Եզեկիել 42։1-20

42  Դեպի հյուսիս շարժվելով՝ նա տարավ ինձ+ դրսի գավիթը+։ Նա բերեց ինձ այն ճաշասենյակների+ մոտ, որոնք գտնվում էին առանձնացված տարածքի և շինության դիմաց+՝ դեպի հյուսիս։  Երկարությունը, հյուսիսային մուտքից սկսած, հարյուր կանգուն էր, իսկ լայնությունը՝ հիսուն։  Ներսի գավիթին պատկանող քսան կանգունի չափ տարածության+ և դրսի գավիթի քարահատակի+ միջև պատշգամբի դիմաց պատշգամբ+ կար՝ երեք հարկ։  Ճաշասենյակների առաջ ներսից տասը կանգուն լայնությամբ միջանցք կար+ ու մի անցում՝ մեկ կանգուն։ Դրանց մուտքերն ուղղված էին դեպի հյուսիս։  Այդ շինության վերևի ճաշասենյակները ավելի կարճ էին, որովհետև պատշգամբները դրանցում ավելի շատ տարածք էին զբաղեցնում, քան ներքևի և մեջտեղի ճաշասենյակներում։  Դրանք երեք հարկերում էին+ և սյուներ չունեին, ինչպիսին որ գավիթներում կային։ Ահա թե ինչու վերևի հարկում դրանք ավելի շատ տարածություն էին զբաղեցնում, քան ներքևի ու մեջտեղի հարկերում։  Դրսի կողմում գտնվող քարե պատը կցված էր ճաշասենյակներին, որոնք դրսի գավիթի կողմն էին, և գտնվում էր մյուս ճաշասենյակների դիմաց։ Դրա երկարությունը հիսուն կանգուն էր։  Դրսի գավիթի կողմի ճաշասենյակների երկարությունը հիսուն կանգուն էր, իսկ տաճարի դիմաց գտնվող ճաշասենյակների երկարությունը՝ հարյուր։  Ճաշասենյակների շինության առաջին հարկում արևելյան կողմից մուտք կար դրսի գավիթից ճաշասենյակներ մտնելու համար։ 10  Գավիթի արևելյան քարե պատի լայնությամբ՝ առանձնացված տարածքի+ ու շինության առաջ, ճաշասենյակներ կային+։ 11  Դրանց առաջ մի անցում կար, որի տեսքը նման էր հյուսիսային կողմի ճաշասենյակների անցումին+։ Դրանք ունեին միևնույն երկարությունն ու միևնույն լայնությունը։ Դրանց բոլոր ելքերը, կառուցվածքն ու մուտքերը նման էին։ 12  Անցումի սկզբում գտնվող մուտքը նման էր հարավային կողմի ճաշասենյակների մուտքերին՝ այն անցումը, որը արևելյան կողմի քարե պատի առաջ էր և տանում էր դեպի ճաշասենյակներ+։ 13  Նա ասաց ինձ. «Հյուսիսում և հարավում գտնվող ճաշասենյակները, որոնք առանձնացված տարածքի առաջ են+, սուրբ ճաշասենյակներ են, որտեղ Եհովային մոտեցող+ քահանաներն ուտում են անչափ սուրբ բաները+։ Այնտեղ են նրանք դնում անչափ սուրբ բաները, հացի ընծան, մեղքի ընծան և հանցանքի ընծան, քանի որ այդ վայրը սուրբ է+։ 14  Երբ նրանք՝ քահանաները, ներս են մտնում, սուրբ վայրից այլևս դուրս չեն գալիս դրսի գավիթ այն հանդերձներով, որոնցով սովորաբար ծառայում են+, այլ դնում են այնտեղ, քանի որ դրանք սուրբ են։ Նրանք ուրիշ հանդերձներ են հագնում+ և հետո են դուրս գալիս ժողովրդի մոտ»։ 15  Նա վերջացրեց ներքին տան չափումները և ինձ դուրս բերեց այն դարպասով, որի առջևի մասն ուղղված էր դեպի արևելք+, ու ամեն կողմից չափումներ արեց։ 16  Չափման եղեգով չափեց արևելյան կողմը։ Չափման եղեգով+ այն ամբողջությամբ հինգ հարյուր եղեգ էր։ 17  Նա չափեց հյուսիսային կողմը։ Չափման եղեգով այն ամբողջությամբ հինգ հարյուր եղեգ էր։ 18  Նա չափեց հարավային կողմը։ Չափման եղեգով այն հինգ հարյուր եղեգ էր։ 19  Նա մոտեցավ արևմտյան կողմին և չափման եղեգով չափեց հինգ հարյուր եղեգ։ 20  Նա չափեց չորս կողմերը։ Ամեն կողմից պատ կար+, որի երկարությունը հինգ հարյուր եղեգ էր, և լայնությունը՝ հինգ հարյուր եղեգ+, որպեսզի սուրբը բաժանի անսուրբից+։

Ծանոթագրություններ