Ելք 15։1-27

15  Այդ ժամանակ Մովսեսը և Իսրայելի որդիները հետևյալ երգը երգեցին Եհովայի համար+. «Պիտի երգեմ Եհովային, քանի որ նա փառքով փառավորված է+, Ձին իր հեծյալի հետ ծովը նետեց+։   Իմ ուժն ու զորությունն է Յահը*+, քանի որ նա իմ փրկությունն է+։ Ահա իմ Աստվածը, ես կգովաբանեմ նրան+. նա իմ հոր Աստվածն է+, ես կմեծարեմ նրան+։   Եհովան խիզախ պատերազմող է+։ Եհովա է նրա անունը+։   Փարավոնի կառքերն ու նրա զորքը նա ծովը նետեց+, Եվ նրա ընտիր ռազմիկները+ սուզվեցին Կարմիր ծովում։   Մոլեգնած ջրերը ծածկեցին նրանց+. քարի պես նրանք խորքերն իջան+։   Քո աջ ձեռքը, ո՜վ Եհովա, զորությամբ փառահեղ է+, Քո աջ ձեռքը, ո՜վ Եհովա, կարող է փշրել թշնամուն+։   Քո մեծ գերազանցությամբ դու կարող ես տապալել նրանց, ովքեր ապստամբում են քո դեմ+. Դու ուղարկում ես քո բորբոքված բարկությունը, և այն կլանում է նրանց ինչպես ծղոտի+։   Քո քթի* շնչից+ ջրերը հավաքվեցին, Նրանք կանգնեցին, ինչպես պատնեշ հեղեղի դեմ, Մոլեգնած ջրերը քարացան ծովի սրտում։   Թշնամին ասաց. «Հետապնդեմ+ ու հասնեմ+, Ավար բաժանեմ+, ու հոգիս կշտանա նրանցով։ Սուրս քաշեմ, և ձեռքս կործանի նրանց»+։ 10  Փչեցիր+ քո շնչով, և ծովը ծածկեց նրանց+, Կապարի պես սուզվեցին փառահեղ ջրերում+։ 11  Ո՜վ Եհովա, աստվածների մեջ ո՞վ է քեզ նման+։ Ո՞վ է քեզ նման, դու գերազանց ես սրբությամբ+, Դու Նա ես, ումից պետք է վախենալ+, և ում փառաբանական երգեր երգել+, դու հրաշքներ Անող ես+։ 12  Աջ ձեռքդ մեկնեցիր+, և երկիրը կուլ տվեց նրանց+։ 13  Քո սիրառատ բարությամբ* առաջնորդեցիր այն ժողովրդին, որին ազատեցիր+. Քո զորությամբ դու կուղեկցես նրանց դեպի քո սուրբ բնակատեղը+։ 14  Ժողովուրդները կլսեն+, նրանք կտագնապեն+, Երկունքի ցավեր+ կպատեն փղշտացիների երկրի բնակիչներին։ 15  Այդ ժամանակ Եդոմի ցեղապետները տագնապահար կլինեն, Իսկ Մովաբի բռնակալներին դող կպատի+։ Քանանի բոլոր բնակիչները կհուսահատվեն+։ 16  Ահ ու սարսափ կընկնի նրանց վրա+։ Քո բազկի մեծության պատճառով նրանք քարի պես անշարժ կդառնան, Մինչև որ քո ժողովուրդն+ անցնի, ո՜վ Եհովա, Մինչև որ քո կազմավորած+ ժողովուրդն անցնի+։ 17  Դու կբերես նրանց ու կտնկես քո լեռան՝ քո կալվածքի վրա+՝ Այն հաստատված տեղում, որ պատրաստեցիր քո բնակության համար+, ո՛վ, Եհո՛վա, Այն սրբարանում+, ո՜վ Եհովա, որ քո ձեռքերն են հաստատել։ 18  Եհովան կթագավորի դարեդար, այո՛, հավիտյան+։ 19  Երբ փարավոնի ձիերը+ նրա մարտակառքերով և նրա հեծելազորով ծովը մտան+, Այդ ժամանակ Եհովան ծովի ջրերը հետ բերեց նրանց վրա+, Մինչդեռ Իսրայելի որդիները, չոր հատակի վրայով քայլելով, անցան ծովի միջով»+։ 20  Այդ ժամանակ մարգարեուհի Մարիամը՝ Ահարոնի քույրը+, դափն իր ձեռքը վերցրեց+, և բոլոր կանայք դափերով դուրս եկան նրա հետ ու սկսեցին պարել+։ 21  Մարիամն էլ, ի պատասխան տղամարդկանց, երգեց+. «Երգե՛ք Եհովային+, քանի որ նա փառքով փառավորված է+, Ձին իր հեծյալի հետ ծովը նետեց»+։ 22  Հետո Մովսեսը Իսրայելին Կարմիր ծովից տարավ, և նրանք դուրս եկան Սուր+ անապատ ու երեք օր քայլում էին անապատով, սակայն ջուր չէին գտնում+։ 23  Որոշ ժամանակ անց նրանք հասան Մեռա+, բայց Մեռայի ջրից չկարողացան խմել, քանի որ այն դառն էր։ Ահա թե ինչու նա այդ վայրը Մեռա* կոչեց+։ 24  Ժողովուրդը սկսեց տրտնջալ Մովսեսի դեմ+՝ ասելով. «Ի՞նչ խմենք»։ 25  Նա էլ օգնության կանչեց Եհովային+, ու Եհովան նրան մի ծառ ցույց տվեց։ Նա ծառը գցեց ջրի մեջ, և ջուրը քաղցրացավ+։ Այնտեղ Նա նրանց համար կանոն ու դատաստանի օրինակ հաստատեց և այնտեղ ստուգեց նրանց+։ 26  Նա ասաց. «Եթե ուշադիր լսես քո Աստծու՝ Եհովայի ձայնին և անես այն, ինչ ճիշտ է նրա աչքին, եթե ականջ դնես նրա պատվիրաններին ու պահես նրա բոլոր կանոնները+, քեզ վրա չեմ բերի այն հիվանդություններից և ոչ մեկը, որ բերեցի եգիպտացիների վրա+, որովհետև ես Եհովան եմ՝ քեզ բուժողը»+։ 27  Դրանից հետո նրանք եկան Ելիմ, որտեղ ջրի տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենի կային+։ Այնտեղ՝ ջրի մոտ, նրանք ճամբար դրեցին։

Ծանոթագրություններ

«Յահ»-ը առաջին անգամ հանդիպում է այստեղ։ Սա «Եհովա» անվան կրճատ ձևն է՝ ՅՀՎՀ քառագրի առաջին մասը։ Տե՛ս հավելված 1։
Բռց.՝ «քթանցքների»։
Կամ՝ «նվիրված սիրով»։
Նշ. է «դառնություն»։