Ելք 13։1-22

13  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Ինձ համար Իսրայելի որդիների միջից սրբացրու ամեն արու առաջնեկի*, ինչպես մարդկանց միջից, այնպես էլ անասունների։ Նա իմն է»+։  Ուստի Մովսեսն ասաց ժողովրդին. «Թող բոլորը հիշեն այս օրը, երբ դուրս եկաք Եգիպտոսից+՝ ստրուկների տնից, որովհետև իր ձեռքի զորությամբ Եհովան հանեց ձեզ այստեղից+։ Թթխմորով պատրաստված ոչ մի բան չպետք է ուտեք+։  Դուք այսօր՝ աբիբ ամսին+, դուրս եք գալիս։  Երբ Եհովան քեզ բերի քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների և հեբուսացիների+ երկիրը, որի համար քո նախահայրերին երդվեց, որ այն քեզ կտա+, մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում+, այդ ժամանակ մատուցիր այս ծառայությունը այս ամսին։  Յոթ օր անթթխմոր հաց+ կեր, իսկ յոթերորդ օրը տոն է Եհովայի պատվին+։  Յոթ օր հարկավոր է անթթխմոր հաց ուտել+. թթխմորով պատրաստված ոչ մի բան չպետք է լինի քեզ մոտ+, և ոչ մի թթխմոր չպետք է լինի քո բոլոր սահմաններից ներս+։  Այդ օրը քո որդուն կասես. «Այս ամենը արվում է ի հիշատակ այն բանի, թե ինչ արեց Եհովան ինձ համար, երբ դուրս եկա Եգիպտոսից»+։  Այն քեզ համար որպես նշան կծառայի ձեռքիդ վրա, և որպես հիշեցում՝ ճակատիդ*+, որպեսզի Եհովայի օրենքը քո բերանում լինի+, որովհետև զորավոր ձեռքով Եհովան հանեց քեզ Եգիպտոսից+։ 10  Նշանակված ժամանակին պահիր այս կանոնը տարեցտարի+։ 11  Երբ Եհովան քեզ բերի քանանացիների+ երկիրը, որի համար երդվեց քեզ ու քո նախահայրերին+, և երբ այն քեզ տա, 12  այդ ժամանակ քո ամեն առաջնեկին* նվիրիր Եհովային+, ինչպես նաև քո անասունների ամեն առաջնեկ ձագին+, որ քոնը կլինի։ Արուները Եհովային են պատկանում+։ 13  Էշի ամեն առաջնեկին փրկագնիր ոչխարով, իսկ եթե չփրկագնես, ապա նրա վիզը կոտրիր+։ Եվ քո որդիների միջից ամեն առաջնեկին փրկագնիր+։ 14  Եթե հետագայում քո որդին հարցնի քեզ+, թե՝ «սա ի՞նչ է նշանակում», ապա նրան ասա. «Իր ձեռքի զորությամբ Եհովան հանեց մեզ Եգիպտոսից+՝ ստրուկների տնից+։ 15  Այդ ժամանակ փարավոնը համառություն ցույց տվեց և չարձակեց մեզ+, ուստի Եհովան սպանեց Եգիպտոսի բոլոր առաջնեկներին+՝ մարդկանց առաջնեկներից մինչև անասունների առաջնեկները+։ Դա է պատճառը, որ Եհովային զոհում եմ անասունների բոլոր արու առաջնեկներին*+, իսկ իմ որդիների բոլոր առաջնեկներին փրկագնում եմ»+։ 16  Սա որպես նշան կծառայի ձեռքիդ վրա և որպես ժապավեն՝ ճակատիդ*+, որովհետև իր ձեռքի զորությամբ Եհովան հանեց մեզ Եգիպտոսից»+։ 17  Երբ փարավոնն արձակեց ժողովրդին, Աստված նրանց չտարավ փղշտացիների երկրի ճանապարհով, չնայած որ այն կարճ էր, քանի որ Աստված ասաց. «Պատերազմ տեսնելիս ժողովուրդը գուցե փոխի իր մտադրությունը և վերադառնա Եգիպտոս»+։ 18  Այդ պատճառով Աստված ժողովրդին տարավ Կարմիր ծովի մոտ գտնվող անապատի շրջանցիկ ճանապարհով+։ Իսրայելի որդիները մարտական կարգով դուրս եկան Եգիպտոսից+։ 19  Մովսեսն իր հետ վերցրեց Հովսեփի ոսկորները, որովհետև վերջինս Իսրայելի որդիներին երդում անել էր տվել՝ ասելով. «Աստված անպատճառ իր ուշադրությունը կդարձնի ձեզ+, և այդ ժամանակ իմ ոսկորները ձեզ հետ տարեք այստեղից»+։ 20  Նրանք մեկնեցին Սոկքոթից և ճամբար դրեցին Ոթոմում՝ անապատի ծայրին+։ 21  Ցերեկը Եհովան ամպի սյունով գնում էր նրանց առջևից՝ ցույց տալով ճանապարհը+, իսկ գիշերը՝ կրակե սյունով, որ լույս տա նրանց, որպեսզի կարողանան գնալ թե՛ ցերեկը, թե՛ գիշերը+։ 22  Ցերեկը ամպի սյունը չէր հեռանում ժողովրդի առջևից, իսկ գիշերը կրակե սյունը չէր հեռանում+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «արգանդ բացող ամեն արու առաջնեկի»։
Բռց.՝ «աչքերիդ միջև»։
Բռց.՝ «արգանդ բացող ամեն մեկին»։
Բռց.՝ «արգանդ բացող բոլոր արուներին»։
Բռց.՝ «աչքերիդ միջև»։