Եզեկիել 45։1-25

45  ««Երբ երկիրը բաշխեք որպես ժառանգություն+, երկրից քսանհինգ հազար կանգուն երկարությամբ և տասը հազար կանգուն լայնությամբ+ նվիրաբերություն պետք է տաք Եհովային+՝ սուրբ բաժին+։ Այդ բաժինը սուրբ կլինի իր բոլոր սահմաններում՝ չորս կողմերում։  Այնտեղից սուրբ վայրի համար հինգ հարյուրը հինգ հարյուրի վրա քառակուսի տարածք կհատկացվի+։ Այն ամեն կողմից արոտավայր կունենա՝ հիսուն կանգուն+։  Այս տարածքից քսանհինգ հազար երկարությամբ և տասը հազար լայնությամբ տարածք չափիր։ Այնտեղ կլինի սրբարանը՝ անչափ սուրբ բանը+։  Որպես սուրբ բաժին՝ այդ տարածքը կպատկանի քահանաներին+՝ սրբարանի ծառայողներին՝ նրանց, ովքեր մոտենում են Եհովային, որ ծառայեն+։ Այն նրանց համար մի վայր կլինի, որտեղ նրանց տները կլինեն, նաև սուրբ վայր սրբարանի համար։  Քսանհինգ հազար երկարությամբ և տասը հազար լայնությամբ տարածք կլինի+ ղևտացիների՝ Տան ծառայողների համար։ Որպես սեփականություն նրանք քսան ճաշասենյակներ կունենան+։  Քաղաքի համար որպես սեփականություն տարածք հատկացրեք՝ հինգ հազար լայնությամբ և քսանհինգ հազար երկարությամբ, ինչպեսև սուրբ նվիրաբերության համար+։ Այն կպատկանի Իսրայելի ողջ տանը։  Իսկ սուրբ նվիրաբերության և քաղաքի սեփականության այս կողմում և այն կողմում՝ սուրբ նվիրաբերության+ և քաղաքի սեփականության կողքը, իշխանի համար հողակտոր կլինի արևմտյան կողմում՝ դեպի արևմուտք, և արևելյան կողմում՝ դեպի արևելք։ Դրա երկարությունը արևմտյան կողմից մինչև արևելյան կողմը կհամապատասխանի ցեղերի հողաբաժինների երկարությանը+։  Այդ երկիրը նրա սեփականությունը կլինի Իսրայելում։ Իմ իշխաններն այլևս վատ չեն վերաբերվի իմ ժողովրդին+։ Նրանք երկիրը կբաշխեն Իսրայելի տան միջև՝ ըստ նրա ցեղերի»+։  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Բավակա՛ն է, ո՛վ Իսրայելի իշխաններ»+։ «Վերացրեք բռնությունն ու թալանը+ և արդարություն ու արդարադատություն գործադրեք+։ Դադարեք իմ ժողովրդի սեփականությունը բռնագրավելուց+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։– 10  Դուք պետք է ճշգրիտ կշեռք, ճշգրիտ արդու և ճշգրիտ մար ունենաք+։ 11  Արդուն և մարը սահմանված չափ պետք է ունենան. մարը* խոմերի* տասներորդ մասը պետք է լինի, և արդուն*+ խոմերի տասներորդ մասը պետք է լինի։ Դրանց հաստատված չափը ըստ քոռի պետք է լինի։ 12  Սիկղը*+ քսան դանգ* է+։ Քսան սիկղը, քսանհինգ սիկղը և տասնհինգ սիկղը կազմում են մեկ մանե»։ 13  «Սա է այն նվիրաբերությունը, որը պետք է մատուցեք. մեկ խոմեր ցորենից՝ արդուի վեցերորդ մասը և մեկ խոմեր գարուց՝ արդուի վեցերորդ մասը։ 14  Սա է յուղի հաստատված չափը. յուղը պետք է չափվի մարերով։ Մարը քոռի տասներորդ մասն է։ Տասը մարը մեկ խոմեր է, քանի որ տասը մարը մեկ խոմեր է կազմում։ 15  Հոտից մեկ ոչխար պետք է մատուցեք՝ Իսրայելի հոտերի ամեն երկու հարյուր ոչխարից մեկը+։ Դրանք կօգտագործվեն հացի ընծայի+, ողջակեզի+ և խաղաղության զոհերի+ համար, որպեսզի ժողովրդի համար քավություն արվի»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։ 16  «Երկրի ողջ ժողովուրդը պատասխանատու կլինի այս նվիրաբերությունը+ Իսրայելի իշխանին տալու համար+։ 17  Իշխանը+ տոնակատարությունների+, նորալուսինների+, շաբաթների+ և Իսրայելի տան բոլոր տոների+ ժամանակ պատասխանատու կլինի ողջակեզների+, հացի ընծայի+ և ըմպելիքի ընծայի+ համար։ Նա է տալու մեղքի ընծան, հացի ընծան, ողջակեզն ու խաղաղության զոհը, որպեսզի Իսրայելի տան համար քավություն արվի»։ 18  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Առաջին ամսում՝ ամսվա առաջին օրը, նախրից մի անարատ+ մատղաշ ցուլ վերցրու և սրբարանը մաքրիր մեղքից+։ 19  Քահանան մեղքի ընծայի արյունից պետք է վերցնի ու քսի Տան դռան կողափայտին+, զոհասեղանը շրջապատող գետնախարսխի չորս անկյուններին+ և ներսի գավիթի դարպասի կողափայտին։ 20  Ամսվա յոթերորդ օրը նույնն արա սխալ գործած+ յուրաքանչյուր մարդու և ամեն անփորձի համար։ Դուք պետք է քավություն անեք Տան համար+։ 21  Առաջին ամսում՝ ամսվա տասնչորսերորդ օրը, ձեզ համար Պասեք պետք է լինի+։ Յոթնօրյա այդ տոնի ժամանակ պետք է անթթխմոր հաց ուտեք+։ 22  Այդ օրը իշխանը իր ու երկրի ողջ ժողովրդի համար պետք է մատղաշ ցուլ տա որպես մեղքի ընծա+։ 23  Տոնի յոթ օրերի+ ընթացքում նա պետք է յոթ անարատ մատղաշ ցուլ և յոթ անարատ խոյ տա Եհովային որպես ողջակեզ՝ ամեն օր՝ յոթ օրերի ընթացքում+, ինչպես նաև որպես մեղքի ընծա ամեն օր մեկ նոխազ պետք է տա+։ 24  Որպես հացի ընծա նա պետք է մեկ արդու տա մատղաշ ցլի համար և մեկ արդու՝ խոյի համար. արդուի համար մեկ հիմեն յուղ պետք է տա+։ 25  Յոթերորդ ամսում՝ ամսվա տասնհինգերորդ օրը, տոնի ընթացքում+ նա նույնը պետք է տա մեղքի ընծայի, ողջակեզի ու հացի ընծայի համար՝ յոթ օր+։ Նաև պետք է նույնքան յուղ տա»»։

Ծանոթագրություններ

Հեղուկների չափման միավոր, որը հվսր է 22 լ. և հմպտ. է արդուին՝ սորուն մարմինների չափման միավորին։
Մեկ խոմերը հվսր է 220 լ.։
Մեկ արդուն հվսր է 22 լ.։
Մեկ սիկղը հվսր է 11,4 գ։
Մեկ դանգը հվսր է 0,57 գ։ Տե՛ս հավելված 17։