատարկես այն+, կկրծես նրա կավե բեկորները, ստինքներդ կպատառոտես+։ «Ես եմ դա ասել»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։ 35  Դրա համար այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Դու մոռացար ինձ+ ու թիկունքիդ հետևը գցեցիր+, ուստի կրի՛ր քո անառակ վարքի ու մարմնավաճառության հետևանքները»»։ 36  Եվ Եհովան ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, պատրաս՞տ ես դատելու+ Օոլային և Օոլիբային+ ու նրանց հայտնելու իրենց գարշելի բաների մասին+, 37  որովհետև նրանք շնություն են արել+, և նրանց ձեռքերն արյունոտ են+։ Նրանք շնություն էին անում իրենց գարշելի կուռքերի հետ+։ Բացի դրանից, իրենց որդիներին, որոնց ծնել էին ինձ համար, որպես կերակուր կրակն էին նետում դրանց համար+։ 38  Ավելին, ահա թե նրանք ինչ էին անում. այդ օրը պղծում էին+ իմ սրբարանը+ և ապականում իմ շաբաթները+։ 39  Մորթում էին իրենց որդիներին իրենց գարշելի կուռքերի համար+ և նույն օրը գալիս էին իմ սրբարանը, որ պղծեն այն+։ Ահա թե ինչ էին անում իմ տանը+։ 40  Դրանից բացի, երբ նրանք պատգամաբեր էին ուղարկում հեռվում գտնվող տղամարդկանց հետևից+, վերջիններս գալիս էին+, և դու* նրանց համար լվացվում էիր+, ներկում էիր աչքերդ+ և զարդարվում զարդերով+։ 41  Դու նստում էիր փառավոր մահճի վրա+, որի առաջ սեղան էր գցված+, իմ խունկն+ ու յուղը դրա վրա էիր դնում+։ 42  Անհոգ ամբոխի ձայնն էր լսվում նրանում+, և բազմության միջի տղամարդկանց մոտ անապատից հարբեցողներ+ էին բերում, որոնք ապարանջաններ էին դնում այդ կանանց ձեռքերին և գեղեցիկ պսակներ՝ նրանց գլուխներին+։ 43  Հետո ես ասացի նրա մասին, ով հալումաշ է եղել շնություն անելուց+. «Նույնիսկ հիմա նա ինքը չի դադարի մարմնավաճառությամբ զբաղվելուց»+։ 44  Նրանք գալիս էին նրա մոտ, ինչպես մարմնավաճառ կնոջ մոտ են գնում։ Այդպես էին նրանք գալիս Օոլայի և Օոլիբայի մոտ՝ անառակ վարք ունեցող այդ կանանց մոտ+։ 45  Բայց արդար+ մարդիկ կդատեն նրան այն դատաստանով, որով դատում են շնացող կանանց+, և այն դատաստանով, որով դատում են արյուն թափող կանանց+. չէ՞ որ նրանք շնացող կանայք են, և նրանց ձեռքերն արյունոտ են+։ 46  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Մի բազմություն կբերվի նրանց դեմ+, նրանք սարսափի առարկա կդառնան ու կողոպուտի կմատնվեն+։ 47  Այդ բազմությունը կքարկոծի նրանց+ և իր սրերով կխոցի, նրանց որդիներին ու աղջիկներին կսպանի+, իսկ նրանց տները կհրկիզի+։ 48  Այդ երկրում ես վերջ կդնեմ+ անառակ վարքին+, և բոլոր կանայք դաս կքաղեն դրանից, որպեսզի ձեր անառակ վարքը չընդօրինակեն+։ 49  Նրանք ձեր անառակ վարքը ձեզ վրա կբերեն+, դուք ձեր գարշելի կուռքերի մեղքերը կկրեք և պիտի իմանաք, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ»»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։
Այսինքն՝ հոգևոր պոռնկություն։
Այսինքն՝ հոգևոր պոռնկություն։
Այստեղ եբր-ում դերանունը գործածվ. է իգ. սեռով և եզ. թվով, ինչը, հվնբր, ցույց է տալիս, որ խոսքը ուղղված է քույրերից մեկին՝ Օոլիբային։