Եզեկիել 48։1-35

48  «Ցեղերի անունները սրանք են՝ սկսած հյուսիսային ծայրամասից՝ Եթլոնի+ ճանապարհի երկայնքով, մինչև Եմաթի սահմանը+, մինչև Ասար-​Ենանը+՝ Դամասկոսի հյուսիսային սահմանը, և մինչև Եմաթի կողքը գտնվող շրջանը։ Այն արևելյան ու արևմտյան սահման կունենա։ Մեկ բաժին կլինի Դանին+։  Դանին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը սահմանակից կլինի Ասերը+՝ մեկ բաժին։  Ասերին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը սահմանակից կլինի Նեփթաղիմը+՝ մեկ բաժին։  Նեփթաղիմին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը սահմանակից կլինի Մանասեն+՝ մեկ բաժին։  Մանասեին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը սահմանակից կլինի Եփրեմը+՝ մեկ բաժին։  Եփրեմին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը սահմանակից կլինի Ռուբենը+՝ մեկ բաժին։  Ռուբենին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը սահմանակից կլինի Հուդան+՝ մեկ բաժին։  Հուդային արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը սահմանակից կլինի նվիրաբերությունը, որը դուք պետք է նվիրաբերեք՝ լայնությունը քսանհինգ հազար կանգուն+, իսկ երկարությունը՝ ըստ արևելյան սահմանից մինչև արևմտյան սահմանը ձգվող բաժիններից մեկի։ Սրբարանը դրա մեջ կլինի+։  Նվիրաբերությունը, որը դուք կնվիրաբերեք Եհովային, պետք է քսանհինգ հազար կանգուն երկարություն և տասը հազար կանգուն լայնություն ունենա։ 10  Դրանցից քահանաների համար սուրբ նվիրաբերություն կլինի+ հետևյալը՝ դեպի հյուսիս՝ քսանհինգ հազար կանգուն, դեպի արևմուտք՝ տասը հազար կանգուն լայնություն, դեպի արևելք՝ տասը հազար կանգուն լայնություն և դեպի հարավ՝ քսանհինգ հազար կանգուն երկարություն։ Եհովայի սրբարանը դրա մեջ կլինի+։ 11  Այն կլինի Սադոկի որդիների+ միջից սրբացված քահանաների համար, որոնք կատարեցին իմ հանդեպ ունեցած իրենց պարտականությունները և որոնք չթողեցին ինձ այն ժամանակ, երբ Իսրայելի որդիները, ինչպեսև ղևտացիները թողեցին ինձ+։ 12  Նվիրաբերված երկրից նրանք նվիրաբերություն կունենան ղևտացիների սահմանին։ Դա անչափ սուրբ բան կլինի+։ 13  Ղևտացիները տարածք կունենան+ քահանաների տարածքի կողքին՝ քսանհինգ հազար կանգուն երկարությամբ և տասը հազար կանգուն լայնությամբ։ Ամբողջ երկարությունը քսանհինգ հազար, և լայնությունը՝ տասը հազար պետք է լինի+։ 14  Դրանից նրանք ո՛չ պետք է վաճառեն, ո՛չ էլ այն պետք է փոխանակեն։ Նաև այդ լավագույն երկիրը չպետք է ուրիշին անցնի, քանի որ այն սուրբ է Եհովայի համար+։ 15  Ինչ վերաբերում է մնացած հինգ հազար կանգուն լայնությամբ ու քսանհինգ հազար կանգուն երկարությամբ տարածքին, այն անսուրբ է և հատկացված է քաղաքին+ որպես բնակության վայր ու արոտավայր։ Քաղաքը դրա մեջ պետք է լինի+։ 16  Սրանք են քաղաքի չափերը. հյուսիսային սահմանը չորս հազար հինգ հարյուր կանգուն է, հարավային սահմանը՝ չորս հազար հինգ հարյուր, արևելյան սահմանը՝ չորս հազար հինգ հարյուր, և արևմտյան սահմանը՝ չորս հազար հինգ հարյուր։ 17  Քաղաքը պետք է արոտավայր ունենա+՝ դեպի հյուսիս երկու հարյուր հիսուն կանգուն, դեպի հարավ՝ երկու հարյուր հիսուն, դեպի արևելք՝ երկու հարյուր հիսուն, և դեպի արևմուտք՝ երկու հարյուր հիսուն։ 18  Մնացած երկարությունը կլինի ճիշտ այնքան, որքան սուրբ նվիրաբերությունն է+՝ դեպի արևելք տասը հազար կանգուն և դեպի արևմուտք՝ տասը հազար։ Այն կլինի այնքան, որքան սուրբ նվիրաբերությունն է։ Դրա բերքը կերակուր կլինի քաղաքը սպասարկողների համար+։ 19  Իսրայելի բոլոր ցեղերից նրանք, ովքեր սպասարկում են քաղաքը, կմշակեն այն+։ 20  Ամբողջ նվիրաբերությունը քսանհինգ հազար կանգունը քսանհինգ հազար կանգունի վրա է։ Դուք պետք է քառակուսի հատված նվիրաբերեք որպես սուրբ նվիրաբերություն և քաղաքի սեփականություն։ 21  Մնացածը կպատկանի իշխանին+ սուրբ նվիրաբերության և քաղաքի սեփականության այս կողմում և այն կողմում+՝ նվիրաբերության սահմանից, որը քսանհինգ հազար կանգուն է, մինչև արևելյան սահմանը և արևմուտքում՝ նվիրաբերության սահմանից, որը քսանհինգ հազար կանգուն է, մինչև արևմտյան սահմանը+։ Իշխանի բաժինը ցեղերի բաժինների պես կլինի։ Սուրբ նվիրաբերությունն ու Տան սրբարանը դրա մեջ կլինեն։ 22  Ղևտացիների սեփականությունն ու քաղաքի սեփականությունը պետք է լինեն իշխանին պատկանող տարածքի մեջտեղում։ Իշխանին պատկանող տարածքը պետք է լինի Հուդայի սահմանի+ ու Բենիամինի սահմանի միջև։ 23  Ինչ վերաբերում է մնացած ցեղերին, արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը Բենիամինին+ կլինի մեկ բաժին։ 24  Բենիամինին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը սահմանակից կլինի Շմավոնը+՝ մեկ բաժին։ 25  Շմավոնին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը սահմանակից կլինի Իսաքարը+՝ մեկ բաժին։ 26  Իսաքարին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը սահմանակից կլինի Զաբուղոնը+՝ մեկ բաժին։ 27  Զաբուղոնին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը սահմանակից կլինի Գադը+՝ մեկ բաժին։ 28  Գադի սահմանին՝ հարավային կողմում՝ դեպի հարավ, սահմանը կձգվի Թամարից+ դեպի Մերիբա-​Կադեսի ջրերը+, դեպի գետահովիտը+ և կհասնի Մեծ ծով*+։ 29  Սա է այն երկիրը, որը դուք կբաշխեք Իսրայելի ցեղերի միջև որպես ժառանգություն+, և այդ բաժինները նրանցը կլինեն»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։ 30  «Սրանք կլինեն քաղաքի ելքերը. հյուսիսային սահմանի չափը չորս հազար հինգ հարյուր կանգուն կլինի+։ 31  Քաղաքի դարպասների անունները կհամապատասխանեն Իսրայելի ցեղերի անուններին։ Երեք դարպաս կլինի հյուսիսում. Ռուբենի դարպասը՝ մեկ, Հուդայի դարպասը՝ մեկ, Ղևիի դարպասը՝ մեկ։ 32  Արևելյան սահմանը կլինի չորս հազար հինգ հարյուր կանգուն և երեք դարպաս կունենա. Հովսեփի դարպասը՝ մեկ, Բենիամինի դարպասը՝ մեկ, Դանի դարպասը՝ մեկ։ 33  Հարավային սահմանը կլինի չորս հազար հինգ հարյուր կանգուն և երեք դարպաս կունենա. Շմավոնի դարպասը՝ մեկ, Իսաքարի դարպասը՝ մեկ, Զաբուղոնի դարպասը՝ մեկ։ 34  Արևմտյան սահմանը կլինի չորս հազար հինգ հարյուր կանգուն, և այնտեղ երեք դարպաս կլինի. Գադի դարպասը՝ մեկ, Ասերի դարպասը՝ մեկ, Նեփթաղիմի դարպասը՝ մեկ։ 35  Չորս բոլորը կկազմի տասնութ հազար կանգուն։ Այդ օրվանից քաղաքի անունը կլինի Եհովան այնտեղ է*»+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Միջերկրական ծով։
Կամ՝ «Եհովա-​շամմա»։