Եզրաս 7։1-28
7 Այս ամենից հետո Պարսկաստանի թագավոր Արտաքսերքսեսի+ թագավորության օրոք Եզրասը+, որը որդին էր Սարայիայի+, և նա՝ Ազարիայի, և նա՝ Քեղկիայի+,
2 և նա՝ Սեղումի+, և նա՝ Սադոկի, և նա՝ Աքիտոբի+,
3 և նա՝ Ամարիայի+, և նա՝ Ազարիայի+, և նա՝ Մարիոթի+,
4 և նա՝ Զարիայի+, և նա՝ Օզիի+, և նա՝ Բոկկիի+,
5 և նա՝ Աբիսուայի+, և նա՝ Փենեհեսի+, և նա՝ Եղիազարի+, և նա՝ Ահարոն+ ավագ քահանայի*+.
6 այս Եզրասը դուրս եկավ Բաբելոնից։ Նա Իսրայելի Աստված Եհովայի կողմից տրված Մովսեսի օրենքի+ հմուտ գրագիր էր+, և քանի որ նրա Աստծու՝ Եհովայի ձեռքը նրա վրա էր, թագավորը կատարում էր նրա բոլոր խնդրանքները+։
7 Այսպիսով՝ Արտաքսերքսեսի+ թագավորության յոթերորդ տարում Իսրայելի որդիներից, քահանաներից+, ղևտացիներից+, երգիչներից+, դռնապաններից+ ու նաթանայիմներից+ ոմանք գնացին Երուսաղեմ։
8 Եզրասը Երուսաղեմ եկավ հինգերորդ ամսում, այսինքն՝ թագավորի թագավորության յոթերորդ տարում։
9 Նա սահմանեց, որ Բաբելոնից դուրս գալը լինի առաջին ամսվա առաջին օրը, իսկ հինգերորդ ամսվա առաջին օրը եկավ Երուսաղեմ, քանի որ նրա Աստծու բարի ձեռքը նրա վրա էր+,
10 որովհետև Եզրասը պատրաստել էր+ իր սիրտը, որպեսզի քննի Եհովայի օրենքը+, կատարի այն+ և Իսրայելում կանոններ+ ու արդարադատություն+ սովորեցնի+։
11 Սա է պատճենն այն նամակի, որը Արտաքսերքսես թագավորը տվեց քահանա ու գրագիր+ Եզրասին, որն արտագրում էր Եհովայի պատվիրանների խոսքերը և Իսրայելին ուղղված նրա կանոնները։
12 * «Թագավորների թագավոր+ Արտաքսերքսեսը+՝ Եզրաս քահանային՝ երկնքի Աստծու+ օրենքի գրագրին. թող քո խաղաղությունը շատ լինի+։
13 Իմ կողմից հրաման+ է տրվում, որ իմ տերությունում+ գտնվող Իսրայել ժողովրդից ամեն մեկը, նրանց քահանաներն ու ղևտացիները, ովքեր ցանկանում են քեզ հետ գնալ Երուսաղեմ, կարող են գնալ+։
14 Թագավորի ու նրա յոթ խորհրդականների+ կողմից հրաման է ուղարկվել քննելու+ Հուդայի և Երուսաղեմի դրությունը՝ համաձայն քո Աստծու+ օրենքի+, որը քո ձեռքում է,
15 և տանել այն արծաթն ու ոսկին, որոնք թագավորն ու նրա խորհրդականները հոժարակամորեն տվել են+ Իսրայելի Աստծուն, որի բնակավայրը Երուսաղեմում է+,
16 այն ողջ արծաթն ու ոսկին, որոնք կգտնես ամբողջ Բաբելոնի գավառում, ինչպես նաև ժողովրդի ու քահանաների այն նվերները+, որոնք նրանք հոժարակամորեն տալիս են իրենց Աստծու տան համար+, որը Երուսաղեմում է։
17 Այս փողով իսկույն գնիր ցլեր+, խոյեր+, գառներ+, հացի ընծաների+ և ըմպելիքի ընծաների+ համար անհրաժեշտ ամեն ինչ ու դրանք մատուցիր Երուսաղեմում+ գտնվող ձեր Աստծու տան զոհասեղանի վրա+։
18 Իսկ մնացած արծաթն ու ոսկին դու և քո եղբայրները օգտագործեք այնպես, ինչպես ձեզ է հաճելի+ և ինչպես որ ձեր Աստծու կամքն է+։
19 Այն անոթները+, որոնք քեզ տրվում են քո Աստծու տան ծառայությունների համար, բոլորը տար Երուսաղեմ+ և դիր քո Աստծու առաջ։
20 Իսկ մնացած անհրաժեշտ բաները, որոնք պարտավոր կլինես տալու քո Աստծու տան համար, վերցրու թագավորի գանձատնից+։
21 Իմ՝ Արտաքսերքսես թագավորիս կողմից հրաման+ է տրվում Գետի+ այն կողմում գտնվող բոլոր գանձապահներին+, որ շտապ անեք այն ամենը, ինչ Եզրաս+ քահանան՝ երկնքի Աստծու օրենքի գրագիրը, խնդրի ձեզնից,
22 մինչև իսկ հարյուր տաղանդ*+ արծաթ, հարյուր քոռ*+ ցորեն, հարյուր մար*+ գինի+, հարյուր մար յուղ+, նաև աղ+՝ առանց չափի։
23 Ինչը որ երկնքի Աստծու հրամանով է+, թող երկնքի Աստծու+ տան հանդեպ նախանձախնդրությամբ կատարվի+, որպեսզի թագավորի տերության և նրա որդիների դեմ ցասում չգա+։
24 Եվ իմացեք, որ քահանաներից+, ղևտացիներից+, երաժիշտներից+, դռնապաններից+, նաթանայիմներից+ և Աստծու տան աշխատողներից որևէ մեկի վրա չի թույլատրվում հարկ, տուրք+ կամ մաքս+ դնել։
25 Իսկ դու, Եզրա՛ս, քո Աստծու կողմից տրված իմաստությամբ+ օրենքի կատարածուներ ու դատավորներ նշանակիր, որպեսզի միշտ դատեն+ Գետի այն կողմում գտնվող ժողովրդին՝ բոլոր նրանց, ովքեր գիտեն քո Աստծու օրենքները։ Իսկ եթե որևէ մեկը չգիտի դրանք, սովորեցրեք+։
26 Ցանկացած մարդ, որը չի կատարի քո Աստծու օրենքը+ կամ թագավորի օրենքը, թող անհապաղ դատապարտվի՝ լինի մահվան+, վտարման+, դրամական տուգանքի+ թե բանտարկության դատապարտություն»։
27 Օրհնյա՜լ լինի Եհովան՝ մեր նախահայրերի Աստվածը+, որը թագավորի սրտում դրեց+, որ գեղեցկացնի+ Երուսաղեմում գտնվող Եհովայի տունը։
28 Նա իմ հանդեպ սիրառատ բարություն+ ցուցաբերեց թագավորի, նրա խորհրդականների+ առաջ, ինչպես նաև թագավորի բոլոր հզոր իշխանների առաջ։ Ես զորացա, որովհետև իմ Աստված Եհովայի ձեռքը+ ինձ վրա էր, և Իսրայելի գլխավորներին հավաքեցի, որ ինձ հետ գան։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «գլխավոր քահանայի»։
^ «Եզրաս» գրքի երկրորդ հատվածը գրվել է արամ-ով։ Սկսվում է այս համարից և ավարտվում 26-րդ համարում։ Տե՛ս 4։8-ի ծնթ.։
^ Մեկ մարը հվսր է 22 լ.։
^ Մեկ քոռը հվսր է 220 լ.։
^ Մեկ տաղանդը հվսր է 34,2 կգ։