Ելք 12։1-51

12  Եհովան Եգիպտոսում խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով.  «Այս ամիսը ձեզ համար ամիսների սկիզբը կլինի։ Ձեզ համար այն տարվա ամիսների մեջ առաջինը կլինի+։  Խոսիր Իսրայելի ողջ ժողովի առաջ և ասա. «Այս ամսվա տասներորդ օրը թող յուրաքանչյուրը մեկ գառ+ վերցնի նահապետական տան համար, այսինքն՝ մեկ գառ՝ ընտանիքի համար։  Բայց եթե տնեցիների թիվն այնքան քիչ է, որ չեն կարող մեկ գառ ուտել, ապա իր մոտ հարևանի հետ թող բաժնեկից լինի՝ հոգիների թվով։ Հաշվեք, թե քանի հոգի են ուտելու գառը, և այն բաշխեք՝ համաձայն այն բանի, թե ով ինչքան է ուտում։  Գառը պետք է լինի առանց արատի+։ Այն պետք է մեկ տարեկան արու+ լինի։ Գառան փոխարեն կարող եք նաև ուլ վերցնել։  Պահեք այն մինչև այս ամսվա տասնչորսերորդ օրը+, և Իսրայելի ողջ ժողովը թող այն մորթի երկու երեկոների միջև*+։  Նրանք պետք է վերցնեն դրա արյունից և դա ցողեն այն տների դռների երկու կողափայտերին ու շեմքի վերին հատվածին, որոնցում գառը պիտի ուտեն+։  Միսը նրանք պետք է այդ գիշեր ուտեն+։ Այն պետք է կրակի վրա խորոված լինի, և թող անթթխմոր հացով+ ու դառը խոտերով+ ուտեն։  Նրանից հում, խաշած կամ ջրի մեջ եփած չուտեք, այլ գլուխը սրունքների և փորոտիքի հետ միասին խորովեք կրակի վրա։ 10  Մինչև առավոտ դրանից ոչինչ չթողնեք. ինչ որ մնա մինչև առավոտ, այրեք+։ 11  Այսպես այն կերեք. ձեր մեջքը պիտի գոտևորված լինի+, սանդալները+՝ ձեր ոտքերին, և ձեր ցուպը՝ ձեր ձեռքին։ Այն շտապելով կերեք։ Դա Եհովայի Պասեքն է+։ 12  Այդ գիշեր ես կանցնեմ Եգիպտոսի միջով+ և կհարվածեմ Եգիպտոսի ամեն առաջնեկի՝ մարդուց մինչև կենդանի+, ու Եգիպտոսի բոլոր աստվածների նկատմամբ դատաստան կտեսնեմ+։ Ես Եհովան եմ+։ 13  Արյունը որպես նշան կծառայի այն տների վրա, որտեղ դուք կլինեք։ Ես կտեսնեմ արյունը և կանցնեմ ձեր կողքով+ ու երբ հարվածեմ Եգիպտոսին, կործանում բերող պատուհասը չի գա ձեզ վրա։ 14  Այդ օրը ձեզ համար հիշարժան պետք է լինի։ Սերնդեսերունդ այն որպես տոն նշեք Եհովայի պատվին։ Տոնեք այն. դա կանոն է դարեդար։ 15  Յոթ օր անթթխմոր հաց կերեք։ Առաջին օրը ձեր տներից հանեք թթխմորը, որովհետև առաջին օրվանից մինչև յոթերորդ օրը այն հոգին, ով թթխմորով պատրաստված որևէ բան ուտի+, պետք է վերանա Իսրայելի միջից+։ 16  Առաջին օրը սուրբ հավաքույթ թող լինի ձեզ համար, և յոթերորդ օրն էլ սուրբ հավաքույթ լինի+։ Այդ օրերին ոչ մի գործ չպիտի արվի+։ Միայն պետք է արվի այն, ինչ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր հոգի ուտելու բան ունենա+։ 17  Նշեք Անթթխմոր հացերի տոնը+, որովհետև հենց այդ օրը Եգիպտոսից հանելու եմ ձեր բանակները։ Նշեք այդ օրը սերնդեսերունդ։ Սա կանոն է դարեդար։ 18  Առաջին ամսին՝ ամսվա տասնչորսերորդ օրվա երեկոյից մինչև ամսվա քսանմեկերորդ օրվա երեկոն, անթթխմոր հաց պետք է ուտեք+։ 19  Յոթ օր ձեր տներում թթխմոր չպետք է գտնվի, որովհետև նա, ով թթխմորով պատրաստված որևէ բան համտեսի, անկախ նրանից՝ պանդուխտ է, թե բնիկ+, այդ հոգին պետք է վերանա Իսրայելի ժողովից+։ 20  Թթխմորով պատրաստված ոչ մի բան չուտեք։ Ձեր բոլոր բնակատեղերում անթթխմոր հաց պիտի ուտեք»։ 21  Մովսեսն անմիջապես կանչեց Իսրայելի բոլոր երեցներին+ ու ասաց նրանց. «Ըստ ձեր ընտանիքների՝ ձեզ համար ոչխարներ և այծեր ընտրեք ու մորթեք Պասեքի զոհը+։ 22  Վերցրեք մի փունջ զոպա+, թաթախեք այն տաշտի միջի արյան մեջ և տաշտի արյունից քսեք շեմքի վերին հատվածի ու դռների երկու կողափայտերի վրա։ Մինչև առավոտ ձեզնից ոչ ոք իր տան շեմքից չպետք է դուրս գա։ 23  Հետո, երբ եգիպտացիներին պատուհասելու համար Եհովան անցնի ու տեսնի շեմքի վերին հատվածի ու դռների երկու կողափայտերի վրայի արյունը, Եհովան կանցնի մուտքի կողքով և թույլ չի տա, որ աղետաբեր կործանումը մտնի ձեր տները+։ 24  Դարեդար սա որպես կանոն+ պահեք ձեզ համար և ձեր որդիների համար+։ 25  Երբ գաք այն երկիրը, որ Եհովան տալու է ձեզ, ինչպես որ նա ասել է, կատարեք այս ծառայությունը+։ 26  Եթե ձեր որդիները հարցնեն ձեզ, թե՝ «այս ծառայությունը ի՞նչ է նշանակում ձեզ համար»+, 27  այն ժամանակ ասացեք. «Սա Պասեքի զոհն է Եհովայի համար+, որը եգիպտացիներին պատուհասելիս Եգիպտոսում անցավ Իսրայելի որդիների տների կողքով և ազատեց մեր տները»»։ Այդ ժամանակ ժողովուրդը ծնկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց+։ 28  Ուստի Իսրայելի որդիները գնացին և արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին+։ Նրանք հենց այդպես արեցին։ 29  Կեսգիշերին Եհովան հարվածեց Եգիպտոսի ամեն առաջնեկի+՝ գահի վրա նստող փարավոնի առաջնեկից մինչև բանտի փոսում գտնվող գերու առաջնեկը, ինչպես նաև անասունների ամեն առաջնեկը+։ 30  Փարավոնը գիշերը վեր կացավ, ինչպես նա, այնպես էլ իր բոլոր ծառաները, նաև մյուս բոլոր եգիպտացիները, և մեծ աղաղակ բարձրացավ եգիպտացիների մեջ+, քանի որ տուն չկար, որում մեռել չլիներ։ 31  Նա իսկույն գիշերով կանչեց+ Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք իմ ժողովրդի միջից դուք և Իսրայելի մյուս որդիները ու գնացե՛ք, ծառայե՛ք Եհովային, ինչպես որ ասում էիք+։ 32  Ձեր ասածի պես վերցրե՛ք ձեր հոտերն ու նախիրները+ ու գնացե՛ք, նաև օրհնե՛ք ինձ»։ 33  Եգիպտացիները սկսեցին շտապեցնել ժողովրդին, որպեսզի արագ+ ուղարկեն նրանց, քանի որ ասում էին. «Մենք բոլորս կմեռնենք»+։ 34  Ուստի ժողովուրդն իր թիկնոցներում փաթաթեց խմորատաշտերը, որոնցում չխմորված խմոր կար, և ուսերի վրա տարավ դրանք։ 35  Իսրայելի որդիները արեցին Մովսեսի խոսքերի համեմատ և եգիպտացիներից արծաթյա ու ոսկյա իրեր, ինչպես նաև թիկնոցներ խնդրեցին+։ 36  Եհովան այնպես արեց, որ ժողովուրդը հաճություն գտավ եգիպտացիների աչքում+, այնպես որ նրանք Իսրայելի որդիներին տվեցին նրանց խնդրածը+։ Այդպես նրանք կողոպտեցին եգիպտացիներին+։ 37  Իսրայելի որդիները հեռացան Ռամսեսից+, որ գնան Սոկքոթ+. մինչև վեց հարյուր հազար հետևակ տղամարդ հեռացավ՝ չհաշված փոքրերին+։ 38  Նրանց հետ նաև մի բազմազգ ժողովուրդ+ դուրս եկավ, ինչպես նաև հոտեր ու նախիրներ՝ մեծ թվով տարբեր կենդանիներ։ 39  Եգիպտոսից բերած խմորից նրանք հացեր՝ անթթխմոր հացեր թխեցին, քանի որ այն խմորված չէր, որովհետև նրանց դուրս էին արել Եգիպտոսից, և նրանք չէին հասցրել իրենց համար պաշար պատրաստել+։ 40  Իսրայելի որդիները, որոնք ապրել էին+ Եգիպտոսում+, չորս հարյուր երեսուն տարի+ բնակվեցին օտար երկրում*։ 41  Չորս հարյուր երեսուն տարիների ավարտին՝ հենց այդ նույն օրը, Եհովայի ողջ զորքը դուրս եկավ Եգիպտոսից+։ 42  Այդ գիշերը պետք է որպես տոն նշել Եհովայի պատվին, քանի որ նա Իսրայելի բոլոր որդիներին հանեց Եգիպտոսից։ Դա այն գիշերն է, երբ նրանք սերնդեսերունդ Եհովայի պատվին տոն պետք է նշեն+։ 43  Եհովան ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Սա է Պասեքի կանոնը+. ոչ մի օտարական չպետք է ուտի դրանից+։ 44   Իսկ եթե փողով գնված ծառա ունենաս, պետք է թլփատես+ նրան։ Միայն դրանից հետո նա կարող է ուտել այն։ 45  Նորաբնակն ու վարձու աշխատողը չեն կարող ուտել դրանից։ 46  Տան մեջ պիտի ուտվի այն։ Դրա մսից չհանեք տնից ու ոչ մի տեղ չտանեք և նրա մի ոսկորն անգամ չկոտրեք+։ 47  Իսրայելի ողջ ժողովը պիտի տոնի այն+։ 48  Եթե մեկը որպես պանդուխտ բնակվի ձեզ հետ և ուզենա Եհովայի պատվին տոնել Պասեքը, թող նրա տան բոլոր արուները թլփատվեն+։ Միայն դրանից հետո նա կարող է մոտենալ ու տոնել այն, և նա բնիկների պես կդառնա։ Բայց ոչ մի անթլփատ մարդ չի կարող ուտել դրանից։ 49  Մեկ օրենք պետք է լինի թե՛ բնիկի, թե՛ ձեր մեջ բնակվող պանդուխտի համար»+։ 50  Իսրայելի բոլոր որդիները արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին։ Նրանք հենց այդպես արեցին+։ 51  Այդ նույն օրը Եհովան Իսրայելի որդիներին իրենց զորքերի+ հետ հանեց Եգիպտոսից։

Ծանոթագրություններ

Ըստ որոշ գիտնականների, ինչպես նաև կարաիմների և սամարացիների՝ սա մայրամուտից մինչև մութն ընկնելու ժմնկն է։ Փարիսեցիներն ու թալմուդականները այլ կարծիքի էին. առաջին երեկոն դա մայրամուտի սկիզբն էր, իսկ երկրորդ երեկոն՝ հենց մայրամուտը։
Բռց.՝ «Իսրայելի որդիների բնակությունը, որոնք ապրել էին Եգիպտոսում»։ Որոշ հին թարգմանություններ ցույց են տալիս, որ իսրայելացիները բնակվեցին և՛ Քանանում, և՛ Եգիպտոսում։