Եզեկիել 32։1-32

32  Տասներկուերորդ տարվա տասներկուերորդ ամսում՝ ամսվա առաջին օրը, Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի մասին ողբերգ ասա. «Թեև ազգերի մեջ դու առյուծի պես էիր, սակայն լռության մատնվեցիր+։ Դու նման էիր ծովահրեշի+. դեսուդեն էիր գնում քո գետերում, ոտքերովդ կեղտոտում էիր ջրերը և պղտորում գետերը»։  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես իմ ցանցը քեզ վրա կգցեմ+ շատ ժողովուրդների բազմության միջոցով, և նրանք կբռնեն քեզ իմ ուռկանով+։  Ես կթողնեմ քեզ ցամաքի վրա ու դաշտը կնետեմ+։ Այնպես կանեմ, որ երկնքի բոլոր թռչունները քեզ վրա բնակվեն, ու քեզնով կկշտացնեմ ամբողջ երկրի գազաններին+։  Մարմինդ լեռներով մեկ ցիրուցան կանեմ և հովիտները կլցնեմ քո փտած մարմնի մասերով+։  Այնպես կանեմ, որ լեռների հողը խմի քեզնից հոսող արյունը+։ Եվ կիրճերը քեզնից դուրս եկածով կլցվեն»։  «Երբ դու հանգչես, ես կծածկեմ երկինքը ու կխավարեցնեմ աստղերը։ Արևն ամպերով կծածկեմ, և լուսինն իր լույսը չի տա+։  Քո պատճառով կմթագնեմ երկնքի բոլոր լուսատուները և երկիրդ խավարով կպատեմ»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։  «Երբ ժողովրդիդ միջից ոմանց որպես գերի բերեմ այն երկրներ, որոնք չգիտես՝ ուրիշ ազգերի մոտ+, այդ ժամանակ սրտնեղություն կպատճառեմ շատ ժողովուրդների։ 10  Քեզնով սարսափահար կանեմ շատ ժողովուրդների+, ու քո պատճառով նրանց թագավորները սարսափից կսարսռան, երբ սուրս թափահարեմ նրանց երեսի առաջ+։ Քո անկման օրը նրանք ամեն վայրկյան վեր կթռչեն՝ ամեն մեկը վախենալով իր հոգու համար»+։ 11  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Բաբելոնի թագավորի սուրը քեզ վրա կգա+։ 12  Այնպես կանեմ, որ քո բազմությունն ընկնի զորավորների սրով. նրանք բոլորը ազգերի բռնակալներն են+։ Նրանք կկողոպտեն Եգիպտոսի հպարտությունը, նրա ողջ բազմությունը կոչնչանա+։ 13  Նրա բոլոր ընտանի կենդանիները բնաջինջ կանեմ շատ ջրերի մոտ+, և այլևս ո՛չ մարդու ոտքը և ո՛չ էլ ընտանի կենդանու կճղակը չեն կեղտոտի+ դրանք»։ 14  «Այդ ժամանակ ես կմաքրեմ նրանց ջրերը, և նրանց գետերը յուղի պես կհոսեն»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։ 15  «Երբ Եգիպտոսն ամայի դարձնեմ, ու երկիրը զրկվի լիությունից+, երբ հարվածեմ նրա բոլոր բնակիչներին, նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ+։ 16  Սա ողբերգ է, և ժողովուրդը կերգի այն, ազգերի դուստրերը կերգեն այն. նրանք կերգեն Եգիպտոսի ու նրա ողջ բազմության մասին»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։ 17  Տասներկուերորդ տարում՝ ամսվա* տասնհինգերորդ օրը, Եհովայի խոսքը եղավ ինձ. 18  «Մարդո՛ւ որդի, ողբա Եգիպտոսի բազմության համար և նրան ու հզոր ազգերի դուստրերին փոսն+ իջնողների հետ երկրի խորունկ տեղերն+ իջեցրու+։ 19  «Ումի՞ց ես ավելի լավը+։ Իջի՛ր և անթլփատների կողքի՛ն պառկիր»+։ 20  «Եգիպտացիները* սրով սպանվածների մեջ կընկնեն+։ Եգիպտոսը* սրի է մատնվել։ Քա՛րշ տվեք և տարե՛ք նրան ու նրա ողջ բազմությանը։ 21  Զորավորներից ամենաանվանիները գերեզմանից* ձայն կտան նրան ու նրա օգնականներին+։ Նրանք կիջնեն+ ու կպառկեն սրով սպանված անթլփատների պես։ 22  Այնտեղ են Ասորեստանն ու իր ողջ բազմությունը+։ Ասորեստանցիների թաղման վայրերը իրենց թագավորի շուրջբոլորն են*։ Նրանք բոլորը սպանվել են՝ սրով են ընկել+։ 23  Նրա թաղման վայրերը փոսի ամենախոր տեղերում են+, և նրա բազմությունը նրա գերեզմանի շուրջբոլորն է։ Նրանք բոլորը սպանված են՝ սրով են ընկել, քանի որ սարսափ էին ներշնչում ողջերի երկրում։ 24  Էլամն+ ու իր ողջ բազմությունը նրա գերեզմանի շուրջբոլորն են։ Նրանք բոլորը սպանված են՝ սրով են ընկել։ Անթլփատ՝ իջել են երկրի խորունկ տեղերը։ Նրանք սարսափ էին ներշնչում ողջերի երկրում ու կկրեն իրենց նվաստացումը փոսն իջնողների հետ+։ 25  Նրա համար մահիճ են դրել սպանվածների մեջ+, նրա ողջ բազմության մեջ։ Նրա թաղման վայրերը դրա շուրջբոլորն են։ Նրանք բոլորը անթլփատ են, սրով են սպանվել+, որովհետև սարսափ էին ներշնչում ողջերի երկրում։ Նրանք կկրեն իրենց նվաստացումը փոսն իջնողների հետ։ Սպանվածների մեջ են դրել նրան։ 26  Այնտեղ են Մեսեքն+ ու Թոբելը+ և իրենց ողջ բազմությունը։ Նրանց թաղման վայրերը նրա շուրջբոլորն են։ Նրանք բոլորը անթլփատ են, սրով են խոցվել, որովհետև սարսափ էին ներշնչում ողջերի երկրում։ 27  Մի՞թե նրանք չեն պառկի անթլփատների միջից ընկած զորավորների կողքին+, որոնք գերեզման* են իջել իրենց պատերազմական զենքերով։ Նրանց սրերը կդնեն նրանց գլուխների տակ, և նրանց հանցանքները նրանց ոսկորների վրա կլինեն+, որովհետև այդ զորավորները սարսափ էին ներշնչում ողջերի երկրում+։ 28  Եվ դու անթլփատների մեջ ջարդուփշուր կլինես ու սրով սպանվածների կողքին կպառկես։ 29  Այնտեղ են Եդոմը+, նրա թագավորներն ու բոլոր իշխանները, ովքեր հզոր լինելով հանդերձ՝ սրով սպանվածների կողքին դրվեցին+։ Նրանք անթլփատների+ ու փոսն իջնողների կողքին կպառկեն։ 30  Այնտեղ են հյուսիսի բոլոր իշխաններն ու բոլոր սիդոնացիները+, ովքեր սպանվածների հետ ամոթով ցած են իջել, թեև իրենց հզորությամբ սարսափ էին ներշնչում։ Անթլփատ՝ նրանք կպառկեն սրով սպանվածների կողքին ու կկրեն իրենց նվաստացումը փոսն իջնողների հետ+։ 31  Ահա թե ում կտեսնի փարավոնը. նա կմխիթարվի իր ողջ բազմության համար+։ Փարավոնն ու իր ողջ զորքը սրով կսպանվեն»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։ 32  «Նա սարսափ էր ներշնչում ողջերի երկրում+, և նա կպառկի անթլփատների մեջ, սրով սպանվածների կողքին, այսինքն՝ փարավոնն ու իր ողջ բազմությունը»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։

Ծանոթագրություններ

Հվնբր 12-րդ ամսվա։ Հմմտ. 1-ին համարի հետ։
Բռց.՝ «նա»։
Բռց.՝ «նրանք»։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Բռց.՝ «Նրա թաղման վայրերը նրա շուրջբոլորն են»։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։