Եզեկիել 46։1-24

46  «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ներսի գավիթի՝ դեպի արևելք նայող դարպասը+ պետք է փակ լինի+ աշխատանքային վեց օրերի ընթացքում+, իսկ շաբաթ օրը և նորալուսնի օրը պետք է բաց լինի+։  Իշխանը պետք է ներս մտնի դրսի կողմից՝ դարպասի նախասրահով+, ու կանգնի դարպասի կողափայտի մոտ+։ Քահանաները պետք է մատուցեն նրա ողջակեզը, խաղաղության զոհերը, և նա պետք է խոնարհվի՝ դարպասի շեմքին կանգնած+, և դուրս գա, սակայն մինչև երեկո դարպասը չպետք է փակվի։  Երկրի ժողովուրդը շաբաթ օրերին և նորալուսիններին պետք է Եհովայի առաջ խոնարհվի դարպասի մուտքի մոտ+։  Ողջակեզը, որն իշխանը շաբաթ օրը կբերի Եհովային, պետք է վեց անարատ արու գառ և մեկ անարատ խոյ լինի+։  Հացի ընծան խոյի համար պետք է մեկ արդուի չափ լինի+ և արու գառների համար այնքան, որքան նա կկարողանա տալ+. արդուի համար մեկ հիմեն յուղ պետք է լինի+։  Նորալուսնի+ օրը նախրից մեկ անարատ մատղաշ ցուլ, վեց արու գառ և մեկ խոյ պետք է բերվի. դրանք պետք է անարատ լինեն+։  Նա հացի ընծան մատղաշ ցլի համար պետք է մեկ արդուի չափով մատուցի, խոյի համար՝ մեկ արդու և արու գառների համար այնքան, որքան ի վիճակի կլինի. արդուի համար մեկ հիմեն յուղ պետք է մատուցի+։  Երբ իշխանը+ ներս մտնի, դարպասի նախասրահով պետք է մտնի ու այդտեղով էլ պետք է դուրս գա+։  Երբ այդ երկրի ժողովուրդը տոն օրերին ներկայանա Եհովայի առաջ+, ապա խոնարհվելու համար հյուսիսային դարպասով+ մտնողը հարավային դարպասով+ պետք է դուրս գա, իսկ հարավային դարպասով մտնողը հյուսիսային դարպասով պետք է դուրս գա։ Ոչ ոք չպետք է հետ դառնա այն դարպասով, որով մտել է, այլ դիմացի դարպասով պետք է դուրս գա։ 10  Նրանց մեջ եղող իշխանը պետք է մտնի, երբ նրանք են մտնում, և դուրս գա, երբ նրանք են դուրս գալիս+։ 11  Տոնակատարությունների+ ժամանակ ու տոն օրերին հացի ընծան մատղաշ ցլի համար մեկ արդուի չափով պետք է լինի, խոյի համար՝ մեկ արդուի չափով և արու գառների համար այն չափով, որ չափով նա կկարողանա տալ. արդուի համար մեկ հիմեն յուղ պետք է լինի+։ 12  Եթե իշխանը որպես կամավոր ընծա ողջակեզ+ կամ որպես կամավոր ընծա խաղաղության զոհեր տա Եհովային, ապա նրա համար պետք է բացեն դեպի արևելք նայող դարպասը+, և նա պետք է տա իր ողջակեզն ու խաղաղության զոհերը, ինչպես որ անում է շաբաթ օրը+։ Ապա նա դուրս կգա, և նրա դուրս գալուց հետո կփակեն դարպասը+։ 13  Ամեն օր որպես ողջակեզ մինչև մեկ տարեկան անարատ արու գառ պետք է տաս Եհովային+։ Ամեն առավոտ պետք է տաս այն։ 14  Նաև ամեն առավոտ դրա հետ հացի ընծա պետք է տաս արդուի մեկ վեցերորդ չափով, իսկ ինչ վերաբերում է յուղին, հիմենի մեկ երրորդ մասը պետք է տաս բարձրորակ ալյուրի վրա շաղ տալու համար+։ Եհովային հացի ընծայումը դարեդար տևող, մշտատև կարգադրություն է։ 15  Մշտական ողջակեզի համար ամեն առավոտ պետք է տրվի արու գառ, հացի ընծա և յուղ»։ 16  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Եթե իշխանը նվեր տա իր որդիներից ամեն մեկին որպես ժառանգություն, ապա այն կդառնա իր որդիների սեփականությունը։ Դա նրանց ժառանգաբար ստացած սեփականությունն է։ 17  Իսկ եթե իր ժառանգությունից նա նվեր տա իր ծառաներից որևէ մեկին, ապա այն կպատկանի նրան մինչև ազատության տարին+ և հետո կվերադարձվի իշխանին. ժառանգությունը միայն որդիներին կպատկանի մշտապես։ 18  Իշխանը չպետք է վերցնի ժողովրդի ժառանգությունից՝ այդպիսով նրանց վռնդելով իրենց սեփականությունից+։ Իր որդիներին նա ժառանգություն պետք է տա իր սեփականությունից, որպեսզի իմ ժողովրդին դուրս չանեն իր սեփականությունից»»+։ 19  Հետո նա դարպասի կողքին գտնվող մուտքով+ ինձ բերեց քահանաներին պատկանող սուրբ ճաշասենյակները, որոնք նայում էին դեպի հյուսիս+։ Եվ ահա հետևի կողմում՝ դեպի արևմուտք, մի տարածություն կար։ 20  Նա ասաց ինձ. «Քահանաները այստեղ պիտի եփեն հանցանքի ընծան+ ու մեղքի ընծան+ և թխեն հացի ընծան+, որպեսզի ոչ մի բան չտանեն դրսի գավիթը ու այդպիսով չսրբացնեն ժողովրդին»+։ 21  Նա դուրս բերեց ինձ դրսի գավիթը և տարավ դեպի գավիթի չորս անկյունային հենակները։ Եվ ահա մի գավիթ կար այս անկյունային հենակի մոտ, և մի գավիթ՝ այն անկյունային հենակի մոտ։ 22  Գավիթի չորս անկյունային հենակների մոտ փոքր գավիթներ կային՝ քառասուն կանգուն երկարությամբ և երեսուն կանգուն լայնությամբ։ Չորսն էլ, որոնք անկյունային շինություններ էին, նույն չափերն ունեին։ 23  Այդ չորսի շուրջբոլորը քարերի շարք կար, և այդ շարքերի ներքևում ամեն կողմից եփելու տեղեր+ էին պատրաստված։ 24  Այդ ժամանակ նա ինձ ասաց. «Սրանք եփողների տներն են, որտեղ Տան ծառայողները եփում են ժողովրդի զոհերը»+։

Ծանոթագրություններ