Եզեկիել 47։1-23

47  Նա հետ բերեց ինձ Տան մուտքի մոտ+, և ահա Տան շեմքի տակից ջուր+ էր հոսում դեպի արևելք+, քանի որ Տան առջևի մասը ուղղված էր դեպի արևելք։ Ջուրը հոսում էր տակից՝ Տան աջ կողմից, և զոհասեղանի հարավային կողմով։  Նա դուրս տարավ ինձ հյուսիսային դարպասով+ և դրսի կողմով տարավ դեպի արևելք ուղղված դրսի դարպասը+, և ահա բարակ ջուր+ էր հոսում աջ կողմից։  Երբ այդ մարդը, չափման լարը ձեռքին+, գնաց դեպի արևելք, նա չափեց հազար կանգուն և ինձ անցկացրեց ջրի միջով։ Ջուրը հասնում էր ոտքերիս կոճերին։  Նա մի հազար էլ չափեց և ինձ անցկացրեց ջրի միջով։ Ջուրը հասնում էր ծնկներիս։ Հետո նա մի հազար էլ չափեց և նորից անցկացրեց ինձ ջրի միջով։ Ջուրը հասնում էր գոտկատեղիս։  Նա մի հազար էլ չափեց, և այն արդեն հեղեղատ էր, որը չէի կարող անցնել, քանի որ ջրերը հորդել էին։ Հեղեղատը հնարավոր չէր անցնել առանց լողալու։  Այդ ժամանակ նա հարցրեց ինձ. «Տեսա՞ր սա, ո՛վ մարդու որդի»։ Հետո նա տարավ ինձ ու հետ բերեց հեղեղատի ափը։  Երբ վերադարձա, ահա հեղեղատի ափին՝ այս կողմում և այն կողմում, խիստ շատ ծառեր կային+։  Նա ասաց ինձ. «Այս ջուրը հոսում է դեպի արևելյան շրջանը, անցնում է Արաբայով+ և թափվում ծովը*+։ Այն թափվում է ծովը+, և դրա ջրերը բուժվում են։  Ամենուրեք, ուր կհոսի այդ հեղեղատը*, վխտացող ամեն կենդանի հոգի+ կկարողանա ապրել։ Այնտեղ անչափ շատ ձկներ կլինեն, որովհետև այդ ջրերը կգան, ու ծովի ջրերը կբուժվեն+. ուր որ հեղեղատը լցվի, ամեն ինչ կենդանի կլինի։ 10  Ձկնորսները կկանգնեն ծովի ափին՝ Ենգադիից+ մինչև Ենեգլայիմ։ Այնտեղ ուռկաններ չորացնելու տեղ կլինի։ Անչափ շատ ձկներ կլինեն այնտեղ՝ ըստ իրենց տեսակի, ինչպես Մեծ ծովում*+։ 11  Դրա տղմոտ ու ճահճոտ տեղերը չեն ապաքինվի+, այլ կմատնվեն աղին+։ 12  Հեղեղատի երկայնքով՝ նրա ափերին՝ այս կողմում և այն կողմում, ամեն տեսակ պտղատու ծառեր կլինեն+։ Դրանց տերևները չեն թառամի+, ու պտուղները չեն վերջանա+։ Ամեն ամիս դրանք նոր պտուղ կտան, քանի որ ջուրը դրանց համար սրբարանից է հոսում+։ Դրանց պտուղը ուտելու համար կլինի, իսկ տերևները՝ բուժելու»+։ 13  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Սա է այն տարածքը, որը դուք կնշանակեք ձեզ համար որպես ժառանգություն՝ որպես երկիր՝ Իսրայելի տասներկու ցեղերի համար։ Դաշտի երկու բաժինները Հովսեփինը կլինեն+։ 14  Դուք կժառանգեք այն, յուրաքանչյուրն այնքան, որքան իր եղբայրը։ Կժառանգեք այն երկիրը, որը ձեռքս բարձրացնելով՝ երդվել եմ+ տալ ձեր նախահայրերին+։ Այդ երկիրը բաժին կընկնի ձեզ որպես ժառանգություն+։ 15  Սա է երկրի հյուսիսային սահմանը Մեծ ծովից Եթլոն+ գնացող ճանապարհով՝ դեպի Սեդադ+, 16  Եմաթ+, Բերոթա+, Սիբրայիմ, որը Դամասկոսի+ սահմանի ու Եմաթի սահմանի միջև է, դեպի Ասեր-​Աթթիքոն, որն ուղղված է Ավրանի+ սահմանի կողմը։ 17  Ծովի կողմից սահմանը կանցնի դեպի Ասար-​Ենոն+՝ Դամասկոսի սահմանը, այնուհետև ավելի հյուսիս՝ դեպի հյուսիս, և Եմաթի սահմանը+. դա հյուսիսային կողմն է։ 18  Արևելյան կողմը անցնում է Ավրանի+ ու Դամասկոսի+ մեջտեղով, Գաղաադի+ և Իսրայելի երկրի մեջտեղով՝ Հորդանանին+ զուգահեռ։ Չափեք սահմանից մինչև արևելյան ծովն* ընկած տարածությունը։ Դա արևելյան կողմն է։ 19  Հարավային կողմն անցնում է Թամարից+ մինչև Մերիբա-​Կադեսի ջրերը+, մինչև գետահովիտը+ և հասնում Մեծ ծով։ Դա հարավային կողմն է, որն ուղղված է դեպի Նեգև։ 20  Արևմտյան կողմը Մեծ ծովն է՝ հարավային սահմանից ուղիղ դեպի Եմաթի սահմանը+։ Դա արևմտյան կողմն է»։ 21  «Երկիրը բաժանեք ձեր՝ Իսրայելի տասներկու ցեղերի միջև։ 22  Երկիրը որպես ժառանգություն պետք է բաշխեք ձեր+ և ձեր մեջ բնակվող պանդուխտների միջև+, որոնք ձեր մեջ որդիներ են ունեցել։ Նրանք ձեզ համար բնիկի պես պիտի լինեն Իսրայելի որդիների մեջ։ Նրանց, ինչպեսև ձեզ, Իսրայելի ցեղերի մեջ ժառանգություն պիտի հասնի+։ 23  Որ ցեղում որ պանդուխտը բնակություն է հաստատել, այնտեղ էլ նրան ժառանգություն տվեք»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Մեռյալ ծովը։
Բռց.՝ «երկու հեղեղատները»։ Ցույց է տալիս, որ հեղեղատի չափը կրկնապատկվել է։
Այսինքն՝ Միջերկրական ծովում։
Այսինքն՝ Մեռյալ ծովը։