Եզեկիել 27։1-36

27  Եվ Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, ողբերգիր Տյուրոսի մասին+  և ասա. «Ո՛վ ծովի մուտքերի մոտ բնակվող+, շատ կղզիների ժողովուրդների հետ առևտուր անող կին+, այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ո՛վ Տյուրոս, դու ասացիր՝ «ես կատարյալ եմ գեղեցկությամբ»+։  Ծովերի սրտում են քո տարածքները+։ Քեզ կառուցողները կատարյալ դարձրին գեղեցկությունդ+։  Սանիրի*+ գիհու գերաններից պատրաստեցին քո բոլոր տախտակները, Լիբանանի մայրի+ վերցրին կայմ շինելու համար։  Բասանի վիթխարի ծառերից շինեցին թիերդ, քո նավաքիթը պատրաստեցին Կիտիմի+ կղզիներից բերված նոճու փայտից, որը զարդարված էր փղոսկրե դրվագներով։  Եգիպտոսի գույնզգույն կտավն+ էր քո պաստառը, որը քեզ որպես առագաստ ծառայեց։ Քո տախտակամածի ծածկը կապույտ թելից+ ու ծիրանիով ներկված բրդից+ էր, որ բերվել էր Ելիսայի+ կղզիներից։  Սիդոնի+ ու Արվադի+ բնակիչները դարձան քո թիավարները, քո մեջ արհեստավարժ մարդիկ+ կային, ո՛վ Տյուրոս, նրանք նավաստիներդ էին+։  Գեբալի+ ծերերն ու արհեստավարժ մարդիկ փակում էին քո ճեղքերը+։ Ծովի բոլոր նավերն ու դրանց ծովայինները քեզ մոտ էին գալիս, որպեսզի ապրանք փոխանակեն։ 10  Պարսիկները+, լուդիմները+ և Փութի+ մարդիկ զորքիդ մեջ էին, նրանք քո ռազմիկներն էին։ Քո մեջ վահան ու սաղավարտ էին կախում+։ Նրանց շնորհիվ դու շքեղություն ձեռք բերեցիր։ 11  Արվադի+ որդիները զորքիդ հետ միասին ամեն կողմից կանգնած էին պարիսպներիդ վրա, և քաջազուն մարդիկ աշտարակներիդ վրա էին։ Նրանք իրենց շրջանաձև վահաններն ամեն կողմից կախում էին քո պարիսպների վրա+։ Գեղեցկությունդ կատարյալ էին դարձնում։ 12  Թարսիսը+ քո վաճառականն էր ամեն տեսակ թանկարժեք իրերի շատության պատճառով+։ Քո ապրանքները դու տալիս էիր նրա արծաթի, երկաթի, անագի ու կապարի դիմաց+։ 13  Հավանը+, Թոբելն+ ու Մեսեքը+ քեզ հետ առևտուր էին անում։ Քո ապրանքները տալիս էիր մարդկանց հոգիների+ և պղնձե իրերի դիմաց։ 14  Քո ապրանքները տալիս էիր Թորգոմայի+ տնից բերված ձիերի, նժույգների և ջորիների դիմաց։ 15  Դեդանի+ որդիները քեզ հետ առևտուր էին անում։ Շատ կղզիների վաճառականներ քեզ համար էին աշխատում, փղոսկր+ ու էբենոսափայտ էին քեզ նվեր* բերում։ 16  Քո ապրանքների առատության շնորհիվ Եդոմն առք ու վաճառք էր անում քեզ հետ։ Քո ապրանքները փոխանակում էիր փիրուզի+, ծիրանիով ներկված բրդի, գունավոր կտորների, բարձրորակ կտորների, մարջանների ու ռուբինների հետ։ 17  Հուդան ու Իսրայելի երկիրը քեզ հետ առևտուր էին անում։ Քո ապրանքները տալիս էիր Մեննիթի+ ցորենի+, հատուկ ուտելիքի, մեղրի+, յուղի ու բալասանի+ դիմաց+։ 18  Դամասկոսն+ առք ու վաճառք էր անում քեզ հետ, որովհետև դու շատ ապրանքներ ունեիր, թանկարժեք շատ իրեր։ Դրանց դիմաց նա քեզ տալիս էր Քելբոնի գինի+ և կարմրամոխրագույն բուրդ։ 19  Վեդանը և Ուզալից Հավանը քո ապրանքներն էին գնում։ Կռած երկաթ, կասիա* ու եղեգ+ էին տալիս քո ապրանքների դիմաց։ 20  Դեդանը+ քեզ հետ առևտուր էր անում թամբի համար գործած պաստառներով։ 21  Արաբացիներն+ ու Կեդարի+ բոլոր իշխանները քեզ համար աշխատում էին որպես վաճառականներ։ Քեզ համար առք ու վաճառք էին անում արու գառներով, խոյերով ու նոխազներով+։ 22  Սաբայի+ ու Ռեգմայի+ առևտրականներն առևտուր էին անում քեզ հետ։ Ապրանքներդ տալիս էիր ամեն տեսակ անուշահոտությունների, թանկարժեք քարերի ու ոսկու դիմաց+։ 23  Քեզ հետ առևտուր էին անում Խառանը+, Քաննեն ու Եդենը+, ինչպես նաև Սաբայի+, Ասուրի+ և Քալմադի առևտրականները։ 24  Քո առևտրի կենտրոնում նրանք քեզ հետ առևտուր էին անում շքեղ հագուստներով, կապույտ և գույնզգույն թիկնոցներով, երկգույն գորգերով և ոլորված, ամուր պարաններով։ 25  Թարսիսի նավերը+ քո քարավաններն էին, որոնք տեղափոխում էին ապրանքներդ, այնպես որ դու հարստությամբ լցվեցիր և շատ փառավորվեցիր ծովի սրտում+։ 26  Քո թիավարները քեզ լայնարձակ ջրերի մոտ են բերել+։ Արևելյան քամին կոտրել է քեզ ծովի սրտում+։ 27  Քո հարստությունը, դիզած իրերը+, ապրանքները+, ծովայինները, նավաստիները+, ճեղքերդ փակողները+, ապրանքներդ փոխանակողները, բոլոր ռազմիկները+, ովքեր քեզ մոտ ու քո ողջ բազմության մեջ են, ովքեր քո մեջ են, քո անկման օրն ընկնելու են ծովի սրտում+։ 28  Քո նավաստիների աղաղակից կցնցվի ափամերձ տարածքը+։ 29  Բոլոր թիավարները, ծովայինները, ծովի բոլոր նավաստիները կիջնեն իրենց նավերից ու կկանգնեն ցամաքի վրա+։ 30  Նրանք բարձր ձայնով լաց կլինեն քեզ համար ու դառնապես կողբան+։ Իրենց գլուխներին հող կլցնեն+ և մոխրի մեջ կթավալվեն+։ 31  Քո պատճառով նրանք կսափրեն իրենց գլուխները+, քուրձ կհագնեն+, դառը հոգով լաց կլինեն քեզ վրա+ և դառնապես կողբան։ 32  Ողբալով նրանք քեզ համար ողբերգ կասեն ու կերգեն+. «Ո՞վ է Տյուրոսի նման+, որ լռության է մատնվել ծովում+։ 33  Երբ ապրանքներդ+ գնում էին բաց ծովով+, դու կշտացնում էիր շատ ժողովուրդների+, քո թանկարժեք շատ իրերով և ապրանքներով հարստացնում էիր երկրի թագավորներին+։ 34  Իսկ հիմա ծովը կոտրել է քեզ, և դու իջել ես ջրերի խորքը+։ Քո ապրանքներն ու ողջ բազմությունը+ կործանվել են քո մեջ։ 35  Կղզիների բոլոր բնակիչները+ ապշահար քեզ կնայեն, նրանց թագավորները սարսափից կսարսռան+, նրանց դեմքին տագնապ կհայտնվի+։ 36  Ժողովուրդների վաճառականները կսուլեն՝ նայելով քեզ+։ Հանկարծակի դու սարսափ կդառնաս և այլևս գոյություն չես ունենա դարեդար»»»»+։

Ծանոթագրություններ

2Օր 3։8, 9-ում՝ «Հերմոն լեռ»։
Կամ՝ «որպես վճար», կամ էլ «որպես հարկ»։
Տե՛ս Ելք 30։24-ի ծնթ.։