Ելք 2։1-25
2 Այդ ժամանակ Ղևիի տնից մի մարդ Ղևիի աղջիկներից մեկին կնության առավ+։
2 Այդ կինը հղիացավ և մի որդի ծնեց։ Տեսնելով, թե որքան գեղեցիկ է երեխան՝ նա երեք լուսնային ամիս+ թաքցրեց+ նրան։
3 Իսկ երբ այլևս չէր կարող թաքցնել+, պապիրուսե մի տապանակ վերցրեց, այն կուպրով* ու ձյութով+ պատեց, երեխային մեջը տեղավորեց և տապանակը դրեց Նեղոս գետի ափի մոտ՝ եղեգների+ մեջ։
4 Իսկ երեխայի քույրը+ կանգնեց հեռվում, որ տեսնի, թե ինչ կպատահի նրան։
5 Որոշ ժամանակ հետո փարավոնի դուստրը եկավ Նեղոս գետում լողանալու, և նրա սպասուհիները քայլում էին Նեղոս գետի ափով։ Հանկարծ եղեգների մեջ նա տեսավ տապանակը և անմիջապես իր աղախնին ուղարկեց, որ բերի այն+։
6 Երբ այն բացեց, տեսավ երեխային։ Տղան լաց էր լինում, և նա խղճաց+ նրան, թեև ասաց. «Սա եբրայեցիներից մեկի երեխան է»։
7 Այդ պահին երեխայի քույրը ասաց փարավոնի դստերը. «Կուզե՞ս գնամ ու եբրայեցի կանանցից մի դայակ կանչեմ, որ կերակրի երեխային քեզ համար»։
8 Փարավոնի դուստրն էլ ասաց՝ գնա՛։ Աղջիկն իսկույն գնաց ու կանչեց երեխայի մորը+։
9 Եվ փարավոնի դուստրը մորն ասաց. «Վերցրու այս երեխային ու կերակրիր ինձ համար, և ես կտամ քո վարձը»+։ Ուստի կինը վերցրեց երեխային ու կերակրեց նրան։
10 Երբ երեխան մեծացավ, մայրը տարավ նրան փարավոնի դստեր մոտ, և նա նրա որդին դարձավ+։ Փարավոնի դուստրը նրա անունը Մովսես* դրեց՝ ասելով. «Չէ՞ որ ջրից հանեցի նրան»+։
11 Մի անգամ, երբ Մովսեսն արդեն մեծացել և ուժեղ տղամարդ էր դարձել, գնաց իր եղբայրների մոտ, որպեսզի տեսնի այն ծանրությունները, որ նրանք քաշում էին+։ Եվ տեսավ, թե ինչպես էր մի եգիպտացի հարվածում իր եբրայեցի եղբայրներից մեկին+։
12 Նա այս ու այն կողմ նայեց և տեսնելով, որ մոտակայքում ոչ ոք չկա՝ սպանեց եգիպտացուն ու թաքցրեց ավազի մեջ+։
13 Հաջորդ օրը նա գնաց ու տեսավ, որ երկու եբրայեցի կռվում են իրար հետ։ Եվ մեղավորին ասաց. «Ինչո՞ւ ես խփում մերձավորիդ»+։
14 Նա էլ ասաց. «Ո՞վ քեզ իշխան և դատավոր նշանակեց մեզ վրա+։ Մի՞թե ուզում ես ինձ էլ սպանել, ինչպես այն եգիպտացուն սպանեցիր»+։ Մովսեսը վախեցավ ու մտածեց. «Հաստատ այդ բանն իմացվել է»+։
15 Փարավոնը լսեց այդ մասին և ուզեց սպանել Մովսեսին+, բայց Մովսեսը փախավ+ փարավոնից ու գնաց Մադիանի+ երկրում բնակվելու։ Հասնելով այնտեղ՝ նա նստեց մի ջրհորի մոտ։
16 Մադիանի քահանան+ յոթ աղջիկ ուներ, և նրանք, ըստ սովորության, եկան, ջուր հանեցին ու լցրին գուռերը, որ ջուր տան իրենց հոր հոտին+։
17 Ինչպես միշտ, հովիվները եկան ու քշեցին նրանց։ Այդ ժամանակ Մովսեսը վեր կացավ և օգնեց կանանց ու ջուր տվեց նրանց հոտին+։
18 Երբ նրանք տուն եկան իրենց հայր Ռագուելի+ մոտ, նա զարմացած հարցրեց. «Այդ ինչպե՞ս է, որ այսօր այդքան շուտ եկաք տուն»։
19 Նրանք էլ ասացին. «Մի եգիպտացի+ ազատեց մեզ հովիվների ձեռքից, բացի դրանից, նա նույնիսկ ջուր հանեց մեզ համար և ջուր տվեց հոտին»։
20 Նա էլ ասաց իր աղջիկներին. «Իսկ ո՞ւր է նա։ Ինչո՞ւ եք թողել այդ մարդուն։ Կանչեք նրան, որ հաց ուտի»+։
21 Դրանից հետո Մովսեսը համաձայնեց բնակվել այդ մարդու մոտ, և Ռագուելն իր աղջիկ Սեպփորային+ տվեց Մովսեսին։
22 Որոշ ժամանակ անց նա մի որդի ծնեց, և Մովսեսը նրա անունը Գերսամ*+ դրեց, քանի որ ասաց. «Օտար երկրում ես պանդուխտ դարձա»+։
23 Շատ տարիներ անց Եգիպտոսի թագավորը մահացավ+, սակայն Իսրայելի որդիները շարունակում էին հառաչել ստրկական աշխատանքի պատճառով ու վշտից աղաղակել+, և դրա պատճառով նրանք օգնության կանչեցին ճշմարիտ Աստծուն, ու նրանց աղերսանքը հասավ նրան+։
24 Աստված լսեց+ նրանց հեծեծանքը+ և հիշեց իր ուխտը, որ հաստատել էր Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ+։
25 Ուստի Աստված նայեց Իսրայելի որդիներին և ուշադրություն դարձրեց նրանց։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «ասֆալտով»։
^ Նշ. է «դուրս բերված, ջրից փրկված»։
^ Նշ. է «պանդուխտ այն վայրում»։