Եզեկիել 24։1-27

24  Իններորդ տարվա տասներորդ ամսում՝ ամսվա տասներորդ օրը, Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, քեզ համար գրի առ այս օրվա, հենց այս օրվա անունը, որովհետև Բաբելոնի թագավորը հենց այս օրը հարձակվեց Երուսաղեմի վրա+։  Մի առակ կազմիր ապստամբ տան+ մասին ու ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Լայնաբերան կաթսան կրակի վրա դիր, դիր ու մեջը ջուր լցրու+։  Մեջը մսի կտորներ դիր+, բոլոր լավ կտորները՝ ազդրը և ուսը, ապա լցրու ամենաընտիր ոսկորները։  Վերցրու ամենաընտիր ոչխարը+ և կոճղերը շրջանաձև շարիր կաթսայի տակ։ Դրա մեջ եփիր այդ կտորներն ու ոսկորները»»»+։  «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Վա՜յ արյունահեղության քաղաքին+՝ լայնաբերան կաթսային, որի ժանգը նրա մեջ է և դուրս չի գալիս։ Նրա միջից կտորները մեկ առ մեկ հանիր+. դրանց համար վիճակ չպետք է գցվի+,  որովհետև նրա արյունը նրա մեջ է+։ Նա ապառաժի հարթ ու մերկ մակերեսի վրա է թողել այն և չի թափել գետին, որ հողով ծածկի+։  Ես նրա թափած արյունը թողել եմ ապառաժի հարթ ու մերկ մակերեսի վրա, որ չծածկվի+, որպեսզի այն բորբոքի իմ ցասումը՝ վրեժխնդրություն անելու համար»+։  Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Վա՜յ արյունահեղության քաղաքին+։ Ես ինքս կմեծացնեմ փայտակույտը+։ 10  Շատ կոճղ դիր, վառիր կրակը, միսը լավ եփիր, մսաջուրը թափիր, և թող ոսկորները խիստ տաքանան։ 11  Դատարկ կաթսան դիր վառվող ածխի վրա, որ այն շիկանա։ Նրա պղինձը սաստիկ կտաքանա, և նրա անմաքրությունը կհալչի նրա մեջ+։ Եվ թող կրակը լափի նրա ժանգը+։ 12  Ջանքե՜ր... Դրանք հոգնեցրել են, բայց ժանգի հաստ շերտը չի անցնում+։ Կրա՛կը նետեք այն իր ժանգի հետ միասին»։ 13  «Քո անմաքրության մեջ անառակ վարք կար+, այդ պատճառով ես մաքրում էի քեզ, բայց դու չմաքրվեցիր քո անմաքրությունից+։ Դու այլևս մաքուր չես դառնա, մինչև որ քո հանդեպ իմ ցասումը հանդարտվի+։ 14  Ես՝ Եհովաս եմ ասել+։ Այն կգա+, ու ես կգործեմ։ Անուշադրության չեմ մատնի+, չեմ խնայի+ ու չեմ ափսոսա+։ Քո ճանապարհների և քո գործերի համեմատ կդատեն քեզ»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։ 15  Եհովայի խոսքը դարձյալ եղավ ինձ. 16  «Մարդո՛ւ որդի, ահա ես հարվածելով վերցնում եմ քեզնից այն, ինչը ցանկալի է+ քո աչքերին+։ Դու չպետք է կուրծք ծեծես, լաց լինես և արցունք թափես+։ 17  Հառաչիր առանց խոսքի, սուգ մի՛ արա մահացածների համար+, կապիր գլխիդ ծածկոցը+ և հագիր սանդալներդ+։ Բերանդ* մի՛ ծածկիր+ և մարդկանց բերած հացը մի՛ կեր»+։ 18  Ես առավոտյան խոսեցի ժողովրդի հետ, իսկ երեկոյան կինս մահացավ։ Եվ հաջորդ առավոտյան արեցի ճիշտ այնպես, ինչպես որ ինձ պատվեր էր տրվել։ 19  Ժողովուրդն ինձ սկսեց հարցնել. «Չե՞ս ասի մեզ, թե քո արած բաները ինչ կապ ունեն մեզ հետ»+։ 20  Այդ ժամանակ ես պատասխանեցի նրանց. «Եհովան խոսեց ինձ հետ ու ասաց. 21  «Ասա Իսրայելի տանը. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես պղծելու եմ իմ սրբարանը+, այն, ինչով դուք անչափ հպարտանում եք+, ձեր աչքերի ցանկալի բանը+, այն, ինչի համար ձեր հոգին ցավում է։ Ձեր որդիներն ու աղջիկները, որոնց թողել եք, սրով պիտի ընկնեն+։ 22  Դուք կանեք այն, ինչ Եզեկիելն արեց. ձեր բերանը* չեք ծածկի+ և մարդկանց բերած հացը չեք ուտի+։ 23  Ձեր գլխի ծածկոցները ձեր գլխին կլինեն, և ձեր սանդալները՝ ձեր ոտքերին։ Դուք կուրծք չեք ծեծի և լաց չեք լինի+, այլ կփտեք ձեր հանցանքների մեջ+ և իրար հետ կհեծեծաք+։ 24  Եզեկիելը ձեզ համար նախանշան+ է դարձել։ Դուք նրա բոլոր արածների պես կանեք։ Երբ այն կատարվի+, դուք պիտի իմանաք, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ»»»»+։ 25  «Ո՛վ մարդու որդի, չէ՞ որ այն օրը, երբ նրանցից խլեմ նրանց ամրոցը՝ գեղեցկությունը, որով նրանք ցնծում են, նրանց աչքերի ցանկալի բանը+ և այն, ինչին փափագում է նրանց հոգին՝ նրանց որդիներին ու աղջիկներին+, 26  այդ օրը քեզ մոտ մի փրկված կգա, որպեսզի ականջներդ լուր լսեն+։ 27  Այդ օրը փրկվածի առջև բերանդ կբացվի+, դու կխոսես ու այլևս համր չես լինի+։ Նրանց համար նախանշան կլինես+, և նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «բեղերդ»։
Կամ՝ «բեղերը»։