Եզեկիել 37։1-28

37  Եհովայի ձեռքն ինձ վրա էր+, և Նա Եհովայի ոգով տարավ ինձ+ ու դրեց ոսկորներով լի դաշտահովտի մեջտեղը+։  Նա պտտեցրեց ինձ դրանց շուրջը։ Դրանք խիստ շատ էին դաշտահովտում և սաստիկ չորացած էին+։  Նա ինձ հարցրեց. «Մարդո՛ւ որդի, կարո՞ղ են այս ոսկորները կենդանանալ»։ Ես էլ պատասխանեցի. «Ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, դու գիտես»+։  Նա շարունակեց. «Մարգարեացիր այս ոսկորների վրա և ասա. «Ո՛վ չորացած ոսկորներ, լսե՛ք Եհովայի խոսքը.  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան այս ոսկորներին. «Ես շունչ կտամ ձեզ, և դուք կկենդանանաք+։  Ձեզ վրա ջլեր կդնեմ, ձեզ մսով կպատեմ, մաշկով կծածկեմ, և դուք կկենդանանաք+ ու պիտի իմանաք, որ ես Եհովան եմ»»»+։  Ես մարգարեացա, ինչպես որ ինձ պատվեր էր տրվել+։ Եվ երբ մարգարեանում էի, ձայն եկավ, ու դղրդոց լսվեց, և ոսկորները սկսեցին մոտենալ՝ ոսկորը ոսկորին։  Ես նայեցի, և ահա դրանք ջլերով ու մսով պատվեցին, և մաշկով ծածկվեցին։ Սակայն դրանց մեջ շունչ չկար։  Եվ նա ասաց ինձ. «Մարգարեացիր քամուն։ Մարգարեացիր, ո՛վ մարդու որդի, և ասա քամուն. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ո՛վ քամի, չորս քամիներից արի ու փչիր այս սպանված+ մարդկանց վրա, որպեսզի կենդանանան»»»+։ 10  Ես մարգարեացա, ինչպես որ նա ինձ պատվիրել էր, և նրանց մեջ շունչ մտավ, նրանք կենդանացան ու կանգնեցին իրենց ոտքերի վրա+՝ մի անչափ մեծ զորք։ 11  Նա շարունակեց. «Մարդո՛ւ որդի, այս ոսկորներն Իսրայելի ամբողջ տունն է+։ Նրանք ասում են. «Մեր ոսկորները չորացել են, ու մեր հույսը կորել է+։ Մենք ամբողջությամբ կտրվել ենք մյուսներից»։ 12  Դրա համար մարգարեացիր և ասա նրանց. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ո՛վ իմ ժողովուրդ, ահա ես բացելու եմ ձեր թաղվելու վայրերը+, ձեզ հանելու եմ այդ տեղերից ու բերելու եմ Իսրայելի երկիր+։ 13  Դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ, երբ բացեմ ձեր թաղվելու վայրերն ու հանեմ ձեզ այդ տեղերից, ո՛վ իմ ժողովուրդ»»+։ 14  «Իմ ոգին կդնեմ ձեր մեջ, և դուք կկենդանանաք+, ձեզ կբնակեցնեմ ձեր երկրի վրա, և դուք կիմանաք, որ ես՝ Եհովաս եմ ասել ու արել դա»,– ասում է Եհովան»+։ 15  Եհովայի խոսքը դարձյալ եղավ ինձ. 16  «Իսկ դու, ո՛վ մարդու որդի, քեզ համար մի փայտ վերցրու+ ու վրան գրիր «Հուդային և նրա դաշնակիցներին՝ Իսրայելի որդիներին»+։ Մի ուրիշ փայտ էլ վերցրու և վրան գրիր «Հովսեփին՝ Եփրեմի փայտին+, և նրա դաշնակիցներին՝ Իսրայելի ողջ տանը»+։ 17  Դրանք իրար միացրու, որ մեկ փայտ դառնան, և քո ձեռքում դրանք մեկ փայտ կլինեն+։ 18  Երբ քո ժողովրդի որդիները քեզ հարցնեն՝ «չե՞ս ասի մեզ, թե այս ամենն ինչ է նշանակում»+, 19  պատասխանիր. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես կվերցնեմ Հովսեփի փայտը, որը Եփրեմի ձեռքում է, նաև նրա դաշնակիցներին՝ Իսրայելի ցեղերին, և նրանց կմիացնեմ դրան, այսինքն՝ Հուդայի փայտին, և մեկ փայտ կդարձնեմ+, ու իմ ձեռքում դրանք մեկ փայտ կդառնան»»։ 20  Այն փայտերը, որոնց վրա գրելու ես, քո ձեռքում պետք է լինեն՝ նրանց աչքի առաջ+։ 21  Ասա նրանց. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես կվերցնեմ Իսրայելի որդիներին այն ազգերի միջից, որոնց մոտ նրանք գնացել են, ամեն տեղից կհավաքեմ ու կբերեմ իրենց երկիրը+։ 22  Նրանց մեկ ազգ կդարձնեմ այդ երկրում+՝ Իսրայելի լեռների վրա, ու նրանց բոլորի վրա մեկ թագավոր կթագավորի+։ Այլևս երկու ազգ չեն լինի, ոչ էլ երկու թագավորությունների բաժանված կլինեն+։ 23  Նրանք այլևս չեն պղծվի իրենց գարշելի կուռքերով*, իրենց նողկալի բաներով և իրենց բոլոր անօրենություններով+։ Ես նրանց կփրկեմ բոլոր մեղավոր գործերից, որ արել են իրենց բնակության վայրերում, և կմաքրեմ նրանց+։ Նրանք կդառնան իմ ժողովուրդը, իսկ ես՝ նրանց Աստվածը+։ 24  Իմ ծառա Դավիթը նրանց վրա թագավոր կլինի+, ու նրանք բոլորը մեկ հովիվ կունենան+։ Նրանք կքայլեն իմ դատավճիռներով+ և կպահեն ու կկատարեն իմ կանոնները+։ 25  Նրանք կբնակվեն այն երկրում, որը տվել եմ իմ ծառա Հակոբին, որտեղ ապրել են ձեր նախահայրերը+։ Նրանք դարեդար կբնակվեն այնտեղ+, ինչպես նրանք, այնպես էլ նրանց որդիներն ու նրանց որդիների որդիները+, և իմ ծառա Դավիթը նրանց իշխանը կլինի դարեդար+։ 26  Նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ+, և նրանց հետ կապած ուխտը դարեդար կլինի+։ Ես նրանց կբնակեցնեմ իրենց երկրում, կշատացնեմ+ և իմ սրբարանը նրանց մեջ կդնեմ դարեդար+։ 27  Իմ խորանը նրանց մեջ կլինի*+, և ես կդառնամ նրանց Աստվածը, իսկ նրանք՝ իմ ժողովուրդը+։ 28  Եվ ազգերը կիմանան, որ ես՝ Եհովաս եմ+ սրբացնում Իսրայելը, երբ իմ սրբարանը նրանց մեջ լինի դարեդար»»»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։
Բռց.՝ «նրանց վրա կլինի»։