Եզեկիել 35։1-15

35  Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, երեսդ ուղղիր+ դեպի Սեիրի+ լեռնային շրջանը և մարգարեացիր նրա դեմ+։  Ասա նրան. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ահա ես քո դեմ եմ, ո՛վ Սեիրի լեռնային շրջան+։ Ձեռքս կմեկնեմ քո դեմ+ և քեզ ամայի ու անմարդաբնակ կդարձնեմ+։  Քաղաքներդ ավերակ կդառնան, դու կամայանաս+ և պիտի իմանաս, որ ես Եհովան եմ+,  քանի որ դարավոր թշնամություն ունեիր Իսրայելի որդիների հետ+ և նրանց սրի իշխանությանն էիր մատնում+ այն ժամանակ, երբ նրանց վրա աղետ էր եկել+՝ նրանց հանցանքին վերջ դրվելու ժամանակ»»+։  «Կենդանի եմ ես,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։– Քանի որ ես պատրաստեցի քեզ արյունահեղության համար, արյունահեղությունն էլ կհետապնդի քեզ+։ Քանի որ դու ատում էիր քո թափած արյունը, արյունահեղությունն էլ կհետապնդի քեզ+։  Սեիրի լեռնային շրջանը ամայի ու անմարդաբնակ կդարձնեմ+ և բնաջինջ կանեմ նրա միջով անցնող-​դարձողին+։  Նրա լեռները սպանվածներով կլցնեմ, և սրով սպանվածները կընկնեն քո բլուրների վրա, հովիտներում ու բոլոր կիրճերում+։  Քեզ մի վայր կդարձնեմ, որը ամայի կմնա դարեդար, ու քաղաքներդ բնակեցված չեն լինի+։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ»+։ 10  Քանի որ դու ասում էիր՝ «այս երկու ազգերը և այս երկու երկրները իմը կդառնան, ու մենք կտիրանանք դրանցից յուրաքանչյուրին»+, այն դեպքում, երբ Եհովան այնտեղ էր+, 11  «ուստի կենդանի եմ ես,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ես կգործեմ քո բարկության ու խանդի համեմատ, որ ատելությունից դրդված՝ դրսևորում էիր նրանց հանդեպ+։ Երբ քեզ դատեմ+, կիմացնեմ նրանց, թե ով եմ ես։ 12  Եվ դու կիմանաս, որ ես՝ Եհովաս, լսել եմ քո բոլոր անհարգալից խոսքերը, որոնք ասել ես Իսրայելի լեռների մասին+, թե՝ «դրանք ամայացել են ու մեզ են տրվել որպես կերակուր»+։ 13  Ձեր բերանով մեծ-​մեծ խոսում էիք իմ դեմ+ ու շատացնում էիք ձեր խոսքերն ընդդեմ ինձ+։ Ես լսել եմ դրանք»+։ 14  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Մինչ ողջ երկիրն ուրախության մեջ կլինի, ես քեզ ամայի կդարձնեմ։ 15  Քանի որ դու ուրախացար, երբ Իսրայելի տան ժառանգությունն ամայացավ, ես նույն ձևով կվարվեմ քեզ հետ+։ Դու կամայանաս, ո՛վ Սեիրի լեռնային շրջան՝ դու, Եդո՛մ՝ ամբողջությամբ+։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ»»+։

Ծանոթագրություններ