Եզեկիել 5։1-17

5  «Եվ դու, ո՛վ մարդու որդի, մի սրած թուր վերցրու, և թող այն քեզ համար լինի որպես սափրիչի ածելի։ Սափրիր գլուխդ ու մորուքդ+, հետո մի կշեռք վերցրու և մազերդ մասերի բաժանիր։  Հենց որ լրանան պաշարման օրերը, դրանց երրորդ մասը քաղաքի մեջտեղում կրակով այրիր+։ Ապա վերցրու մյուս երրորդ մասը և դրան թրով զարկիր քաղաքի շուրջբոլորը+, իսկ մնացած երրորդ մասը քամուն տուր, ու ես սուր կքաշեմ դրա հետևից+։  Սակայն վերջին մասից մի քիչ մազ վերցրու և փաթաթիր փեշիդ մեջ+։  Մի մասն էլ վերցրու, կրակի մեջ գցիր ու այրիր։ Դրանից կրակ դուրս կգա ամբողջ Իսրայելի տան վրա+։  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Սա Երուսաղեմն է։ Ես այն դրել եմ ազգերի մեջ. այն շրջապատված է երկրներով։  Բայց նա ապստամբեց իմ դատավճիռների դեմ՝ մյուս ազգերից ավելի ամբարիշտ գտնվելով+, ինչպես նաև իմ կանոնների դեմ՝ իր շուրջը եղող երկրներից ավելի ամբարիշտ գտնվելով։ Նրանք մերժեցին իմ դատավճիռները ու չքայլեցին իմ կանոններով»+։  Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ դուք ձեր շուրջը եղող ազգերից ավելի ըմբոստ էիք+, իմ կանոններով չէիք քայլում ու չէիք կատարում իմ դատավճիռները+, այլ կատարում էիք ձեր շուրջը եղող ազգերի դատավճիռները (այդպես չէ՞)+,  դրա համար էլ այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ահա ես քո դեմ եմ, ո՛վ քաղաք+, ու քո մեջ դատավճիռներ կիրագործեմ ազգերի աչքի առաջ+։  Քո բոլոր գարշելի բաների համար ես քո մեջ կանեմ այն, ինչը երբեք չեմ արել, և այլևս դրա նման ոչինչ չեմ անի+։ 10  Քո մեջ հայրերը կուտեն իրենց որդիներին+, և որդիները՝ իրենց հայրերին։ Ես դատաստաններ կանեմ քո մեջ ու քո ողջ մնացորդին կցրեմ բոլոր ուղղություններով*»»+։ 11  «Կենդանի եմ ես,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– քանի որ իմ սրբարանը պղծեցիր քո բոլոր նողկալի+ ու գարշելի բաներով+, ես էլ կնվազեցնեմ քո բնակիչների թիվը+, իմ աչքը չի խնայի քեզ+, ու կարեկցանք չեմ ցուցաբերի+։ 12  Քո երրորդ մասը համաճարակից կմեռնի+ ու սովից բնաջինջ կլինի քո մեջ+։ Մյուս երրորդ մասը սրով կընկնի շուրջբոլորդ։ Մնացած երրորդ մասը կցրեմ բոլոր ուղղություններով*+ և սուր կքաշեմ դրա հետևից+։ 13  Այդ ժամանակ իմ բարկությունը կդադարի+, նրանց դեմ ուղղված իմ ցասումը կհանդարտվի+, ու ես կհանգստանամ+։ Երբ նրանց վրա իսպառ թափեմ իմ ցասումը, նրանք կիմանան, որ ես՝ Եհովաս եմ ասել դա՝ պահանջելով բացարձակ նվիրվածություն+։ 14  Քեզ ամայի վայր ու նախատինք կդարձնեմ քեզ շրջապատող ազգերի մեջ, ամեն անցորդի աչքի առաջ+։ 15  Դու նախատինք+, անարգանքի առարկա+, նախազգուշական օրինակ+ և սարսափ կդառնաս քեզ շրջապատող ազգերի համար, երբ քո մեջ բարկությամբ ու ցասումով դատաստաններ անեմ և զայրույթով հանդիմանեմ+։ Ես՝ Եհովաս եմ ասել դա։ 16  Երբ արձակեմ սովի կատաղի նետերը+, որ կործանեն ձեզ, ուղարկեմ դրանք՝ ձեզ բնաջինջ անելու+, այդ ժամանակ կսաստկացնեմ սովը ձեր մեջ և կկոտրեմ այն ցուպերը, որոնցից օղակաձև հացեր են կախում+։ 17  Ձեզ վրա սով ու գիշատիչ գազաններ կուղարկեմ+, և դրանք քեզ կզրկեն երեխաներից։ Քո միջով համաճարակ+ և արյուն+ կանցնեն, ու ես սուր կբերեմ քեզ վրա+։ Ես՝ Եհովաս եմ ասել դա»»։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «բոլոր քամիներով», այսինքն՝ քամու փչած բոլոր ուղղություններով։
Բռց.՝ «բոլոր քամիներով», այսինքն՝ քամու փչած բոլոր ուղղություններով։