Եզեկիել 3։1-27

3  Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, ինչ որ քո առաջ է, կեր։ Կեր այս գրությունը*+ և գնա ու խոսիր Իսրայելի տան հետ»։  Ուստի բերանս բաց արի, և նա տվեց ինձ այդ գրությունը, որ ուտեմ+։  Հետո ասաց. «Մարդո՛ւ որդի, այս գրությամբ, որ տալիս եմ քեզ, փորդ կշտացրու և որովայնդ լցրու»։ Ես էլ սկսեցի ուտել, և այն մեղրի պես քաղցր էր իմ բերանում+։  Ապա նա շարունակեց. «Մարդո՛ւ որդի, գնա, մտիր Իսրայելի տունը+ և իմ խոսքերն ասա նրանց։  Դու ուղարկվում ես ոչ թե մի ժողովրդի մոտ, որի լեզուն դժվարհասկանալի է+, և որը ծանրախոս է+, այլ Իսրայելի տան մոտ։  Դու չես ուղարկվում բազմաթիվ ժողովուրդների մոտ, որոնց լեզուն դժվարհասկանալի է, որոնք ծանրախոս են, և որոնց խոսքերը չես կարող ըմբռնել+։ Եթե քեզ ուղարկեի նրանց մոտ, ապա նրանք կլսեին քեզ+։  Սակայն Իսրայելի տունը չի ցանկանա քեզ լսել, որովհետև նա չի ուզում ինձ լսել+, քանի որ Իսրայելի տան մեջ բոլորը պնդագլուխ են և կարծր սիրտ ունեն+։  Ես քո երեսը նրանց երեսի նման պինդ եմ դարձրել+, և քո ճակատը՝ նրանց ճակատի նման կարծր+։  Ադամանդի պես, կայծքարից ավելի կարծր+ եմ դարձրել քո ճակատը։ Նրանցից մի՛ վախեցիր+ և նրանց երեսից մի՛ սարսափիր+, որովհետև նրանք ապստամբ տուն են»+։ 10  Նա նաև ասաց. «Մարդո՛ւ որդի, այն բոլոր խոսքերը, որ քեզ կասեմ, սրտիդ մեջ դիր+ և ականջներովդ լսիր։ 11  Ապա գնա, մտիր աքսորված ժողովրդի+՝ քո ժողովրդի որդիների մեջ, և խոսիր նրանց հետ ու ասա՝ «այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան», անկախ նրանից՝ կլսեն թե կմերժեն»+։ 12  Այնուհետև ոգին ինձ տարավ+, ու ես իմ հետևից մի ձայն լսեցի, որ նման էր սրընթաց շարժման+. «Թող օրհնվի Եհովայի փառքը նրա տեղից»+։ 13  Եվ լսվեց կենդանի էակների՝ իրար դիպչող թևերի ձայնը+, նրանց կողքին եղող անիվների ձայնը+, ինչպես նաև սրընթաց շարժման ձայնը։ 14  Ոգին վերցրեց+ ու տարավ ինձ։ Ես դառնացած գնում էի, ոգով զայրացած էի, և Եհովայի ձեռքը զորավոր էր ինձ վրա+։ 15  Ես եկա Թելաբիբ՝ աքսորվածների մոտ, որոնք ապրում էին+ Քոբար գետի մոտ+, և սկսեցի բնակվել այնտեղ, որտեղ նրանք էին բնակվում։ Ապշահար եղած՝ յոթ օր ապրեցի այնտեղ՝ նրանց մեջ+։ 16  Յոթ օր հետո Եհովայի խոսքը եղավ ինձ. 17  «Մարդո՛ւ որդի, քեզ դետ եմ դարձրել Իսրայելի տան համար+։ Դու պետք է լսես իմ բերանի խոսքերը և նախազգուշացնես նրանց իմ անունից+։ 18  Եթե ամբարշտին ասեմ՝ «դու անպատճառ պիտի մեռնես»+, իսկ դու չնախազգուշացնես նրան ու չխոսես ամբարշտին իր ամբարիշտ ճանապարհից զգուշացնելու համար, որ նա կենդանի մնա+, ապա նա, լինելով ամբարիշտ, իր հանցանքի մեջ կմեռնի+, բայց նրա արյունը քո ձեռքից կպահանջեմ+։ 19  Իսկ եթե դու նախազգուշացնես ամբարշտին+, բայց նա հետ չդառնա իր ամբարշտությունից և իր ամբարիշտ ճանապարհից, ապա նա իր հանցանքի պատճառով կմեռնի+, իսկ դու ազատած կլինես քո հոգին+։ 20  Իսկ եթե արդարը հետ դառնա իր արդարությունից+ ու անարդարություն գործի, և ես գայթակղության քար դնեմ նրա առաջ+, ապա նա կմեռնի, քանի որ դու նրան չզգուշացրիր։ Նա կմեռնի իր մեղքի պատճառով+, և նրա կատարած արդար գործերը չեն հիշվի+, բայց նրա արյունը քո ձեռքից կպահանջեմ+։ 21  Իսկ եթե նախազգուշացնես արդարին, որ մեղք չգործի+, և արդյունքում նա մեղք չգործի, ապա արդարն անպատճառ կապրի, քանի որ նրան զգուշացվել էր+, իսկ դու ազատած կլինես քո հոգին»+։ 22  Այնտեղ Եհովայի ձեռքն ինձ վրա եղավ, և նա ասաց. «Վե՛ր կաց, գնա՛ դաշտահովիտ+, և այնտեղ ես կխոսեմ քեզ հետ»։ 23  Ես էլ վեր կացա ու գնացի դաշտահովիտ, և այնտեղ Եհովայի փառքն էր կանգնած+՝ նման այն փառքին, որ տեսել էի Քոբար գետի մոտ+, ու ես երեսնիվայր ընկա+։ 24  Ապա ոգին մտավ իմ մեջ+, ինձ ոտքի կանգնեցրեց+, և Նա խոսեց ինձ հետ՝ ասելով. «Գնա՛, փակվի՛ր քո տանը։ 25  Ո՛վ մարդու որդի, քեզ պարաններով կկապեն, այնպես որ չես կարողանա մտնել նրանց մեջ+։ 26  Քո լեզուն քիմքիդ կկպցնեմ+, և դու համր կդառնաս+ ու չես հանդիմանի նրանց+, որովհետև նրանք ապստամբ+ տուն են։ 27  Իսկ երբ խոսեմ քեզ հետ, կբացեմ քո բերանը, և դու կասես նրանց+. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան»։ Լսողը թող լսի+, իսկ մերժողը թող մերժի, քանի որ նրանք ապստամբ տուն են»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «գրքի փաթույթը»։