Եզեկիել 34։1-31

34  Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր Իսրայելի հովիվների դեմ։ Մարգարեացիր և ասա նրանց՝ այդ հովիվներին. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Վա՜յ Իսրայելի հովիվներին+, որոնք իրենք իրենց են արածեցնում+։ Մի՞թե հովիվները հոտը չէ, որ պետք է արածեցնեն+։  Դուք ճարպ եք ուտում+, բուրդ եք հագնում, մորթում եք+ պարարտ+ կենդանիները, իսկ հոտը չեք արածեցնում։  Դուք տկարներին չէիք զորացնում+, հիվանդներին չէիք բուժում, վիրավորի կոտրվածքին վիրակապ չէիք դնում, փախցրածին հետ չէիք բերում, կորածին չէիք որոնում+, այլ կոպտությամբ ու բռնությամբ էիք իշխում նրանց վրա+։  Հովիվ չունենալու պատճառով նրանք կամաց-​կամաց ցիրուցան եղան+ և կերակուր դարձան դաշտի ամեն գազանի համար։ Այդպես շարունակ նրանք ցրիվ էին գալիս+։  Իմ ոչխարները թափառում էին բոլոր լեռների և բոլոր բարձր բլուրների վրա+։ Իմ ոչխարները+ ցիրուցան էին եղել երկրի երեսով մեկ, բայց ոչ ոք չէր փնտրում, ոչ ոք չէր որոնում նրանց։  Դրա համար, ո՛վ հովիվներ, լսեցեք Եհովայի խոսքը.  ««Կենդանի եմ ես,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։– Հովիվ չլինելու պատճառով իմ ոչխարները ավար դարձան, դաշտի ամեն գազանի համար՝ կերակուր։ Իմ հովիվները չփնտրեցին իմ ոչխարներին, այլ իրենք իրենց արածեցրին+, իսկ իմ ոչխարներին չարածեցրին»»։  Ուստի, ո՛վ հովիվներ, լսեցեք Եհովայի խոսքը։ 10  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես հովիվների դեմ եմ+։ Իմ ոչխարներին կպահանջեմ նրանց ձեռքից ու չեմ թողնի, որ նրանց արածեցնեն+։ Նրանք այլևս իրենք իրենց չեն արածեցնի+։ Ես հովիվների բերանից կազատեմ իմ ոչխարներին, և նրանք կերակուր չեն դառնա նրանց համար»»+։ 11  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ահա՛ ես. ես ինքս կփնտրեմ իմ ոչխարներին ու հոգ կտանեմ նրանց+։ 12  Ինչպես որ հովիվն է հոգատարություն դրսևորում իր հոտի հանդեպ+ այն օրը, երբ գալիս է ամենուրեք ցրված իր ոչխարների մոտ+, այնպես էլ ես հոգատարություն կդրսևորեմ իմ ոչխարների հանդեպ. նրանց կազատեմ այն բոլոր վայրերից, որտեղ ցիրուցան են եղել ամպի ու թանձր խավարի օրը+։ 13  Ես նրանց կհանեմ+ ժողովուրդների միջից, կհավաքեմ երկրներից ու կբերեմ իրենց երկիրը+, կարածեցնեմ Իսրայելի լեռների վրա, վտակների ու երկրի բոլոր բնակելի տեղերի մոտ+։ 14  Լավ արոտավայրում նրանց կարածեցնեմ, և Իսրայելի բարձր լեռներում կլինի նրանց փարախը+։ Այնտեղ նրանք լավ փարախում կպառկեն+, Իսրայելի լեռների պարարտ արոտավայրում կարածեն»։ 15  «Ես ինքս կարածեցնեմ իմ ոչխարներին+ և ինքս կպառկեցնեմ նրանց+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։– 16  Կորածին կորոնեմ+, փախցրածին հետ կբերեմ, վիրավորի կոտրվածքին վիրակապ կդնեմ, հիվանդին կզորացնեմ, իսկ պարարտին+ և ուժեղին կոչնչացնեմ։ Նրան դատաստանով կարածեցնեմ»+։ 17  Իսկ ձեզ, ի՛մ ոչխարներ, այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես դատելու եմ ոչխարի ու ոչխարի միջև, խոյերի ու նոխազների միջև+։ 18  Մի՞թե ձեզ համար քիչ է, որ ամենալավ արոտավայրում եք արածում+։ Էլ ինչո՞ւ եք ձեր մնացած արոտավայրերը կոխկռտում։ Մի՞թե ձեզ համար քիչ է, որ մաքուր ջուր եք խմում։ Էլ ինչո՞ւ եք տրոփելով պղտորում մնացածը։ 19  Մի՞թե իմ ոչխարները պետք է արածեն ձեր կոխկռտած արոտավայրում և խմեն ձեր տրոփյունից պղտորված ջուրը»։ 20  Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ահա՛ ես. ես ինքս կդատեմ պարարտ ոչխարի ու նիհար ոչխարի միջև, 21  քանի որ դուք բոլոր տկարներին հրում էիք ձեր կողքով և ուսով ու զարկում եղջյուրներով, մինչև որ քշեցիք ու ցիրուցան արեցիք նրանց+։ 22  Ես կփրկեմ իմ ոչխարներին, և նրանք այլևս ավար չեն դառնա+։ Ես կդատեմ ոչխարի ու ոչխարի միջև։ 23  Նրանց վրա մեկ հովիվ կդնեմ+՝ իմ ծառա Դավթին+, որը կարածեցնի նրանց։ Նա՛ կարածեցնի նրանց ու կդառնա նրանց հովիվը+։ 24  Ես՝ Եհովաս, կդառնամ նրանց Աստվածը+, և իմ ծառա Դավիթը իշխան կլինի նրանց մեջ+։ Ես՝ Եհովաս եմ ասել դա։ 25  Նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ+ և այդ երկրից կվերացնեմ գիշատիչ գազաններին+։ Նրանք ապահով կբնակվեն անապատում ու կքնեն անտառներում+։ 26  Նրանց, ինչպես նաև իմ բլրի շրջակայքը օրհնություն կդարձնեմ+ և հորդառատ անձրև կբերեմ իր ժամանակին. դրանք օրհնության անձրևներ կլինեն+։ 27  Դաշտի ծառն իր պտուղը կտա+, երկիրն՝ իր բերքը+, և նրանք ապահովության մեջ կլինեն իրենց երկրում+։ Նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ, երբ կոտրեմ նրանց լուծը+ և ազատեմ իրենց ստրկացնողների ձեռքից+։ 28  Ազգերի համար այլևս ավար չեն դառնա+, երկրի գազանները նրանց չեն խժռի, նրանք ապահով կբնակվեն, ու ոչ ոք չի վախեցնի նրանց+։ 29  Ես նրանց տնկիներ կտամ, որպեսզի իրենց համար անուն ձեռք բերեն+, և նրանք այլևս սովից չեն մեռնի այդ երկրում+ և ազգերի կողմից նվաստացում չեն կրի+։ 30  «Եվ նրանք կիմանան, որ ես՝ նրանց Աստված Եհովաս, իրենց հետ եմ+, և որ նրանք՝ Իսրայելի տունը, իմ ժողովուրդն են»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»+։ 31  «Դուք, ո՛վ իմ ոչխարներ+, իմ արոտավայրի՛ ոչխարներ, դուք մարդ եք, իսկ ես ձեր Աստվածն եմ»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։

Ծանոթագրություններ