Եզեկիել 33։1-33

33  Եվ Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, խոսիր քո ժողովրդի որդիների հետ+ ու ասա. «Եթե ես սուր բերեմ որևէ երկրի վրա+, և այդ երկրի ժողովուրդը՝ բոլորն անխտիր, ընտրի մի մարդու ու նրան դետ նշանակի+,  և դետը, տեսնելով, որ այդ երկրի վրա սուր է գալիս, եղջյուր փչի ու նախազգուշացնի ժողովրդին+,  ու եթե լսողը եղջյուրի ձայնը լսի, բայց նախազգուշացմանը ոչ մի ուշադրություն չդարձնի+, և սուրը գա ու վերացնի նրան, ապա նրա արյունը իր գլխին կլինի+։  Նա լսեց եղջյուրի ձայնը, բայց նախազգուշացմանը ոչ մի ուշադրություն չդարձրեց։ Նրա արյունը նրա վրա կլինի։ Եթե նախազգուշացմանը ուշադրություն դարձներ, ապա նրա հոգին կազատվեր+։  Իսկ եթե դետը, տեսնելով, որ սուր է գալիս, եղջյուր չփչի+, ու ժողովուրդը ոչ մի նախազգուշացում չստանա, և սուրը գա ու վերացնի նրանց հոգին, ապա այն կվերացվի նրանց հանցանքի պատճառով+, բայց նրա արյունը դետի ձեռքից կպահանջեմ»+։  Մարդո՛ւ որդի, քեզ դետ եմ դարձրել Իսրայելի տան համար+։ Դու պետք է լսես իմ բերանի խոսքը և նրանց նախազգուշացնես իմ անունից+։  Եթե ամբարշտին ասեմ՝ «ո՛վ ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես»+, իսկ դու չխոսես ամբարշտին իր ճանապարհից զգուշացնելու համար+, ապա նա, լինելով ամբարիշտ, իր հանցանքի մեջ կմեռնի+, բայց նրա արյունը քո ձեռքից կպահանջեմ։  Իսկ եթե դու նախազգուշացնես ամբարշտին, որպեսզի իր ճանապարհից հետ դառնա, բայց նա հետ չդառնա իր ճանապարհից, ապա նա իր հանցանքի մեջ կմեռնի+, իսկ դու կազատես քո հոգին+։ 10  Ո՛վ մարդու որդի, ասա Իսրայելի տանը. «Դուք ասում եք. «Քանի որ մեր հանցանքներն ու մեղքերը մեզ վրա են, և մենք փտում ենք դրանց մեջ+, էլ ինչպե՞ս կկարողանանք ապրել»»+։ 11  Նրանց ասա. ««Կենդանի եմ ես,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ինձ ոչ թե ամբարշտի մահն է հաճույք պատճառում+, այլ այն, որ ամբարիշտը հետ դառնա+ իր ճանապարհից ու ապրի+։ Հե՛տ դարձեք, հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհներից+, ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն»»+։ 12  Ո՛վ մարդու որդի, ասա քո ժողովրդի որդիներին. «Արդարի արդարությունը չի ազատի նրան այն օրը, երբ նա հանցանք գործի+։ Իսկ ամբարիշտն իր ամբարշտության պատճառով չի տապալվի այն օրը, երբ հետ դառնա իր ամբարշտությունից+։ Եվ ոչ մի արդար իր արդարության շնորհիվ ողջ չի մնա այն օրը, երբ մեղք գործի+։ 13  Եթե արդարին ասեմ՝ «դու անպատճառ կապրես», իսկ նա, իր հույսը դնելով սեփական արդարության վրա, անարդարություն գործի+, ապա նրա արդար գործերից և ոչ մեկը չի հիշվի. իր գործած անարդարության պատճառով նա կմեռնի+։ 14  Եթե ամբարշտին ասեմ՝ «անպատճառ պիտի մեռնես»+, բայց նա հետ դառնա իր մեղքից+, արդարություն և արդարադատություն գործադրի+, 15  եթե ամբարիշտը վերադարձնի գրավը+, հետ տա կողոպտածը+, կյանքի կանոններով քայլի և անարդարություն չգործի+, ապա նա անպատճառ կապրի+։ Նա չի մեռնի։ 16  Նրա գործած մեղքերից և ոչ մեկը չի հիշեցվի նրան+։ Նա արդարություն և արդարադատություն է գործադրում։ Նա անպատճառ կապրի»+։ 17  Քո ժողովրդի որդիներն ասում են. «Եհովայի ճանապարհն անարդար է»+։ Սակայն նրանց ճանապարհն է անարդար։ 18  Եթե արդարը հետ դառնա իր արդարությունից և անարդարություն գործի, նա կմեռնի դրա պատճառով+։ 19  Իսկ եթե ամբարիշտը հետ դառնա իր ամբարշտությունից և արդարություն ու արդարադատություն գործադրի, ապա դրա շնորհիվ կապրի+։ 20  Բայց դուք ասում եք. «Եհովայի ճանապարհն անարդար է»+։ Ես յուրաքանչյուրիդ իր ճանապարհի համեմատ կդատեմ+, ո՛վ Իսրայելի տուն»։ 21  Որոշ ժամանակ անց՝ մեր աքսորի տասներկուերորդ տարվա տասներորդ ամսում՝ ամսվա հինգերորդ օրը, Երուսաղեմից մի փրկված եկավ+ ու ասաց. «Քաղաքը կործանվեց»+։ 22  Իսկ նախորդ երեկոյան՝ մինչ այդ փրկվածի գալը, Եհովայի ձեռքն ինձ վրա եղավ+, և նախքան առավոտյան այդ մարդն ինձ մոտ կգար, Նա բացեց բերանս։ Բերանս բացվեց, ու ես այլևս համր չէի+։ 23  Եհովայի խոսքը դարձյալ եղավ ինձ. 24  «Մարդո՛ւ որդի, այս ավերված վայրերի բնակիչներն+ Իսրայելի երկրի մասին ասում են. «Աբրահամը մենակ էր, բայց նա տիրացավ այս երկրին+։ Իսկ մենք շատ ենք, և երկիրը մեզ է տրվել որպես սեփականություն»+։ 25  Ուստի նրանց ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Դուք արյունով եք ուտում+, ձեր աչքերը բարձրացնում եք դեպի ձեր գարշելի կուռքերը*+ և արյուն եք թափում+. դո՞ւք պիտի տիրեք երկրին+։ 26  Դուք ապավինում եք ձեր սրին+, գարշելի բաներ եք անում+, ձեզնից ամեն մեկը պղծում է իր մերձավորի կնոջը+. դո՞ւք պիտի տիրեք երկրին»»+։ 27  Այսպես ասա նրանց. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Կենդանի եմ ես։ Ովքեր ավերված վայրերում են, սրով կընկնեն+, ովքեր դաշտում են, նրանց որպես կերակուր գազաններին կտամ+, իսկ ովքեր ամրոցներում և քարայրերում են+, համաճարակից կմեռնեն։ 28  Երկիրն ամայի ու անմարդաբնակ կդարձնեմ+։ Վերջ կդրվի նրա զորությանը, որով հպարտանում է+, Իսրայելի լեռները կամայանան+, ու ոչ ոք նրանցով չի անցնի։ 29  Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ, երբ երկիրն ամայի ու անմարդաբնակ դարձնեմ+ նրանց արած բոլոր գարշելի բաների պատճառով»»+։ 30  Մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիները պատերի և տների մուտքերի մոտ իրար հետ խոսում են քո մասին+, և մեկը մյուսին՝ յուրաքանչյուրն իր եղբորը, ասում է. «Գնանք ու լսենք Եհովայի կողմից ասված խոսքը»+։ 31  Նրանք կհավաքվեն քեզ մոտ, ինչպես որ ժողովուրդն է սովորաբար հավաքվում, և կնստեն քո առաջ, ինչպես որ իմ ժողովուրդն է նստում+։ Նրանք կլսեն քո խոսքերը, բայց չեն կատարի+, քանի որ իրենց բերանով կրքոտ ցանկություններ են հայտնում, և իրենց սիրտն անարդար շահի հետևից է գնում+։ 32  Ահա դու նրանց համար ասես սիրո մի երգ լինես, գեղեցիկ ձայն ունեցող մի մարդ, որը վարպետորեն տավիղ է նվագում+։ Նրանք լսում են քո խոսքերը, բայց նրանցից ոչ մեկը չի կատարում դրանք+։ 33  Սակայն երբ այն կատարվի, իսկ այն անպայման կկատարվի+, նրանք կիմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։