Եզեկիել 6։1-14

6  Եվ Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, երեսդ ուղղիր դեպի Իսրայելի լեռները և մարգարեացիր+ դրանց+՝  ասելով. «Ո՛վ Իսրայելի լեռներ, լսեք Գերիշխան Տեր Եհովայի խոսքը+։ Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան լեռներին ու բլուրներին+, կիրճերին ու հովիտներին. «Ահա՛ ես։ Ես ձեզ վրա սուր կբերեմ և կկործանեմ ձեր բարձունքները+։  Ձեր զոհասեղաններն ավերակ կդառնան+, ձեր խնկանոթները կկոտրվեն, և ես ձեր սպանվածներին ձեր գարշելի կուռքերի* առաջ կգցեմ+։  Իսրայելի որդիների դիակներն իրենց գարշելի կուռքերի առաջ կփռեմ, ձեր ոսկորները ցիրուցան կանեմ ձեր զոհասեղանների շուրջբոլորը+։  Քո բոլոր բնակատեղերում+ քաղաքներն ավերակ կդառնան+, բարձունքները կամայանան ու կավերվեն+, ձեր զոհասեղաններն ավերակ կդառնան ու ջարդուփշուր կլինեն+, իսկ ձեր գարշելի կուռքերը կոչնչանան+, խնկանոթները կկոտրվեն+, և ձեր ձեռքի գործերը բնաջինջ կլինեն։  Ձեր մեջ սպանվածներ կընկնեն+, և դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ*+։  Երբ դա տեղի ունենա, և դուք ցիրուցան լինեք երկրների մեջ, ես թույլ կտամ, որ մնացորդ ունենաք՝ նրանց, ովքեր սրից կփրկվեն ազգերի մեջ+։  Ձեր փրկվածները կհիշեն ինձ այն ազգերի մեջ, ուր գերության կտարվեն+, որովհետև ես սաստիկ վշտանում էի նրանց պոռնկացող սրտի պատճառով, որը հեռացել է ինձնից+, ու նրանց աչքերի պատճառով, որոնք պոռնկության համար հետևում են նրանց գարշելի կուռքերին+։ Նրանց դեմքը զզվանք կարտահայտի իրենց արած բոլոր չար ու գարշելի բաների պատճառով+։ 10  Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ։ Ես զուր տեղը չէի ասում+, որ աղետ եմ բերելու»»+։ 11  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ծափ տուր+, դոփիր ոտքերովդ ու Իսրայելի տան բոլոր չար ու գարշելի բաների համար ասա՝ «ավա՜ղ»+, որովհետև նրանք սրից+, սովից+ ու համաճարակից կընկնեն+։ 12  Ով որ հեռու է+, համաճարակից կմեռնի, ով որ մոտ է, սրով կընկնի, իսկ ով որ կմնա ու կվերապրի, սովից կմեռնի. ես իսպառ կթափեմ իմ ցասումը նրանց վրա+։ 13  Եվ դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ+, երբ նրանց սպանվածները ընկած լինեն իրենց գարշելի կուռքերի միջև+, իրենց զոհասեղանների շուրջբոլորը+, ամեն բարձր բլրի վրա+, լեռների բոլոր գագաթներին+, ամեն սաղարթախիտ ծառի+ և ամեն ճյուղաշատ ու մեծ ծառի տակ+, որտեղ իրենց բոլոր գարշելի կուռքերին զոհեր էին մատուցում որպես հաճելի բուրմունք+։ 14  Ես իմ ձեռքը կմեկնեմ ընդդեմ նրանց+ և երկիրը ամայի կդարձնեմ։ Այն դեպի Դիբլաթ տանող անապատից ավելի ամայի կլինի նրանց բնակության բոլոր վայրերում։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ»»։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։
Այս արտահայտ-ը «Եզեկիել» գրքում հանդիպում է ավելի քան 60 անգամ և վերաբ. է երկրի վրա Եհովայի անվան սրբացմանը։